National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
11.4.2005

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03
04 05 06 07 08 09 10
11 12 13 14 15 16 17
18 19 20 21 22 23 24
25 26 27 28 29 30
 
11.04.2005
Հարկային փոփոխություններ` աջակցելու համար տնտեսավարողներին եւ արտադրողներին

Ազգային ժողովի ապրիլի 11-14-ի չորսօրյա նիստերի օրակարգում ընդգրկված են 52 հարցեր եւ միջազգային 7 պայմանագրեր:

Ապրիլի 11-ին հերթական քառօրյա նիստերը սկսվեցին օրակարգի եւ նստաշրջանի օրակարգում առաջարկվող լրացումների հաստատմամբ, որպատգամավորներին ներկայացրեց ԱԺ նախագահ Արթուր Բաղդասարյանը: Ապա խորհրդարանը քվեարկությամբ ընդունեց նախորդ քառօրյայում քննարկված բոլոր նախագծերը: Պատգամավորների հավանությանն արժանացան նաեւ «Բնապահպանական վերահսկողության մասին», «ՀՀ ոստիկանության կարգապահական կանոնագիրքը հաստատելու մասին» օրինագծերը, որոնք ընդունվեցին երրորդ ընթերցմամբ եւ ամբողջությամբ:Իսկ «Բնապահպանական վճարների դրույքաչափերի մասին», «Բնապահպանական եւ բնօգտագործման վճարների մասին»օրենքներում փոփոխությունների ու «Բնապահպանական իրավախախտումների հետեւանքով կենդանական եւ բուսական աշխարհին պատճառված վնասի հատուցման չափի հաշվարկման սակագների մասին» նախագծերը, ՀՀ հողային օրենսգրքում եւ «ՀՀ տոների եւ հիշատակի օրերի մասին» օրենքում փոփոխություններ նախատեսող ու «Ջրի ազգային քաղաքականության հիմնադրույթների մասին» փաստաթղթերը խորհդարանն ընդունեց երկրորդ ընթերցմամբ:

Պատգամավոր Վահրամ Բաղդասարյանի առաջարկությունը` «Պարզեցված հարկի մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» քննարկումների ընթացում պաշտպանեցին թե պատգամավորները, թեկառավարության ներկայացուցիչը: Պատգամավորն առաջարկում է վերացնել գործող օրենքով ստեղծված տարընթերցումը: Ըստ օրենքի, պարզեցված հարկ վճարող չի կարող լինել «այն առեւտրային կազմակերպությունը կամ անհատ ձեռնարկատերը, որը փոխկապակցված է այլ պարզեցված հարկ վճարողի հետ»: Վահրամ Բաղդասարյանի ներկայացրած ձեւակերպմամբ, այս հարկատեսակի դաշտումչեն կարող գտնվելայն առեւտրայինկազմակերպությունները եւ անհատ ձեռնարկատերերը,որոնք ունեն պարզեցված հարկ վճարողի կանոնադրական կապիտալի50 տոկոս եւ ավելի փայաբաժին: Նա նաեւ գտնում է, որ բիզնեսը տրոհելու միջոցով պարզեցված հարկի դաշտ մտնելու միտման դեմ կարելի պայքարել` սահմանելով, որպարզեցված հարկ վճարելու համարմեկից ավելի անձանց կողմից դիմում ներկայացնելու դեպքում պարզեցված հարկ վճարող համարվիառաջին դիմում ներկայացրածը: Պատգամավորն առաջարկում է հստակեցնել 15 մլն. ապրանքային մնացորդ ունենալու դեպքում պարզեցված հարկ հաշվարկելու մեխանիզմը: Նա առաջարկում է տարանջատել առեւտրի եւ արդյունաբերության ոլորտները: Հարցի վերաբերյալ գլխադասային հանձնաժողովի եզրակացությունը դրական էր:

Պատգամավորիհեղինակած մեկ այլ` «Կազմակերպությունների եւ անհատ ձեռնարկատերերի կողմից ներմուծվող մաքսատուրքի 0 տոկոս դրույքաչափ ունեցող եւ ակցիզային հարկով հարկման ոչ ենթակա այլ ապրանքների ցանկը հաստատելու մասին, որոնցից ավելացված արժեքի հարկը մաքսային մարմինների կողմից չի հաշվարկվում եւ գանձնվում» օրենքում փոոխություն կատարելու նախաձեռնությամբ փորձ է արվում որոշ ապրանքատեսակների ներմուծման համար ստեղծել հարկման հավասար դաշտ:Խոսքը արտադրական հոսքագծերում օգտագործվող մեքնեասարքավորումների մասին է. պատգամավորն առաջարկում է այդ ապրանքները սահմանի վրա ազատել ավելացված արժեքի հարկումից: Այս նախագծի վերաբերյալ շուրջ 9 ամիս է` խորհրդարանականների եւ գործադիր իշխանության ներկայացուցիչների հետ քննարկումներ են ընթանում, թեեւ ընդհանուր մոտեցում մինչ նիստը չէր գտնվել: Բանակցությունների ընթացքում օրենսդիր եւ գործադիր մարմնի ներկայացուցիչները հարցը կարգավորելու փոխհամաձայնեցված լուծում գտան:

Նույն ծածկագրին դասվող ապրանքատեսակների ներմուծման խնդրի կարգավորմանն ուղղված` կառավարությունը նույնպեսներկայացրել էր նախագիծ` «Ավելացված արժեքի մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին:Վահրամ Բաղդասարյանն իրենց համար ընդունելի ձեւակերպումներ տալու դեպքում պատրաստակամություն հայտնեց միացնել իր նախաձեռնությունը կառավարության ներկայացրածին: Արդյունքում որոշվեց, որ ներմուծված վերոնշյալ ապրանքատեսակները ԱԱՀ-ով հարկման հետաձգման մոտեցում կիրառել. մինչեւ 70 մլն. դրամ արժեքով ներմուծվող ապրանքների դեպքում` 1 տարով, 70-ից ավելիի դեպքում` 2 տարով: Հարցի վերաբերյալ արտահերթ ելույթում ԱԺ նախագահ Արթուր Բաղդասարյանըգոհունակություն հայտնեց փոխհամաձայնության գալու եւ միասնական դիրքորոշմամբ հանդես գալու հեղինակների որոշման վերաբերյալ: Նանշեց, որներմուծվող ապրանքատեսակների նկատմամբ լիբերալ քաղաքականությունը խթան կհանդիսանա նոր տեխնոլոգիաների զարգացման ու որակյալ արտադրանք թողարկելու համար: Պրն. Բաղդասարյանը գտնում է, որհարկային օրենսդրության այս բարեփոխումն անպայման դրական տեղաշարժեր կարձանագրի, կլինի գործնական աջակցություն տնտեսավարողի եւ արտադրողի համար: Նա նշեց նաեւ այս փոփոխության մասին տնտեսավարողներին տեղեկացնելու կարեւորության մասին: Հարցի վերաբերյալ Աժ ֆինանսավարկային, բյուջետային եւ տնտեսական հարցերի հանձնաժողովի եզրակացությունը դրական էր:

Նիստի օրակարգում կար «Ավելացված արժեքի հարկի մասին» օրենքում լրացում կատարելու մեկ այլ նախաձեռնություն եւս: Կառավարությունն առաջարկում է օրենսդրությամբ սահմանված դեպքերում` հաստատված սակագների կիրառման արդյունքում առաջացած ԱԱՀ-ի գծով բացասական տարբերության համար բացառություն արվի եւ այն լինի հաշվանցման ենթակա:

Նիստում առաջարկվեց ընդունել նաեւ «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» մեդալի մասին եւ «ՀՀ պետական պարգեւների մասին» օրենքում լրացում կատարելու մասին նախագծերը, որոնցով նախատեսվում են պարգեւատրումների նոր տեսակներ:

Նիստում պատգամավորների դատին ներկայացվեց կառավարության հեղիանակած` «Նախադպրոցական կրթության մասին» օրենքի նախագիծը: Կրթության եւ գիտության նախարար Սերգո Երիցյանի խոսքերով, մինչ այսօրնախադպրոցական հիմնարկների գոերծունեությանիրավական դաշտը եւ ոլորտը վերահսկելու մեխանիզմները թերի են եղել: Նախագիծը ուղղված է այդ բացերը լրացնելուն: Այն ներառում է պետության քաղաքականությունը նախադպրոցական կրթության ոլորտում, ներկայացնումայս համակարգի ուսումնական հաստատությունները,սահմանում չափորոշիչներ:Նախարարը նշեց, որ ֆինանսական լուրջ ներդրումներ այս փաստաթղթով չեն նախատեսվում:

Նախագիծն ընդունելու օգտին արտահայտվեց Աժ գիտության, կրթության, մշակույթի եւ երիտասարդության հարցերի հանձնաժողովի անդամ Մկրտիչ Մինասյանը: Հարցի քննարկումը կշարունակվի քառօրյայի երկրորդ օրը:


11.04.2005
Կարեւորվեց երիտասարդ գրողների ներդրումը գրական կյանքում
Ապրիլի 11-ին ՀՀ Աժ նախագահ Արթուր Բաղդասարյանը հանդիպեց ՀԳՄ նախագահ Լեւոն Անանյանին եւ 25 երիտասարդ հայ գրողների` Հայաստանից, Լիբանանից, Իրանից, Թուրքիայից, Վրաստանից: Ներկայացնելով երիտասարդներին` ՀԳՄ նախագահ Լեւոն Անանյանն ասաց, որ արդեն ավանդույթ է դարձել երիտասարդ գրողների, քննադատների հավաքներ ...

11.04.2005
ԱԺ պատվիրակությունը կմասնակցի հակահիտլերյան կոալիցիայի հաղթանակի 60-ամյակին նվիրված միջազգային գիտաժողովին
Ապրիլի 13-15 Սանկտ Պետերբուրգում ՀՀ ԱԺ նախագահ Արթուր Բաղդասարյանի գլխավորած պատվիրակությունը կմասնակցի ԱՊՀ ՄԽՎ խորհրդի 25-րդ լիագումար նիստին եւ երկրորդ համաշխարհային պատերազմում հակահիտլերյան կոալիցիայի հաղթանակի 60-ամյակին նվիրված միջազգային խորհրդարանական գիտաժողովին: Այցի շրջանակներում ՀՀ ԱԺ նա...

11.04.2005
Կբացվի ցեղասպանության 90-ամյակին նվիրված ցուցահանդես ՌԴ Դաշնային ժողովում
Ապրիլի 12-ին ՀՀ ԱԺ նախագահ Արթուր Բաղդասարյանի գլխավորած պատվիրակությունը` ՌԴ Պետական Դումայի նախագահ Բորիս Գրիզլովի հրավերով, կմեկնի Մոսկվա: Պաշտոնական այցի շրջանակներում նախատեսված են հանդիպումներ ՌԴ Պետական Դումայի նախագահ Բորիս Գրիզլովի, ՌԴ Դաշնային ժողովի Դաշնության խորհրդի նախագահ Սերգեյ ...



ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am