National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
14.6.2023

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04
05 06 07 08 09 10 11
12 13 14 15 16 17 18
19 20 21 22 23 24 25
26 27 28 29 30
 
14.06.2023
Ավելացել է Ադրբեջանի կողմից տարածվող ապատեղեկատվությունը. Ալխաս Ղազարյանի հարցը` Սուրեն Պապիկյանին
1 / 3

ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Ալխաս Ղազարյանն ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ հետաքրքրվել է սահմանին տիրող իրավիճակով` նշելով, որ օրերս ակտիվացել են սահմանային հրադադարի խախտումներն Ադրբեջանի կողմից: Նշվել է, որ այսօր 2 օտարերկրացի է վիրավորվել:

Պատգամավորի խոսքով ավելացել է նաեւ Ադրբեջանի կողմից տարածվող ապատեղեկատվությունը, թե իբր հայկական կողմը կրակ է բացել իրենց դիրքերի ուղղությամբ:

Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը պարզաբանել է` կեղծ տեղեկատվություն տարածելով` Ադրբեջանը հենք է ստեղծում, որպեսզի իր գործած սադրանքները կարողանա ներկայացնել որպես հայկական կողմի նախահարձակ գործողություններ:

«Այս ամենի պատճառն ադրբեջանական կողմի նպատակներն են` ի ցույց դնելու, թե հայկական կողմը որոշակի ագրեսիվ գործողությունների միտում ունի»,- ասել է նա` ընդգծելով, որ Հայաստանը նման նպատակ չունի:

Մանրամասները` տեսանյութում: