ԱԺ հերթական նիստերին հաջորդող ճեպազրույցներին ԱԺ «Հայաստան» խմբակցությունից մասնակցել են խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանը եւ պատգամավոր Ագնեսա Խամոյանը:
Անդրադառնալով սահմանազատում եւ սահմանագծում սկսելու գործընթացին՝ Արծվիկ Մինասյանը նշել է, որ այդ հարցում ՀՀ իշխանությունը պարտավոր է առաջնորդվել ՀՀ շահերով: «Ադրբեջանի եւ Հայաստանի միջեւ սահմանազատման եւ սահմանագծման հարցը չի կարող կտրված լինել Արցախի ժողովրդի ինքնորոշման երաշխավորված իրավունքի իրացումից»,-ընդգծել է խմբակցության քարտուղարը: