National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
4.6.2021

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04 05 06
07 08 09 10 11 12 13
14 15 16 17 18 19 20
21 22 23 24 25 26 27
28 29 30
 
04.06.2021
ԱԺ աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղար Առնակ Ավետիսյանը՝ 2020 թ. պետական բյուջեի կատարողականի մասին
1 / 1

ԱԺ պետական-իրավական եւ Ֆինանսավարկային ու բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների hամատեղ նիստում ՀՀ ԱԺ աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղար Առնակ Ավետիսյանը ներկայացրեց «ՀՀ 2020 թ. պետական բյուջեի կատարման մասին» տարեկան հաշվետվության` խորհրդարանի աշխատակազմի եկամուտների ու ծախսերի կատարողականը:

2020-ին Ազգային ժողովի ճշտված, հաստատված բյուջեն կազմել է 6.69 մլրդ դրամ: Համավարակով, ռազմական դրությամբ պայմանավորված ինչպես նաեւ աշխատակազմի բնականոն գործունեությունն ապահովելու նպատակով իրականացվել են որոշակի միջհոդվածային վերաբաշխումներ` Կառավարության համապատասխան որոշումներով:

Ազգային ժողովը 2020 թվականի հատկացումների հաշվին Կառավարության պահուստային ֆոնդ է վերաբաշխել շուրջ 846 մլն դրամ: Կառավարության պահուստային ֆոնդից Ազգային ժողովին է հատկացվել 14.2 մլն դրամ: Արդյունքում, 6 միջոցառումների կատարման նպատակով ԱԺ ճշտված բյուջեն կազմել է 5.2 մլրդ դրամ, իսկ փաստացի ծախսը 4.7 մլրդ դրամ: 2020 թվականին պետական բյուջե է վերադարձվել 1.3 մլրդ դրամ: Ազգային ժողովի կատարողականը կազմել է 90,9 տոկոս, որի համեմատաբար ցածր ցուցանիշը պայմանավորված է համավարակով,  այցելությունների, պատվիրակությունների ընդունելությունների, գործուղումների, ներկայացուցչական ծախսերի գրեթե բացակայությամբ: