National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
ArmenianRussianEnglishFrench
Արխիվ
11.2.2021

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04 05 06 07
08 09 10 11 12 13 14
15 16 17 18 19 20 21
22 23 24 25 26 27 28
 
11.02.2021
Զրպարտության եւ վիրավորանքի մասին հոդվածի քննարկում. ուղիղ խոսք
1 / 8

Անձի պատիվն ու արժանապատվությունը կեղծ զրպարտչական եւ վիրավորական արտահայտություններից պաշտպանելու համար Քրեական օրենսգրքում առաջարկում են փոփոխություններ անել. վիրավորանքի համար մինչեւ 1 մլն փոխհատուցման չափի փոխարեն սահմանել մինչեւ 5 մլն դրամ, իսկ զրպարտության համար՝ մինչեւ 2 մլն փոխարեն մինչեւ 10 մլն դրամ փոխհատուցման չափ: 
  
«2020-ի տվյալներով մեր երկիրը հայտնվել է լրջագույն տնտեսական ճգնաժամի մեջ: Մենք ունենք մոտ 8% տնտեսական անկում: Համեմատության կարգով նշեմ, որ Բելառուսում 2,3% է, Ղազախստանում՝ 2,6 %, Ռուսաստանում՝ 3,1%, Ադրբեջանում՝ 4%». Միքայել Մելքումյան

«Կա իշխանությունների տարանջատման սկզբունք, որով դատարանն ինքն է որոշում չափից որն ընտրի: Ինչո՞ւ ենք փորձում դատարանին ավելի կաշկանդել». Արտակ Մանուկյան

«Եթե խնդիր եք տեսնում գումարի ճիշտ սահմանումը որոշելու մեջ, ապա Կառավարությունը կարող է նախաձեռնությամբ հանդես գալ, եւ այդ չափանիշերն ավելի որոշակիացնել, որպեսզի դատարանն իր հայեցողական լիազորությունը չչարաշահի». Նիկոլայ Բաղդասարյան

«Ես ընդհանրապես կողմ եմ, որ վիրավորանքն էլ, զրպարտությունն էլ քրեականացվի եւ արդարացի պատժի արժանանա». Գեւորգ Պետրոսյան

«Վիրավորանքը, հայհոյանքը, զրպարտությունը խոսքի ազատության հետ որեւէ կապ չունեն: Երբեմն զրպարտությունը մարդուն շատ ավելի մեծ վնաս է հասցնում, քան 10 միլիոնով, 100 միլիոնով կարող ես փոխհատուցել: Այնպես որ ավելի խելամիտ կլինի քննարկենք ընդհանրապես տուգանքի վերին շեմը հանելը». Լուսինե Բադալյան

«ՀՀ-ում չկան բավարար, արդյունավետ մեխանիզմներ մարդու արժանապատվությունը պաշտպանելու համար: Մենք նոր մարտահրավերների առաջ ենք կանգնած. առաջարկում եմ քննարկել, թե ինչպես ենք պաշտպանելու մեր քաղաքացիներին իրենց արժանապատվությունը պաշտպանելու եւ վերականգնելու հարցում». Արուսյակ Ջուլհակյան

«Սա չի կարող ընդունելի նախագիծ լինել, որովհետեւ, սրա հիմքում չկա ազնվությունը, չկա իրական պայքարը: Կոչ եմ անում ձեզ՝ ազնիվ լինեք ինքներդ ձեզ հետ, հետո՝ մյուսների նկատմամբ». Անի Սամսոնյան

«Դուք հիմա սա բերել եք ինչո՞ւ, որովհետեւ խնդիրը չոքեց ձե՞ր դուռը: Որտե՞ղ է դաստիարակությունը, ընտանիքը, կրթութունը, հասարակական պարսավանքը, որը կար ժամանակին եւ որտեղ է այն սահմանը, որը անհաղթահարելի էր». Տիգրան Ուրիխանյան

«Մեզ մոտ հիմա տիրում է գաղջ մթնոլորտ. հատկապես սոցանցերում՝ վիրավորանք, զրպարտություն, սուտ, մանիպուլյացիա. այս միջավայրում առողջ խոսքն էլ է կորչում, առողջ քննարկումն էլ: Չգիտեմ, թե այս նախագիծն այդ խնդիրն ինչքանով է լուծելու, բայց հաստատ մի քայլ առաջ է».  Բաբկեն Թունյան

«Նորմալ դատական իշխանության պարագայում այս շեմը կարող էր գոյություն չունենալ: Առաջարկում եմ առաջինից երկրորդ ընթերցում ընկած ժամանակահատվածում հստակեցնել մեր մոտեցումները». ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյան

«Կողմ եմ վնասի հատուցման շեմի վերանայմանը, ավելի ընդունելի է գործադիրի առաջարկած տարբերակը». Հերիքնազ Տիգրանյան

«Ուզում եմ հասկանալ, թե մենք ինչպես ենք պայքարելու արտերկրում, առավելապես ռուսական տիրույթում, հեռուստատեսային մի քանի ալիքներով Հայաստանի դեմ ամենասարսափելի հայհոյանքներով, զրպարտություններով ստեղծվող քոնթենթի դեմ, որոնք մեծ ջանասիրությամբ տարածվում են. այս լուծումները ոչ մի արդյունքի չեն հանգեցնի». Արման Բաբաջանյան

«Ես ինձ համարում եմ ամենաշատ զրպարտված, վիրավորված քաղաքական գործիչներից մեկը: Այս նախագծով թերթերին դատի են տալու, իսկ ֆեյքերի ֆաբրիկաները շարունակելու են աշխատել: Իրավիճակի սյուրռեալիզմը նրանում է, որ ովքեր զրպարտել են, նրանք խոսում են զրպարտության դեմ պայքարից: Ինձ թվում է, ջենթելմենական պայմանավորվածությամբ կարելի է դադարեցնել այս ամենը». Էդմոն Մարուքյան

«Կա՞ գեթ մեկ ապացույց, որ իշխանությունն ունի ֆեյքերի ֆաբրիկա: Չկա: Առաջարկում եմ քրեականացնել ֆեյքերի բանակը: Սպասում եմ առաջարկների, եկեք համագործակցենք». Ալեն Սիմոնյան


11.02.2021
Ընդունվեցին ոլորտներ կարգավորող մի շարք նախագծեր
Կառավարությունն առաջարկում է փոփոխություններ եւ լրացումներ կատարել «Հանրագրերի մասին» ՀՀ օրենքում: Նախաձեռնությունն առաջին ընթերցմամբ քննարկվեց փետրվարի 11-ի նիստում: ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Վահե Դանիելյանի խոսքով՝ հստակեցվում են «կոլեկտիվ», «կրկնակի» եւ «էլեկտրոնային հարթակի միջոցով ներ...

11.02.2021
Պետական դավաճանության համար առաջարկվում է սահմանել 15-20 տարով կամ ցմահ, իսկ լրտեսության համար՝ 12-20 տարի ազատազրկում
Պետական դավաճանության համար սահմանել 15-20 տարի ժամկետով ազատազրկում՝ գույքի բռնագանձմամբ կամ առանց դրա կամ ցմահ ազատազրկում, իսկ լրտեսության մասով՝ 12-20 տարի ազատազրկում. առաջարկում է Վահե Էնֆիաջյանը: Պետական դավաճանության եւ լրտեսության համար նախատեսված պատիժների խստացում նախատեսող օրենսդրական նա...

11.02.2021
«Ավանդների ներգրավման մասին» օրենքով սպառողների շահերը խախտած բանկերը կտուգանվեն
Պատգամավորներ Արտակ Մանուկյանն ու Բաբկեն Թունյանն առաջարկում են փոփոխություններ կատարել «Ավանդների ներգրավման մասին» օրենքում եւ տուգանել բանկերին խախտումների դեպքում: 365  օրվա ընթացքում առաջին անգամ կատարված խախտման համար նախատեսվում է գանձել մինչեւ 500 հազար դրամ, բայց ոչ պակաս, քան 300 հազա...

11.02.2021
Տեղեկատվություն խորհրդարանական ճեպազրույցների անցկացման վերաբերյալ
ԱԺ հերթական նիստերին հաջորդող խորհրդարանական ճեպազրույցները տեղի կունենան փետրվարի 12- ին ԱԺ 334 դահլիճում` հետեւյալ ժամանակացույցով.   ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցություն -11:00-11:20, ՀՀ ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցություն -11:20-11:40, ՀՀ ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցություն -11:40-12:...

11.02.2021
Առաջարկվում է փոփոխել վիրավորանքի եւ զրպարտության համար սահմանված փոխհատուցման չափերը
Անձի պատիվն ու արժանապատվությունը կեղծ զրպարտչական եւ վիրավորական արտահայտություններից պաշտպանելու համար Քրեական օրենսգրքում առաջարկում են փոփոխություններ անել. վիրավորանքի համար մինչեւ 1 մլն փոխհատուցման չափի փոխարեն սահմանել մինչեւ 5 մլն դրամ, իսկ զրպարտության համար՝ մինչեւ 2 մլն փոխարեն մինչեւ 10...



ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS