Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի` հունիսի 6-ի նիստում երկրորդ ընթերցմամբ քննարկվել եւ դրական եզրակացություն են ստացել Կառավարության հեղինակած մի շարք նախագծեր:
ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Արմենուհի Հարությունյանը ներկայացրել է «Հակակոռուպցիոն կոմիտեի մասին» օրենքում փոփոխությունները:
Առաջարկվում է Հակակոռուպցիոն կոմիտեում ներդնել կարգապահական հանձնաժողովի ձեւավորման կառուցակարգեր: «Սահմանվում են, թե քանի անդամից է այն բաղկացած լինելու, ովքեր են ներառվելու եւ ինչ ժամանակահատվածով է գործելու հանձնաժողովը»,- ընդգծել է զեկուցողը:
Նշվել է, որ առաջինից երկրորդ ընթերցում առաջարկներ չեն եղել, նախաձեռնությունը չի փոփոխվել:
Արմենուհի Հարությունյանի ներկայացմամբ քննարկվել են նաեւ «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքում եւ մի շարք օրենսգրքերում փոփոխությունները: Փոխնախարարի տեղեկացմամբ առաջին ընթերցումից հետո «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արփինե Դավոյանը Քաղաքացիական դատավարության օրենսգրքում լրացման առաջարկով է հանդես եկել, ինչն ընդունվել է գործադիրի կողմից:
Կառավարության հեղինակած հաջորդ`
««Հանրային ծառայության մասին» օրենքում լրացում կատարելու մասին»
օրինագծի վերաբերյալ առաջինից երկրորդ ընթերցում որեւէ առաջարկ չի եղել: