|
|
30.07.2021
Կառավարությունն առաջարկում է փոփոխություններ կատարել «Ավտոմոբիլային տրանսպորտի մասին» եւ կից օրենքներում
Խորհրդարանը հուլիսի 30-ի արտահերթ նստաշրջանում երկրորդ ընթերցմամբ քննարկեց ««Ավտոմոբիլային տրանսպորտի մասին» ՀՀ օրենքում փոփոխություն եւ լրացումներ կատարելու մասին», ««Ճանապարհային երթեւեկության անվտանգության ապահովման մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին» եւ «Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» օրենսդրական փաթեթը:
Նախաձեռնության ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է ԵՄ եւ ատոմային էներգետիկայի եվրոպական համայնքի ու դրանց անդամ պետությունների միջեւ կնքված համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագրի կիրարկման ճանապարհային քարտեզի միջոցառումների կատարմամբ: Օրենսդրական փոփոխությամբ նախատեսվում է սահմանել վարորդների հանգստի եւ աշխատանքի ժամանակահատվածները, թվային տախոգրաֆի համակարգը կիրառել ընդհանուր օգտագործման ուղեւորափոխադրումներ եւ բեռնափոխադրումներ իրականացնող տրանսպորտային միջոցներում:
ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Հակոբ Վարդանյանը նշեց, որ առաջին ընթերցումից հետո կառավարությունը որոշակի փոփոխություններ է առաջարկել, որոնք ընդունվել են ԱԺ գլխադասային հանձնաժողովի կողմից: Տախոգրաֆի կիրառման բացառությունները սահմանող դրույթներում «զինված ծառայությունների» բառերը փոխարինվում են «պաշտպանության, արտակարգ իրավիճակների, ոստիկանության, ԱԱԾ մարմինների կողմից կամ նրանց պատկանող տրանսպորտային միջոցների» բառերով: Սահմանվել են տեսչական վերահսկողության իրականացման պահանջները:
ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Հայկ Ցիրունյանը խորհրդարանին փոխանցեց հանձնաժողովի դրական եզրակացությունը:
Օրենսդրական փաթեթը քվեարկության արդյունքում ընդունվեց:
30.07.2021 Խորհրդարանն ավարտեց արտահերթ նստաշրջանի աշխատանքը
ՀՀ Ազգային ժողովը հուլիսի 30-ին հրավիրված արտահերթ նստաշրջանում երկրորդ ընթերցմամբ քննարկեց եւ ընդունեց պատգամավորներ Վլադիմիր Վարդանյանի, Աննա Կարապետյանի, Հովհաննես Հովհաննիսյանի, Արփինե Դավոյանի, Գեւորգ Պապոյանի, Վահագն Հովակիմյանի, Նարեկ Զեյնալյանի, Լուսինե Բադալյանի, Կոր...
30.07.2021 Հանձնաժողովը դրական եզրակացություն տվեց Քրեական օրենսգրքում առաջարկվող լրացմանը
Պատգամավորներ Վլադիմիր Վարդանյանի, Աննա Կարապետյանի, Հովհաննես Հովհաննիսյանի, Արփինե Դավոյանի, Գեւորգ Պապոյանի, Վահագն Հովակիմյանի, Նարեկ Զեյնալյանի, Լուսինե Բադալյանի, Կորյուն Մկրտչյանի, Անդրանիկ Քոչարյանի հեղինակած ««ՀՀ քրեական օրենսգրքում» լրացում կատարելու մասին», ««ՀՀ քրեական դատավարության օրեն...
30.07.2021 Հայհոյանքը քրեորեն կպատժվի. օրենսդրական փաթեթը քննարկվեց առաջին ընթերցմամբ
Հուլիսի 30-ի արտահերթ նստաշրջանում առաջին ընթերցմամբ քննարկվեց ԱԺ պատգամավորներ Վլադիմիր Վարդանյանի, Աննա Կարապետյանի, Հովհաննես Հովհաննիսյանի, Արփինե Դավոյանի, Գեւորգ Պապոյանի, Վահագն Հովակիմյանի, Նարեկ Զեյնալյանի, Լուսինե Բադալյանի, Կորյուն Մկրտչյանի, Անդրանիկ Քոչարյանի հեղինակած ««ՀՀ քրեական օրեն...
30.07.2021 Փոփոխություններ ու լրացումներ՝ ՀՀ վարչական դատավարության օրենսգրքում
Հուլիսի 30-ին պատգամավորների նախաձեռնությամբ գումարվեց ԱԺ արտահերթ նստաշրջան, որի ընթացքում երկրորդ ընթերցմամբ քննարկվեց ««ՀՀ վարչական դատավարության օրենսգրքում» լրացումներ եւ փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագիծը: Հիմնական զեկուցող, ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Վահե Դանիելյանը ներկայ...
30.07.2021 ԱԺ յոթերորդ գումարման խորհրդարանը գումարեց վերջին արտահերթ նստաշրջանը
ՀՀ Ազգային ժողովը հուլիսի 30-ին պատգամավորների նախաձեռնությամբ գումարեց արտահերթ նստաշրջան՝ օրակարգում ունենալով վեց օրենսդրական նախաձեռնություններ: ԱԺ որոշմամբ՝ օրակարգում ընդգրկված երկու օրենսդրական նախաձեռնությունների երկրորդ ընթերցմամբ քննարկումը կիրականացվի հատուկ ընթացակարգով, դրան...
30.07.2021 Հուլիսի 30-ին` ժամը 12:00-ին, կգումարվի ԱԺ արտահերթ նստաշրջան
Հիմք ընդունելով Ազգային ժողովի արտահերթ նստաշրջան գումարելու վերաբերյալ Ազգային ժողովի պատգամավորների նախաձեռնությունը եւ Ազգային ժողովի խորհրդի 2021 թվականի հուլիսի 30-ի ԱԺԽՈ-043-Լ որոշումը, առաջնորդվելով Սահմանադրության 100-րդ եւ «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 44-րդ հոդվածներով` ...
30.07.2021 Կայացավ ԱԺ խորհրդի արտահերթ նիստ
Հուլիսի 30-ին ՀՀ ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանի նախագահությամբ տեղի ունեցավ ՀՀ ԱԺ խորհրդի արտահերթ նիստ: Խորհուրդը համաձայնություն տվեց 2021 թվականի հուլիսի 30-ին` ժամը 12:00-ին, նախաձեռնողի սահմանած օրակարգով եւ ժամկետում Ազգային ժողովի արտահերթ նստաշրջան գումարելուն: ...
30.07.2021 Գործադիրը փոփոխություններ եւ լրացումներ է առաջարկում Հողային օրենսգրքում
ԱԺ տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ բնապահպանության հարցերի մշտական հանձնաժողովը հուլիսի 30-ին Վահե Ղալումյանի նախագահությամբ երկրորդ ընթերցմամբ քննարկեց «ՀՀ հողային օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը: Ջերմոցային, անասնապահա...
30.07.2021 Տեղեկատվություն
Հարգելի լրագրողներ, տեղեկացնում ենք, որ օգոստոսի 2-ից հրավիրվող ՀՀ ԱԺ 8-րդ գումարման առաջին նստաշրջանի աշխատանքները լուսաբանելու համար Ազգային ժողովի շենք կարող եք մուտք գործել ԱԺ 7-րդ գումարման 6-րդ նստաշրջանի հավատարմագրերով: Լրացուցիչ հարցերի համար զանգահարել (011) 513-210 հեռախոսահամարով: ...
|