ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովում հունիսի 14-ին երկրորդ ընթերցմամբ քննարկվել է ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորներ Վլադիմիր Վարդանյանի եւ Հռիփսիմե Գրիգորյանի հեղինակած ««Դիվանագիտական ծառայության մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը: Նախագիծն այսօր առաջին ընթերցմամբ քննարկվել եւ ընդունվել է ԱԺ հերթական նիստում:
Հիմնական զեկուցող Վլադիմիր Վարդանյանը հայտնել է, որ առաջինից երկրորդ ընթերցում ընկած ժամանակահատվածում առաջարկներ չեն ստացվել, եւ նախագիծը փոփոխությունների չի ենթարկվել:
Հանձնաժողովը դրական եզրակացություն է տվել օրենքի նախագծին՝ երկրորդ ընթերցմամբ ընդունելու համար: