National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
20.4.2022

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03
04 05 06 07 08 09 10
11 12 13 14 15 16 17
18 19 20 21 22 23 24
25 26 27 28 29 30
 
20.04.2022
Առաջնայինը ՀՀ անվտանգությունն է, մեր սուվերեն տարածքի անձեռնմխելիությունը եւ, իհարկե, արցախահայության իրավունքներն ու ազատությունները. Արթուր Հովհաննիսյան
1 / 9

«Մենք բոլոր ճշմարտությունները դրել ենք սեղանին»,- ասել է ԱԺ պատգամավոր, «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանն ապրիլի 20-ին խորհրդարանում ուսանողների հետ հանդիպման ժամանակ:

Հանդիպմանը ներկա ԵՊՀ-ի, ՊԿԱ-ի եւ Հայ-ռուսական համալսարանի ուսանողները փորձաշրջան են անցնում օրենսդիր մարմնում:

Ուսանողների հարցերը, մասնավորապես, վերաբերել են Արցախի շուրջ ծավալվող իրադարձություններին, հայ-ադրբեջանական բանակցություններին, իշխանություն-ընդդիմություն խորհրդարանական փոխհարաբերություններին, սփյուռքի հետ հարաբերություններին:

Արթուր Հովհաննիսյանը նշել է, որ ընդդիմության հետ հարաբերությունները խորհրդարանում բարդ են: Իշխանության կողմից եղել են առաջարկներ հանդիպել եւ քննարկել բոլոր նրբությունները, որոնք կապված են այս պահին արտաքին քաղաքական իրավիճակի հետ, սակայն նրանք  որդեգրել են  փողոցային պայքարի ճանապարհը` չունենալով օրակարգ:

Խոսելով բանակցությունների մասին` պատգամավորը նշել է, որ առաջնայինը Հայաստանի Հանրապետության անվտանգությունն է, մեր սուվերեն տարածքի անձեռնմխելիությունը եւ, իհարկե, արցախահայության իրավունքներն ու ազատությունները, որոնցից կբխի Արցախի կարգավիճակը: Նրա խոսքով` մինչեւ 2018թ.  բանակցություններ եղել են, բայց դրանք մտել են փակուղի:

Պատգամավորը հույս է հայտնել, որ ապագա սերունդները ստիպված չեն լինի անդրադառնալ Արցախի հարցին:
 
 


20.04.2022
Տեղի է ունեցել աշխատանքային քննարկում
Ապրիլի 20-ին ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Սերգեյ Բագրատյանի նախաձեռնությամբ մասնագիտական համատեղ աշխատանքային փակ քննարկում է տեղի ունեցել  Աշխատանքի եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի ու Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության հետ` «միայնակ ծնող» (միայն...

20.04.2022
Խորհրդարան են այցելել ՀՀ պետական կառավարման ակադեմիայի ուսանողները
Տնտեսության զարգացման ամենակարճ մեխանիզմը մրցակցություն ապահովելն է. ասել է ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Սերգեյ Բագրատյանը՝ արձագանքելով ԱԺ այցելած ուսանողի այն հարցին, թե ըստ պատգամավորի՝ ո՞րն է տնտեսության զարգացման ամենակարճ ճանապարհը: Ապրիլի 20-ին ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պ...

20.04.2022
Նիդերլանդները կարեւոր գործընկեր է Հայաստանի համար. Արման Եղոյան
Նիդերլանդները՝ որպես Եվրոպական միության հիմնադիր-անդամ եւ եվրոպական արժեքներն առաջմղողներից, կարեւոր գործընկեր է Հայաստանի համար: Այս մասին նշել է ՀՀ ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արման Եղոյանը Հայաստանում Նիդերլանդների Թագավորության արտակարգ եւ լիազոր դեսպան Նիկո Սխերմ...

20.04.2022
Հայաստանի իշխանությունները հետեւողական են լինելու ժողովրդավարական բարեփոխումների իրականացման հարցում. Ռուբեն Ռուբինյան
Ազգային ժողովի նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանն ապրիլի 20-ին ընդունել է Հայաստանում Նիդերլանդների Թագավորության արտակարգ եւ լիազոր դեսպան Նիկո Սխերմերսին: Կողմերը քննարկել են տարածաշրջանում առկա իրավիճակը եւ մարտահրավերները: Ռուբեն Ռուբինյանը ներկայացրել է ադրբեջանական ստորաբաժանումների վերջին գոր...

20.04.2022
Օրենսդիր, գործադիր եւ գիտական համայնք ձեւաչափով քննարկումները հնարավորություն են տալիս լուծումներ գտնել անգամ ամենաբարդ հարցերի վերաբերյալ. Սիսակ Գաբրիելյան
Հայաստանի կառավարությունը մեծ նշանակություն է տալիս գիտական ոլորտին, ինչի վկայությունը գիտության բնագավառի ֆինանսավորման շուրջ 85 տոկոսով աննախադեպ բարձրացումն է: Ներկայում ոլորտում առկա են ոչ միայն բովանդակային, այլ նաեւ որոշ ընթացակարգային խնդիրներ: Գիտության ոլորտին առնչվող այս եւ այլ հարցերին են...

20.04.2022
Ինձ համար առաջնահերթ են սահմանամերձ համայնքների բնակիչների եւ արցախահայության իրավունքները. Թագուհի Թովմասյանը՝ Նիդերլանդների դեսպանին
Հայաստանի եւ Նիդերլանդների խորհրդարանների հարաբերությունների սերտացումը կարեւոր է, պատրաստ եմ իմ լիազորությունների շրջանակում նպաստել այդ գործընթացին. այս մասին բարձրաձայնել է ՀՀ ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Թագուհի Թովմասյանը Հայաստանում Նիդե...

20.04.2022
Ալեն Սիմոնյանը շնորհավորել է եզդիական համայնքին Նոր տարվա կապակցությամբ
Հայաստանի եզդիական համայնքի հարգելի` եղբայրներ եւ քույրեր, ջերմորեն շնորհավորում եմ ձեզ Նոր տարվա` Մալաքե Թաուսի տոնի կապակցությամբ: Թող յուրաքանչյուր եզդի ընտանիք նոր տարին նշի ապագայի հանդեպ մեծ հավատով եւ վստահությամբ: Մաղթում եմ լիություն, խաղաղություն եւ բարօրություն: Մեր դարավոր եղբայրակա...

20.04.2022
Խորհրդարանական լսումների չեղարկում
Ապրիլի 21-ին՝ ժամը 11:00-ին, ԱԺ նիստերի դահլիճում նախատեսվող  խորհրդարանական լսումները տեխնիկական խնդիրների պատճառով չեն կայանալու: Լսումները նախաձեռնել էր «Հայաստան» խմբակցությունը:...



ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am