Ապրիլի 8-ին տեղի ունեցավ ԱԺ աշխատանքային խորհրդակցությունը, որը նախագահում էր ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը:
Խորհրդակցության ժամանակ քննարկվեցին չորրորդ գումարման ԱԺ իններորդ նստաշրջանի օրակարգում լրացումներ կատարելու մասին որոշման նախագիծը եւ ապրիլի 11--14-ի ԱԺ չորսօրյա նիստերի օրակարգի որոշման նախագիծը: ԱԺ իններորդ նստաշրջանի օրակարգում լրացումներ կատարելու մասին որոշման նախագծում ընդգրկվել է 10 հարց: ԱԺ առաջիկա նիստերի օրակարգի նախագծում ընդգրկվել են 112 հարց, այդ թվում` 20միջազգային պայմանագիր:
Չորրորդ գումարման ԱԺ իններորդ նստաշրջանի եւ ապրիլի 11--14-ի ԱԺ նիստերի օրակարգերի նախագծերը կհաստատվեն ապրիլի 11-ի ԱԺ նիստում: