National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
ArmenianRussianEnglishFrench
Արխիվ
21.12.2020

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04 05 06
07 08 09 10 11 12 13
14 15 16 17 18 19 20
21 22 23 24 25 26 27
28 29 30 31
 
21.12.2020
ԵՄ «Թվինինգ» ծրագիրը երկու տարի աջակցություն կցուցաբերի ՀՀ Ազգային ժողովին
1 / 1

Դեկտեմբերի 21-ին տեղի է ունեցել «ՀՀ Ազգային ժողովի կարողությունների ուժեղացում` Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագրի վերահսկողության ու կիրարկման հետագա աջակցության համար» ԵՄ կողմից ֆինանսավորվող «Թվինինգ» ծրագրի անդրանիկ առցանց հանդիպումը: Երկու տարի տեւողությամբ ծրագրի իրականացումը վերապահվել է Հունաստանի եւ Իտալիայի խորհրդարաններին:

Հանդիպմանը ելույթով հանդես են եկել Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Անդրեա Վիկտորինը, Եվրահանձնաժողովի եվրոպական հարեւանության եւ ընդլայնման բանակցությունների հարցերով գլխավոր տնօրինության՝ Հայաստանի հետ գործընկերության հարցերով բաժնի ղեկավար Վասիլիս Մարագոսը, Իտալիայի Սենատի փոխնախագահ Պաոլա Տավերնան, Հունաստանի խորհրդարանի նախագահի հատուկ ներկայացուցիչ, «Թվինինգ» ծրագրի քաղաքական հարցերի համակարգող Վասիլիոս Բագիոկոսը, ԱԺ Եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արման Եղոյանը եւ մասնակից երկրների խորհրդարաններից այլ բարձրաստիճան պաշտոնյաներ:

Կողմերը քննարկել են ԵՄ «Թվինինգ» ծրագրի դրույթները, նախանշել առաջիկա համատեղ անելիքները, հատկապես կարեւորել նմանատիպ ծրագրերի իրականացումը Հայաստանի համար այս ծանր ժամանակներում: Համաձայն ձեռք բերված պայմանավորվածության՝ ծրագրի պաշտոնական մեկնարկի միջոցառումը կանցկացվի 2021թ. փետրվարին: 


21.12.2020
Տեղի կունենա ՀՀ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի արտահերթ նիստ
ՀՀ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի արտահերթ նիստ՝   23.12.2020ժամը 10:30214 սենյակ:...

21.12.2020
ՀՀ ԱԺ նախագահի հայտարարությունը ՀՀ ԱԺ պատգամավոր Տիգրան Կարապետյանի հրաժարականի դիմումի մասին
«Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 155-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն`  Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավոր Տիգրան Կարապետյանը դեկտեմբերի 18-ին հրաժարականի դիմում է ներկայացրել: «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 155-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` եթե հ...

21.12.2020
Տեղի կունենա մամուլի ասուլիս
Դեկտեմբերի 22-ին՝ ժամը 12:00-ին, ԱԺ 334 դահլիճում տեղի կունենա ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավորներ Նազելի Բաղդասարյանի եւ Սոֆիա Հովսեփյանի մամուլի ասուլիսը՝ Արցախ կատարած այցի վերաբերյալ:   ...



ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS