Հայաստանի եզդիական համայնքի հարգելի` եղբայրներ եւ քույրեր, ջերմորեն շնորհավորում եմ ձեզ Նոր տարվա` Մալաքե Թաուսի տոնի կապակցությամբ:
Թող յուրաքանչյուր եզդի ընտանիք նոր տարին նշի ապագայի հանդեպ մեծ հավատով եւ վստահությամբ: Մաղթում եմ լիություն, խաղաղություն եւ բարօրություն:
Մեր դարավոր եղբայրական հարաբերությունները կոփված են ընդհանուր մարտահրավերներով, պայքարով եւ խաղաղության հանդեպ միասնական ձգտումներով:
Գարնանային տարեսկզբի եւ եզդիների հրեշտակապետ Մալաքե Թաուսի Սուրբ ծննդյան առթիվ նվիրական երազանքների իրականացում, հաջողակ տարի եւ նորանոր ձեռքբերումներ եմ մաղթում եզդիական համայնքին: