ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ անդրադառնալով պատգամավոր Զարուհի Բաթոյանի հարցին, նշել է, որ իրենք դրական են վերաբերում Հայաստան-Ադրբեջան միջխորհրդարանական կապերի զարգացման գաղափարին: Այդուհանդերձ, վարչապետը հիշեցրել է, որ Սոչիի եռակողմ հայտարարության մեջ կարեւորվել է առկա մթնոլորտի բարելավումը նման կապեր հաստատելու եւ զարգացնելու հարցում: «Պետք է հասկանանք, որ մեր բոլոր մակարդակի պատվիրակների համար չափազանց դժվար է հումանիտար, շատ սուր հարցերի, այդ թվում` գերեվարված անձանց հիմնախնդրի առկայության պայմաններում գնալ եւ քննարկել միջխորհրդարանական հարցեր` առանց, առնվազն, այդ հարցում արդյունքներ չարձանագրելու: Շատ կարեւոր է, որ լինի համապատասխան միջավայր այդ քննարկումներն արդյունավետ դարձնելու համար»,- շեշտել է վարչապետը:
Հաջորդ հարցին ի պատասխան` Նիկոլ Փաշինյանը նշել է, որ դիվանագետներին վճարվող դրամային բավարարումները համապատասխանեցվել են ՄԱԿ-ի չափորոշիչներին:
Մանրամասները` տեսանյութում: