National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
2.7.2021

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04
05 06 07 08 09 10 11
12 13 14 15 16 17 18
19 20 21 22 23 24 25
26 27 28 29 30 31
 
02.07.2021
Հռիփսիմե Գրիգորյանի ելույթը ԵԱՀԿ ԽՎ Քաղաքական հարցերի եւ անվտանգության հանձնաժողովի նիստում
1 / 1


«Հարգելի՛ գործընկերներ, 

շնորհակալություն պարոն Կասչիունասին՝ իր խորաթափանց զեկույցի համար: 
  
Նաեւ շնորհակալ եմ Կանադայի պատվիրակին` Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի ժողովրդի նկատմամբ իրականացված ագրեսիան նշելու, ինչպես նաեւ մարդու իրավունքների եւ ժողովրդավարության նկատմամբ Կանադայի վճռական նվիրվածության համար: 
  
Զեկույցում արծարծված կարեւոր ուղղություններից ուզում եմ ընդգծել ժողովրդավարության կարեւորությունը: Վերջերս Հայաստանում անցկացվեցին ազատ, արդար եւ թափանցիկ արտահերթ ընտրություններ, եւ ես հպարտ եմ, որ մենք կարողացանք պաշտպանել մեր ժողովրդավարությունը այսպիսի դժվար ժամանակներում՝ հաշվի առնելով 44-օրյա սարսափելի պատերազմի հետեւանքները: 
  
Անվտանգության, կայունության եւ խաղաղության մասին խոսելիս չի կարելի գերագնահատել ժողովրդավարության դերը: Մեզանից շատերը ստիպված են տառապել՝ ունենալով շրջապատող ավտորիտար երկրներ, իսկ որոշներս՝ հենց հարեւաններ: 
  
Այսօր Ազայ Գուլիեւը խոսում է ԵԱՀԿ Մինսկի խմբի մասին՝ ասելով, որ ինքը դժգոհ է խմբի աշխատանքից: Միգուցե նաեւ ժամանակն է, որ Ադրբեջանը ընդունի, որ դժգոհ լինելով բանակցություններից` որպես հակամարտությունների լուծման գործիք, որից սովորաբար օգտվում են ժողովրդավարական երկրները, Ադրբեջանը որոշեց խախտել միջազգային մարդասիրական իրավունքի բոլոր հնարավոր սկզբունքները, ոտնահարել Հելսիկյան եզրափակիչ ակտը եւ պարզապես հարձակվել Լեռնային Ղարաբաղի ժողովրդի վրա՝ կիրառելով երկար պլանավորված ռազմական ագրեսիա: 
  
Այժմ Ազայ Գուլիեւը հայտարարություն է անում՝ խնդրելով զեկույցում Լեռնային Ղարաբաղը փոխարինել Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ հակամարտությամբ: Սա, ըստ էության, Ադրբեջանի ամենամեծ սխալն է. համարել, որ երբեւէ հնարավոր է աշխարհին համոզել, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը վերաբերում է տարածքներին եւ ոչ թե մարդկանց, որ այն տարածքային խնդիր է, մինչդեռ այս հակամարտությունը հստակ ժողովուրդների ինքնորոշման իրավունքի հարց է: 
  
Եվ ահա այստեղ է, հարգելի՛ գործընկերներ, մենք բոլորս պետք է ջանք թափենք՝ «օգնելու» Ադրբեջանին վերջապես հասկանալ, որ հակամարտությունը ավարտված չէ հենց ա՛յն պատճառով, որ խոսքը ոչ թե անօդաչու թռչող սարքերով անմարդկային պատերազմ սանձազերծելու մասին է եւ հետո ասելու՝ եկեք խաղաղություն ունենանք, այլ քաղաքական գործընթացի մասին՝ հարգելով Լեռնային Ղարաբաղում բնակվող մարդկանց ինքնորոշման իրավունքը: 
  
Ես ստիպված եմ հիասթափեցնել Ազայ Գուլիեւին եւ տիկին Այգուլ Կուսպանին Ղազախստանից: ԵԱՀԿ Մինսկի խումբը Լեռնային Ղարաբաղի հարցի լուծման միակ միջազգայնորեն ճանաչված ձեւաչափն է, որը բազմիցս հավաստել է, որ հակամարտությունը պետք է ավարտվի միայն խաղաղ բանակցությունների եւ քաղաքական լուծման միջոցով, ինչն էլ արտացոլված է ընթացիկ զեկույցում: Եվս մեկ անգամ շնորհակալություն զեկույցի համար, պարո՛ն Կասչիունաս: Եվ շնորհակալություն, հարգելի՛ գործընկերներ, ձեր ուշադրության եւ համագործակցության համար»,-ասել է Հռիփսիմե Գրիգորյանը: