Դեկտեմբերի 7-ին՝ ժամը 12:00-ին, ԱԺ նիստերի դահլիճին կից սրահում «Nika Art» կազմակերպության տնօրեն Նիկոլ Պարազյանի նախաձեռնությամբ կկայանա ցուցահանդես: Կներկայացվեն սահմանամերձ գյուղերի եւ արցախահայ երեխաների նկարներն ու ձեռագործ աշխատանքները: Ցուցահանդեսին ներկա կլինեն պատգամավորներ, ԱԺ աշխատակիցներ, հրավիրված անձինք: