National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
20.10.2010

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03
04 05 06 07 08 09 10
11 12 13 14 15 16 17
18 19 20 21 22 23 24
25 26 27 28 29 30 31
 
20.10.2010
ԱԺ մշտական հանձնաժողովներում շարունակվում է քննարկվել «ՀՀ 2011 թ. պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքի նախագիծը
1 / 3

ԱԺ առողջապահության, մայրության եւ մանկության հարցերի եւ ֆինանսավարկային ու բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում հոկտեմբերի 20-ին շարունակվեցին «ՀՀ 2011 թ. պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքի նախագծի քննարկումները: ՀՀ ֆինանսների փոխնախարար Պավել Սաֆարյանը ներկայացրեց 2011 թ. առողջապահության ոլորտի բյուջետային հատկացումները` իրազեկելով, որ ՀՀ  2011 թ. պետական բյուջեի նախագծով առողջապահության բնագավառի ծախսերը (առանց ՀՀ առողջապահության նախարարության պետական կառավարման ապարատի պահպանման ծախսերի) կազմում են 61453.1 մլն դրամ: Ծախսերի աճը ՀՀ 2010 թվականի պետական բյուջեի համապատասխան ցուցանիշի նկատմամբ կազմում է 7243.0 մլն դրամ կամ 13.4 տոկոս: Տեղեկացվեց, որ 2011 թ. պետական բյուջեի նախագծով «Արտահիվանդանոցային ծառայություններ» խմբի գծով նախատեսվում է 23884.4 մլն դրամ: ՀՀ 2010 թ. համապատասխան ցուցանիշի նկատմամբ ծախսերն աճել են 2851.1 մլն դրամով: ՀՀ ֆինանսների փոխնախարարը նշեց, որ հիվանդանոցային բուժօգնության գծով ՀՀ 2011 թ. պետական բյուջեի նախագիծը կազմում է 27370.9 մլն դրամ, որը գերազանցում է 2010 թ. համապատասխան ցուցանիշը 6172.4 մլն դրամով կամ աճը կազմում է 29.1 տոկոս: Այդ ավելացման 52.8 տոկոսը կամ մոտ 3261.9 մլն դրամը նախատեսվում է ուղղել «Երեխաներին բժշկական օգնության ծառայություններ»  ծրագրին: Սույն ծրագրի գծով նախատեսվում է  հիվանդանոցային բուժօգնության մեկ օրվա միջին արժեքի շուրջ 70 տոկոս եւ դեպքերի թվի 6378-ով ավելացում` կապված 2011 թ. նախատեսվող երեխաների բուժօգնության բարեփոխումների ծրագրի իրականացմամբ:

ՀՀ առողջապահության նախարար Հարություն Քուշկյանը մանրամասն ներկայացրեց առողջապահության ծրագրային քաղաքականությանն առնչվող ֆինանսական հատկացումները` տեղեկացնելով, որ 2011 թ. առողջապահության ոլորտի բյուջետային հատկացումների ավելացման ֆինանսավորման բարեփոխումների իրականացման, մատուցված բժշկական ծառայությունների փոխհատուցման բազմաձեւության ներդրման ու զարգացման միջոցով հնարավորինս կբարելավվի բուժօգնության եւ սպասարկան մատչելիությունը, կբարձրացվի բուժոգնության որակը:

Նշվեց, որ 2011թ. ազգաբնակչության մեկ շնչի հաշվով բյուջետային հատկացումները 2010 թ. համեմատ կավելանան շուրջ 2200 դրամով եւ  կկազմեն 19300 դրամ:

«Շտապ բժշկական օգնության ծառայություններ» ծրագրով նախատեսվել  է  2986.9 մլն դրամ 2010թ. 1466.4 մլն դրամի դիմացկամ աճը կազմում է 103.7 տոկոս: «Բնակչության առողջության առաջնային պահպանման ծառայություններ» ծրագրով նախատեսվել է 8792.0 մլն դրամ` 2010 թ.  8048.5 մլն դրամի դիմաց կամ աճը կազմում է 9.2 տոկոս, «Նեղ մասնագիտացված բժշկական օգնության ծառայություններ» ծրագրով նախատեսվել  է 2862.2 մլն դրամ` 2010 թվականի 2615.4 մլն դրամի դիմաց կամ աճը կազմում է 9.4 տոկոս, «Մանկաբարձական բժշկական օգնության ծառայություններ» ծրագրով նախատեսվել է 60138 դեպք 6858.8 մլն դրամ գումարով` 2010 թ. 52264 դեպքի եւ 5697.0 մլն դրամի դիմաց, իսկ  «Երեխաներին բժշկական օգնության ծառայություններ» ծրագրով նախատեսվել է 37738 հիվանդանոցային դեպքի բուժում 6388.0 մլն դրամ գումարով` 2010 թ.  31360 դեպքի եւ 3126.1 մլն դրամի դիմաց:

Տեղեկացվեց, որ հանրային առողջապահական ծառայությունների շրջանակներում նախատեսվում է ութ ծրագրերի իրականացում, այդ թվում` «Հիգիենիկ եւ հակահամաճարակային փորձագիտական ծառայություններ» ծրագիրը, որի գծով նախատեսվել  է 1814.6 մլն դրամ` 2010 թ. չափով: Առողջապահական հարակից ծառայությունների եւ ծրագրերի շրջանակներում նախատեսվել է 14 ծրագրերի իրականացում, որոնց մեջ առանձնանում է  Համաշխարհային բանկի աջակցությամբ իրականացվող Առողջապահական համակարգի արդիականացման երկրորդ ծրագիրը`  2238.6 մլն դրամ արժողությամբ` 2010 թ. 3859.9 մլն դրամի դիմաց:

ՀՀ առողջապահության  նախարար Հարություն Քուշկյանը նշեց, որ ՀՀ կառավարության 2011թ. բյուջետային քաղաքականությունը հնարավորություն կտա բնակչության առողջության պահպանման ու բարելավման ուղղությամբ ստեղծել կայուն զարգացման նախադրյալներ: 

Ազգային ժողովի եվրոպական ինտեգրման հարցերի ու ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում   քննարկվեց «ՀՀ 2011 թ. պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքի նախագծով եվրոպական ինտեգրման  ոլորտի ֆինանսավորման ցուցանիշները:

ՀՀ ֆինանսների փոխնախարար Պավել Սաֆարյանը նշեց, 2011 թ. Եվրամիության հանձնաժողովից նախատեսվում է ստանալ 52 մլն եվրո պաշտոնական դրամաշնորհներ: Նախատեսվում է ստանալ 65 մլն եվրոյի չափով վարկ: Հատկացվելու է շուրջ 226 մլն դրամ հետեւյալ ծրագրերի գծով` Սեւծովյան փոխադարձ կապ, գիտական եւ գիտատեխնիկական գործունեության ենթակառուցվածքի պահպանում եւ զարգացում ծրագրի համար նախատեսվել է 35 մլն դրամ, եվրոպական իրավունքի ինտեգրման կենտրոնին պետական աջակցություն ծրագրի համար` 36 մլն դրամ, Բեռլինի ազատ համալսարանում գործող հայագիտության բաժանմունքում աշխատանքների իրականացման համար` 6.9 մլն դրամ, եվրոպական սպորտի մասին համաձայնագրին անդամակցության համար` 3.2 մլն, աջակցություն հայ մշակույթի միջազգային կենտրոնին` 24 մլն դրամ, արդարադատության նախարարության թարգմանությունների կենտրոն ՊՈԱԿ-ին` 120 մլն դրամ:

ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը տեղեկացրեց, որ Եվրամիության կողմից Հայաստանին հատկացվող բյուջետային միջոցները նպատակաուղղված են ՀՀ-ԵՄ գործողությունների ծրագրի իրականացմանը օժանդակելուն: Պարոն Նալբանդյանն իրազեկեց, որ ՀՀ շահագրգիռ գերատեսչությունների հետ քննարկումների արդյունքում եվրոպական կողմը կազմել է 2011-2013 թթ. ազգային ինդիկատիվ ծրագիրը, որով հատկացումների ծավալը գրեթե կրկնապատկվել է 2007-2010 թթ. ազգային ինդիկատիվ ծրագրի համեմատությամբ: Հաշվի առնելով համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամի բացասական ազդեցությունը` Հայաստանը դիմել էր Եվրամիությանը` մակրոֆինանսական աջակցություն ստանալու խնդրանքով, եւ ԵՄ-ն որոշում է ընդունել Հայաստանին տրամադրել 100 մլն եվրո մակրոֆինանսական օգնություն:

ԱԺ  արտաքին հարաբերությունների ու ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում քննարկվեցին ԱԳՆ ֆինանսավորման եւ միջազգային կազմակերպություններին անդամակցելու վճարումների    հարցերը:

ՀՀ ?ֆինանսների փոխնախարար Պավել Սաֆարյանը, ներկայացնելով  2011 թ. արտաքին քաղաքականության գերատեսչության գործունեությունն ապահովող միջոցները, նշեց, որ ԱԳ նախարարության բոլոր ծրագրերի գծով ծախսերը կազմել են 9 մլդ 483 մլն դրամ: ԱԳՆ-ի կողմից շուրջ 17 ծրագիր է իրականացվում: Փոխնախարարը նշեց, որ 163 մլն դրամով ավելացել է ԱԳՆ ապարատի պահպանման ծախսերը: ՀՀ դեսպանությունների եւ ներկայացուցչությունների պահպանման ծախսերը ծրագրավորվել է 6506.6 մլն դրամի չափով, որը 2010 թ. մակարդակը գերազանցում է 274.2 մլն դրամով: Ծախսերի աճը պայմանավորված է 2010 թ. ընթացքում բացված (Ճապոնիա, Իրաք, Քուվեյթ, Ուզբեկստան, Չեխիա, Նիդերլանդներ, Իսպանիա) դեսպանությունների համար 2011 թ. անհրաժեշտ լրացուցիչ գումարների նախատեսմամբ:

ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը, անդրադառնալով ոլորտին հատկացվելիք միջոցներին, նշեց, որ ԱԳՆ կենտրոնական ապարատում հաջորդ տարվա բյուջեով նախատեսվել է 10 նոր կցորդի հաստիքների ավելացում, ինչը պայմանավորված է դիվանագիտական ակադեմիայի ստեղծմամբ: Գալիք տարում գումար է հատկացվելու նաեւ ԱԳՆ շենքի վերանորոգման համար: ԱԳՆ պարտավորությունները 2011 թ. պետական բյուջեի նկատմամբ հյուպատոսական գանձումների գծով կազմում է 5 մլն 165 հազար դոլար, ինչը համեմատած 2010 թ. հետ փոքր-ինչ նվազել է:


20.10.2010
ԱԺ մշտական հանձնաժողովների նիստերը
Հոկտեմբերի 20-ին Արտակ Դավթյանի նախագահությամբ տեղի ունեցավ ՀՀ ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի հերթական նիստ, որտեղ քննարկվեցին եւ դրական եզրակացություն ստացան չորս օրենսդրական նախաձեռնություն: «Գովազդի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ ...

20.10.2010
ԱԺ խորհրդարանականները հանդիպեցին ԵԽԽՎ քաղաքական, տնտեսական եւ զարգացման հարցերի հանձնաժողովների զեկուցողի հետ
Հոկտեմբերի 20-ին ՀՀ կառավարության ընդունելությունների տանը ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Նաիրա Զոհրաբյանը հանդիպեց ԵԽԽՎ քաղաքական, տնտեսական եւ զարգացման հարցերի հանձնաժողովների զեկուցող Անդրեա Ռիգոնիի հետ: Ողջունելով հյուրին` Նաիրա Զոհրաբյանը ներկայացրեց Հայաստանի եվրո...

20.10.2010
ՀՀ Ազգային ժողովի մշտական հանձնաժողովներում «Հայաստանի Հանրապետության 2011թ. պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքի նախագծի քննարկումների ժամանակացույց
1.  Երկուշաբթի,  18 հոկտեմբերի 2010թ., ժ. 15.00 ՀՀ Ազգային ժողովի մշտական հանձնաժողովների համատեղ նիստ Օրակարգը ՝ «Հայաստանի Հանրապետության  2011թ. պետական բյուջեի մասին»  ՀՀ օրենքի նախագծի քննարկում.        -  օրենքի նախագծի մշակման սկզբունքներ...



ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am