National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
30.6.2022

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04 05
06 07 08 09 10 11 12
13 14 15 16 17 18 19
20 21 22 23 24 25 26
27 28 29 30
 
30.06.2022
Ազգային ժողովն ավարտել է արտահերթ նստաշրջանի աշխատանքը
1 / 12

Խորհրդարանը հունիսի 30-ի արտահերթ նստաշրջանում կրկին քննարկել է Վճռաբեկ դատարանի հակակոռուպցիոն պալատի կոռուպցիոն հանցագործությունների քննության դատական կազմի դատավորի թափուր տեղի համար առաջադրված թեկնածուի ընտրության հարցը:

Հիշեցնենք, որ Բարձրագույն դատական խորհուրդը հունիսի 29-ի նիստում այդ պաշտոնում առաջադրել էր Ռուբիկ Մխիթարյանի, Արսեն Նիկողոսյանի եւ Արթուր Սարգսյանի թեկնածությունները: Սակայն կայացած գաղտնի քվեարկության արդյունքում թեկնածուները չեն ընտրվել: Ռուբիկ Մխիթարյանի թեկնածությանը կողմ է քվեարկել 29, Արսեն Նիկողոսյանի թեկնածությանը` 0, Արթուր Սարգսյանի թեկնածությանը` 33 պատգամավոր:

«ԱԺ կանոնակարգ» սահմանադրական օրենքի համաձայն` եթե թեկնածուներից ոչ մեկը չի ընտրվում, ապա անցկացվում է ընտրության երկրորդ փուլ, որին կարող են մասնակցել առաջին փուլում առավել ձայներ ստացած երկու թեկնածուները:

Ռուբիկ Մխիթարյանի եւ Արթուր Սարգսյանի կենսագրական տվյալներն ու աշխատանքային ուղին ներկայացրել է Բարձրագույն դատական խորհրդի անդամ Դավիթ Խաչատուրյանը:

Թեկնածու Ռուբիկ Մխիթարյանը նշել է, որ կոռուպցիոն բնույթի հանցագործություններ քննող մասնագիտացված դատարանների ստեղծմամբ էական քայլ է կատարվել դատարանների ծանրաբեռնվածության թեթեւացման տեսանկյունից: Նրա խոսքով` մասնագիտացված դատարանների եւ դատավորների թվաքանակի ավելացումը կնպաստի արդարադատության արդյունավետության բարձրացմանը եւ հնարավորինս կբացառի ուշացած արդարադատության դեպքերը:

Վճռաբեկ դատարանի հակակոռուպցիոն պալատի կոռուպցիոն հանցագործությունների քննության դատական կազմի դատավորի թեկնածու Արթուր Սարգսյանն ընդգծել է, որ իր գործունեության ընթացքում մշտապես եղել է դատավարության մրցակցային կողմ, ներկայացրել է նյութական եւ դատավարական իրավունքի նորմերի խախտման հիմքերով բողոքներ, ներդրում ունեցել Վճռաբեկ դատարանի նախադեպային որոշումների կայացման հարցում:

Տեղի ունեցած գաղտնի քվեարկության արդյունքում թեկնածուներից ոչ ոք չի ընտրվել:

Նիստը վարող ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը տեղեկացրել է, որ «ԱԺ կանոնակարգ» սահմանադրական օրենքի համաձայն` եթե Վճռաբեկ դատարանի դատավորի թեկնածուն չի ընտրվում, ապա քվեարկությունից հետո` 10-օրյա ժամկետում, Բարձրագույն դատական խորհուրդն առաջադրում է նոր թեկնածուներ:

Խորհրդարանն ավարտել է արտահերթ նստաշրջանի աշխատանքը:
 


30.06.2022
Հուլիսի 1-ին` ժամը 11:00-ին, ԱԺ նախագահի որոշմամբ կգումարվի Ազգային ժողովի արտահերթ նստաշրջան
Հիմք ընդունելով Ազգային ժողովի արտահերթ նստաշրջան գումարելու վերաբերյալ Ազգային ժողովի պատգամավորների նախաձեռնությունը եւ Ազգային ժողովի խորհրդի 2022 թվականի հունիսի 30-ի ԱԺԽՈ-045-Լ որոշումը, առաջնորդվելով Սահմանադրության 100-րդ եւ «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 44-րդ հոդվածներով` ...

30.06.2022
ԱԺ խորհուրդը գումարել է արտահերթ նիստ
Հայաստանի Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի նախագահությամբ հունիսի 30-ին գումարվել է ԱԺ խորհրդի արտահերթ նիստ: Խորհուրդը համաձայնություն է տվել 2022 թ. հուլիսի 1-ին՝ ժամը 11:00-ին, նախաձեռնողի սահմանած օրակարգով եւ ժամկետում Ազգային ժողովի արտահերթ նստաշրջան գումարելուն:   ...

30.06.2022
Երեխաների իրավունքների պաշտպանությունն ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի ուշադրության կենտրոնում է. Թագուհի Թովմասյան
ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի ուշադրության կենտրոնում մշտապես եղել են եւ կան երեխաների իրավունքների պաշտպանության խնդիրներն ու դրանց լուծման ուղիները: Հանձնաժողովի նախագահ Թագուհի Թովմասյանը հունիսի 30-ին հանդիպել է Հայաստանում ՅՈւՆԻՍԵՖ-ի ներկայացուցիչ...

30.06.2022
Սերգեյ Չիչոյանը եւ Կարեն Բիշարյանն ընտրվել են Վճռաբեկ դատարանի հակակոռուպցիոն պալատի կոռուպցիոն հանցագործությունների քննության դատական կազմի դատավորների թեկնածուներ
Հունիսի 30-ին Ազգային ժողովը շարունակել է արտահերթ նստաշրջանի աշխատանքը: Ազգային ժողովի հաշվիչ հանձնախմբի նախագահ Նարեկ Բաբայանը ներկայացրել է Վճռաբեկ դատարանի հակակոռուպցիոն պալատի կոռուպցիոն հանցագործությունների քննության դատական կազմի դատավորների թեկնածուների գաղտնի քվեարկության արդյունքները...



ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS