ՀՀ ԱԺ աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղար Վահան Նարիբեկյանը նոյեմբերի 26-29-ը Մադրիդում մասնակցել է Միջխորհրդարանական միության 143-րդ վեհաժողովի շրջանակում անցկացվող Խորհրդարանների գլխավոր քարտուղարների ասոցիացիայի հերթական նիստին:
Խորհրդարանների գլխավոր քարտուղարների ասոցիացիան խորհրդարանների գլխավոր քարտուղարների համագործակցության, փորձի եւ գիտելիքների փոխանակման, խորհրդարանների աշխատակազմերի միջեւ բարիդրացիական եւ գործընկերային հարաբերությունների ստեղծման ու ամրապնդման հարթակ է:
Քննարկվել են համավարակի պայմաններում խորհրդարանների աշխատակազմերի բնականոն գործունեության եւ անխափան աշխատանքների կազմակերպման մանրամասները՝ հաշվի առնելով երկրների օրենսդրական առանձնահատկությունները: Ասոցիացիայի անդամները բարձր են գնահատել անդամ պետությունների խորհրդարանների աշխատակազմերի գործունեության արդյունքները:
ՀՀ ԱԺ աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղարը Մադրիդում կայացած Խորհրդարանների գլխավոր քարտուղարների ասոցիացիայի նիստի ընթացքում ընտրվել է ասոցիացիայի անդամ: Նիստի ընթացքում ընտրվել են նաեւ ասոցիացիայի նոր նախագահ, փոխնախագահ, գործադիր կոմիտեի երեք անդամ: