ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Դավիթ Առուշանյանը ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարից հետաքրքրվել է, թե ինչ է արվում Գյումրիում գտնվող 3 վթարային շենքերի առնչությամբ, նշելով, որ հարցը վերաբերում է Անտառավան 26, Ղուկասյան 29 եւ Իսահակյան 9 շենքերին:
Նախարար Գնել Սանոսյանը հայտնել է, որ որոշակի աշխատանքներ այդ կապակցությամբ արվել են, սակայն բնակիչները տարակարծիք են լուծումների հարցում: Նա նշել է, որ այդ ցանկին պետք է ավելացնել նաեւ Տիգրան Մեծ փողոցում գտնվող մեկ շենք: Նախարարը պատգամավորին հորդորել է հարցի լուծման հետ կապված քննարկումներ ունենալ բնակիչների հետ եւ պարզել, թե նրանք ինչպես են տեսնում խնդրի լուծումը:
Մանրամասները` տեսանյութում: