National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
28.4.2021

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04
05 06 07 08 09 10 11
12 13 14 15 16 17 18
19 20 21 22 23 24 25
26 27 28 29 30
 
28.04.2021
Փոփոխություններ Հարկային օրենսգրքում
1 / 20

Ապրիլի 28-ին ԱԺ արտահերթ նիստում քննարկվեց «Իմ քայլը» խմբակցության պատգամավորներ Սիսակ Գաբրիելյանի, Ալեն Սիմոնյանի, Բաբկեն Թունյանի, Կարեն Համբարձումյանի հեղինակած ««ՀՀ հարկային օրենսգրքում» փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագիծը:

Հիմնական զեկուցող Սիսակ Գաբրիելյանը նշեց, որ առաջարկվող փոփոխությամբ փորձում են վերացնել ժամանակին օրենքով մեկ անձին տրված արտոնությունը. «Խոսքը վերաբերում է նրան, որ Մեղրի քաղաքի մաքսակետից մինչեւ 1 կմ հեռավորության վրա գտնվող արտոնյալ գոտում առկա է ընդամենը մեկ մաքսային վերահսկողության տարածք: Այն մեքենաները, որոնք Իրանի Իսլամական Հանրապետությունից մուտք են գործում տվյալ գոտի, ազատվում են ճանապարհային հարկից»:

Ըստ վիճակագրական տվյալների՝ ՀՀ հարկային օրենսգրքով սահմանված ճանապարհային հարկի այս արտոնությունը չի ծառայում իր նպատակին, ավելին՝ անհավասար մրցակցային պայմաններ է ստեղծում տնտեսվարողների շրջանում: Նշվեց, որ մի շարք գործարարների պնդմամբ այդ տարածքում ֆիզիկապես հնարավոր չէ նույնիսկ լրացուցիչ մեկ պահեստ կառուցել: Ըստ ՊԵԿ տվյալների՝ այդ պահեստում բեռնաթափվում է ՀՀ մուտք գործող բեռնատարների ընդամենը 10-15 տոկոսը, իսկ  մնացյալ շուրջ 85 տոկոս բեռնատարները, շատ դեպքերում տեղափոխելով միեւնույն ապրանքները, լրացուցիչ վճարում են 110-ից մինչեւ 152 հազար ՀՀ դրամ ճանապարհային հարկ, ինչն էլ բնականաբար բարձրացնում է ներկրվող ապրանքների ինքնարժեքը:

Պատգամավորներն իրենց հարցադրումներում անդրադարձան ընտրություններին ընդառաջ նման օրենսդրական փոփոխությունների քաղաքական նպատակադրմանը, իրականացված խախտումների վիճակագրական տվյալներին, պետությանը հասցված վնասների չափի հստակեցմանը:

Հիմնական զեկույցի մանրամասները՝  տեսանյութում: