National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
19.2.2021

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04 05 06 07
08 09 10 11 12 13 14
15 16 17 18 19 20 21
22 23 24 25 26 27 28
 
19.02.2021
Հանրապետության 10 մարզային երաժշտական դպրոցներին ԱԺ-ն երաժշտական գրականություն նվիրեց
1 / 21

Գիրք նվիրելու օրը, որն ամեն տարի 2008 թվականից ի վեր անցկացվում է Հայաստանում եւ Արցախում, դարձել է յուրօրինակ  եւ սպասված  տոն:

Փետրվարի  19-ին Ամենայն հայոց բանաստեղծ Հովհաննես Թումանյանի ծննդյան օրը հայկական երկու պետություններում նշանավորվում է միմյանց գիրք նվիրելու  միջոցառումներով, գրական ընթերցումներով ու հանդիպումներով:

Գրքի կարեւորությունն ընդգծող նման  միջոցառում  փետրվարի 19-ին անցկացվեց  ՀՀ  Ազգային ժողովի գրադարանում.  հանրապետության 10 մարզի 10 երաժշտական դպրոցի նվիրեցին 170 անուն երաժշտական գրականություն:

ԱԺ գրադարանի երկարամյա աշխատակից Ֆաթմա Խաչատրյանի տեղեկացմամբ՝ երաժշտական դպրոցների աշակերտները նաեւ այս գրքերի շնորհիվ  հնարավորություն կունենան ծանոթանալու հայ կոմպոզիտորներ Վլադիլեն Բալյանի, Առնո Բաբաջանյանի, Ռոմանոս Մելիքյանի եւ այլ՝ հայ ու այլազգի  հեղինակների երգերին, դաշնամուրային ստեղծագործություններին: Հետաքրքիր փաստ. Հովհաննես Թումանյանի 139 ստեղծագործության հիման վրա 128 երգահան բազմաժանր երաժշտական գործեր են ստեղծել:

ԱԺ պատգամավոր Վիկտոր Ենգիբարյանը շնորհավորեց ներկաներին գեղեցիկ տոնի առթիվ՝ նշելով, որ վերջին շրջանում սակավաթիվ էին նման միջոցառումները՝ պայմանավորված օբյեկտիվ պատճառներով: Պատգամավորը մտահոգիչ համարեց  համայնքներում գրադարանների սակավությունը:

Չշրջանցվեցին նաեւ խնդիրները: Եղեգնաձոր քաղաքի երաժշտական դպրոցի տնօրեն Մարո Սիմոնյանը նշեց, որ երաժշտական դպրոցներում երաժշտական գործիքների պակաս կա: Նա օրենսդիրների ուշադրությունը հրավիրեց այդ փաստին՝ հույս հայտնելով, որ աջակցությունը չի ուշանա:  


19.02.2021
Հայաստանի եւ Լիտվայի միջեւ դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակի միջոցառումների շրջանակում ԱԺ այցելեց Լիտվայի դեսպանը
Հայաստանի եւ Լիտվայի միջեւ դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակի միջոցառումների շրջանակում խորհրդարան այցելեց ՀՀ-ում Լիտվայի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Ինգա Ստանիտե-Տոլոչկիենեն: Մինչ հանդիպման պաշտոնական մասը դեսպանը ՀՀ ԱԺ Հայաստան-Լատվիա, Լիտվա, Էստոնիա բարեկամական...

19.02.2021
Արգելվելու է լրատվամիջոցներին տեղեկություն հրապարակելուց հղում անել անհայտ ծագում ունեցող աղբյուրներին
Ազգային ժողով էին հրավիրվել ՄԻՊ Արման Թաթոյանն ու կառույցի աշխատակազմի ներկայացուցիչներ: Խորհրդարանում քննարկում էին «Զանգվածային լրատվության մասին» օրենքում առաջարկվող փոփոխությունները եւ լրացումները: Նախագծի համահեղինակ Արթուր Հովհաննիսյանը, ներկայացնելով օրենքում նախատեսվող փոփոխությունները, նշեց...



ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS