National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
1.7.2021

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04
05 06 07 08 09 10 11
12 13 14 15 16 17 18
19 20 21 22 23 24 25
26 27 28 29 30 31
 
01.07.2021
Հռիփսիմե Գրիգորյանի ելույթը ԵԱՀԿ ԽՎ հանձնաժողովի նիստում
1 / 1

«Հարգելի գործընկերներ,

մինչդեռ այսօր մենք խոսում ենք տնտեսական խնդիրների եւ տնտեսական համագործակցության մասին, շատ բարդ է պատկերացնել համագործակցություն այնպիսի իրավիճակում, երբ հարեւան երկիրդ անցյալ տարվա աշնանը սանձազերծել է անմարդկային պատերազմ Լեռնային Ղարաբաղի (Արցախի) բնակչության դեմ, այժմ պահում է հայ ռազմագերիներին՝ գերեվարված ինչպես պատերազմի ընթացքում, այնպես էլ դրանից հետո, բեմականացնում է նրանց դեմ շինծու դատական գործընթացներ եւ նույնիսկ ներխուժել է Հայաստանի Հանրապետության սուվերեն տարածք այս տարվա մայիսին:

Ավելին, ապշեցուցիչ էր տեսնել Ադրբեջանի նախագահ Ալիեւի եւ Թուրքիայի առաջին տիկնոջ զրույցի տեսանյութը, որում քննարկվում է գերեվարված հայ քաղաքացիների հարցը եւ Թուրքիայի առաջին տիկինը Ալիեւին հարցնում է՝ դեռ կա՞ն գերիներ, ապա խորհուրդ տալիս վերադարձնել նրանց մաս առ մաս կամ փուլերով:

Տեսանյութը հստակ ապացույց է, որ բոլոր հայ գերիները պատանդ են Ադրբեջանում՝ քաղաքական սակարկությունների եւ առեւտրի համար: Այդ պատճառով գերիների բոլոր դատավարությունները պարզապես բեմադրված են, իսկ ձերբակալությունները՝ նրանց հանդեպ արգելված պատժամիջոց: Իրականում սրանով Ադրբեջանի իշխանությունները փորձում են մոլորության մեջ գցել միջազգային հանրությանը:

Այսօր մենք իսկապես պետք է խոսենք Հարավային Կովկասում տարածաշրջանային հաղորդակցային ենթակառուցվածքների ապաշրջափակման մասին, ներառյալ երկաթուղիները, փոխարենը Ալիեւը հավակնում է Հայաստանի ինքնիշխան տարածքի մի մասին՝ իբրեւ միջանցքի, որը կկապի Ադրբեջանը Նախիջեւանի եւ Թուրքիայի հետ: Միջանցքը կապ չունի ճանապարհների եւ երկաթուղիների ապաշրջափակման հետ, դա մի հարց է, որը երբեք չի քննարկվել եւ քննարկվելու, փոխարենը շահարկվում է Ադրբեջանի ավտորիտար նախագահի կողմից, այդ թվում՝ ներքին օգտագործման համար: Իրականում ներխուժումը Հայաստանի Հանրապետություն հենց այն հատվածով, որն ամենանեղն է, երկմտանքի տեղիք չի տալիս ներխուժման դրդապատճառների վերաբերյալ:

Պատերազմն ավարտվել է 2020-ի նոյեմբերի 9-ին` եռակողմ հայտարարության ստորագրմամբ: Հայտարարության մեջ ավելի քան հստակ ասվում է, որ բոլորը գերիները եւ պահվող անձինք պետք է փոխանակվեն անհապաղ եւ առանց որեւէ նախապայմանի: Ադրբեջանը չի կատարել իր պարտավորությունը: Եվ այս հարցը անհապաղ պիտի հասցեագրենք բոլոր ներկաներս: Սա անկասկած Եվրոպայում անվտանգության եւ համագործակցության կազմակերպության կողմից ձեռնարկվելիք անհրաժեշտ քայլ է, որով մենք կմերժենք ուժի օգտագործումը կամ ուժի օգտագործման սպառնալիքը` որպես հակամարտությունների լուծման միջոց՝ համապատասխանեցնելով մեր խոսքերն ու գործողությունները:

Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել ԵԱՀԿ Մինսկի խմբին եւ համանախագահող պետությունների ղեկավարներին` իրենց ջանքերի համար, ինչպես նաեւ Վրաստանին` հայ գերիներին հայրենիք վերադարձնելուն վերջերս ցուցաբերած աջակցության համար»,-ասել է Հռիփսիմե Գրիգորյանը: