National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
23.10.2010

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03
04 05 06 07 08 09 10
11 12 13 14 15 16 17
18 19 20 21 22 23 24
25 26 27 28 29 30 31
 
23.10.2010
Ավարտվեցին «ՀՀ 2011թ. պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքի նախագծի քննարկումները ԱԺ մշտական հանձնաժողովներում
1 / 1

Հոկտեմբերի 23-ին Վարդան Այվազյանի եւ Գագիկ Մինասյանի նախագահությամբ տեղի ունեցավ ՀՀ Ազգային ժողովի տնտեսական հարցերի ու  ֆինանսավարկային եւ բյուջետային  հարցերի մշտական հանձնաժողովների hամատեղ նիստը` քննարկելու «ՀՀ 2011թ. պետական բյուջեի մասին»  ՀՀ օրենքի նախագծում նախատեսված  արդյունաբերության, քաղաքաշինության, տրանսպորտի եւ կապի,   էներգետիկ համակարգի եւ բնական պաշարների, սակագնային քաղաքականության, տնտեսական մրցակցության պաշտպանության, կադաստրի ֆինանսավորման, ինչպես նաեւ բյուջեի նախագծով նախատեսված եկամուտների ձեւավորմանը, հարկային եւ մաքսային քաղականությանն առնչվող խնդիրները:

ՀՀ ֆինանսների նախարարի առաջին տեղակալ Պավել Սաֆարյանը ներկայացրեց համապատասխան բնագավառների բյուջետային ֆինանսավորման համառոտ նկարագիրը, իսկ ոլորտների պատասխանատու ներկայացուցիչները`  ՀՀ էկոնոմիկայի նախարար  Ներսես Երիցյանը, ՀՀ էներգետիկայի եւ բնական պաշարների  նախարարի տեղակալ  Արա Սիմոնյանը, ՀՀ տրանսպորտի եւ կապի  նախարար  Մանուկ Վարդանյանը,  ՀՀ քաղաքաշինության նախարար Վարդան Վարդանյանը, ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահի տեղակալ Աշոտ Մուսայանը, ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի  նախագահ Ռոբերտ Նազարյանը, ՀՀ  տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի նախագահ Արտակ Շաբոյանը ավելի հանգամանալից ներկայացրին բյուջեով նախատեսված ֆինանսավորումն ըստ առանձին ճյուղերի: 
  
 ՀՀ էկոնոմիկայի նախարարության կողմից իրականացվող ծախսային ծրագրերի համար (առանց նպատակային վարկային ծրագրերի շրջանակներում հատկացվող միջոցների եւ պետական կառավարման ապարատի պահպանման ծախսերի) ՀՀ 2011 թ. պետական բյուջեի նախագծով նախատեսվում է հատկացնել 758.0 մլն դրամ:

2011թ. համար կանխատեսվող բյուջետային հատկացումները նախատեսվում է ուղղել հետեւյալ ծախսային ծրագրերին` «Աջակցություն ՓՄՁ սուբյեկտներին» ծախսային ծրագրի իրականացման համար  նախատեսվել է 150.0 մլն դրամ, «Զբոսաշրջության աջակցության ծառայություններ» ծախսային ծրագիրը շարունակական է եւ այդ նպատակի համար նախագծով նախատեսվել է 50.0 մլն դրամ, «Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի խթանման ծառայություններ» ծախսային ծրգիրը շարունակական է եւ այդ նպատակի համար  նախատեսվել է 80.0 մլն դրամ, «Գյումրու տեխնոպարկի գործունեության իրականացում» ծախսային ծրագիրը շարունակական է եւ  նախատեսվել է 200.0 մլն դրամ, «Պետական աջակցություն Հայաստանի ազգային մրցունակության հիմնադրամի կանոնադրական խնդիրների իրականացմանը» ծախսային ծրգիրը շարունակական է: Նախագծով նշված ծրագրի իրականացման համար նախատեսվել է 264.0 մլն դրամ, «Տեխնիկական անվտանդության կանոնակարգման ծառայություններ» ծախսային ծրագիրը շարունակական է, որի իրականացման համար  նախատեսվել է 50.4 մլն դրամ: 
  
 Էներգետիկայի ոլորտի համար (առանց նպատակային վարկային ծրագրերի շրջանակներում ստացվող միջոցների եւ պետական կառավարման ապարատի պահպանման ծախսերի) ՀՀ 2011 թվականի պետական բյուջեի նախագծով նախատեսվում է հատկացնել 67.1 մլն դրամ:

 2011թ. համար կանխատեսվող բյուջետային հատկացումները նախատեսվում է ուղղել նախագծում ընդգրկված ոլորտի հետեւյալ ծախսային ծրագրերին` ՀՀ էներգետիկայի ոլորտի «Ռադիոակտիվ թափոնների վնասազերծման ծառայություններ» ծախսային ծրագրի իրականացման համար`43.1 մլն դրամ, բնական պաշարների կառավարման ոլորտի «Երկրաբանահետախուզական աշխատանքների աջակցման ծառայություն» ծախսային ծրագիրը շարունակական է, որի իրականացման համար` 8.0 մլն դրամ, շրջակա միջավայրի պաշտպանության ոլորտի «Սեւանա լճի ջրահավաք ավազանում հանքավայրերի շահագործման արդյունքում կուտակված թափոնների գույքագրման ծառայություն» ծախսային ծրագրի իրականացման համար` 10.0 մլն դրամ, բնական պաշարների կառավարման ոլորտի «Ընդերքի մասին տեղեկատվության տրամադրման ծառայություն» ծախսային ծրագիրը շարունակական է, որի իրականացման համար` 6.0 մլն դրամ:

 2011 թվականին էներգետիկայի ոլորտում նախատեսվում է  նաեւ միջազգային բանկերի աջակցությամբ իրականացվող մի շարք ծրագրեր: 
  
 Տրանսպորտի եւ կապի ոլորտին 2011 թվականի պետական բյուջեի նախագծով (առանց վարկային ծրագրերի եւ պետական կառավարման ապարատի) նախատեսվում է հատկացնել 18073.9 մլն դրամ` ՀՀ 2010թ. հաստատված պետական բյուջեի 16713.5 մլն դրամի դիմաց:

2011թ. ոլորտին հատկացված միջոցները ուղղվելու են «Ավտոճանապարհների պահպանում եւ շահագործում» ծրագրի իրականացմանը` 5510.4 մլն դրամ: Նշված ծրագրով նախատեսվում է իրականացնել 3166.7 կմ միջպետական եւ հանրապետական նշանակության ավտոճանապարհների ընթացիկ նորոգում եւ ձմեռային պահպանություն: «Մարզային նշանակության ավտոճանապարհների ձմեռային պահպանում, ընթացիկ պահպանում եւ շահագործում»  ծրագրի իրականացման համար նախատեսվում է  760.0 մլն դրամ` իրականացնելու 4238.7 կմ մարզային նշանակության ավտոճանապարհների ձմեռային պահպանության, ինչպես նաեւ ճանապարհների ընթացիկ նորոգման աշխատանքները:  «ՀՀ համայնքային բյուջեներին նպատակային հատկացումների սուբվենցիաների տրամադրում» ծրագրով ՀՀ 2011թ. պետական բյուջեի նախագծով նախատեսվում է հատկացնել 5256.0 մլն դրամ, «Հեռահաղորդակցության եւ կապի կանոնակարգման ծառայություններ» ծրագրով նախատեսվում է հատկացնել 400.8 մլն դրամ, «Երեւանի մետրոպոլիտենի աշխատանքների կազմակերպման բնագավառում պետության կողմից համայնքի ղեկավարին պատվիրակված լիազորությունների իրականացման ֆինանսավորում» ծրագրով` 1845.0 մլն դրամ:

Նախատեսվում է իրականացնել նաեւ  նպատակային վարկային եւ դրամաշնորհային ծրագրեր: 
  
2011 թվականին քաղաքաշինության ոլորտում նախատեսվում են 37,643.5 մլն դրամի ծախսեր` 2010 թվականի համար հաստատված 31,054.8 մլն դրամի դիմաց: Հատկացվող միջոցների հաշվին նախատեսվում է` կրթական հաստատությունների հիմնանորոգում եւ բարելավում` 7,936.2 մլն դրամ, մշակութային հաստատությունների եւ օբյեկտների հիմնանորոգում ու բարելավում` 1,355.0 մլն դրամ, երկրաշարժի հետեւանքով անօթեւան մնացած ընտանիքների բնակարանային ապահովում` 27,192.1 մլն դրամ, վարչական օբյեկտների հիմնանորոգում եւ շինարարություն`1,108.2 մլն դրամ:

 ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեում իրականացվող քաղաքականությունը ուղղված է լինելու պետական միասնական կադաստրի վարման համակարգի արդյունավետ կառավարման ապահովմանը եւ դրա կառավարման արդյունավետ մեխանիզմների ներդրմանը:

Բյուջեի նախագծով ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովին հատկացվելիք գումարը նախորդ տարվա համեմատ չի փոխվել եւ կազմում է 415 մլն դրամ, իսկ ՀՀ  տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովին նախագծով հատկացվել է 215 մլն դրամ: 
 
ՀՀ ֆինանսների նախարարի առաջին տեղակալ Պավել Սաֆարյանը եւ ՀՀ կառավարությանն առընթեր  պետական եկամուտների կոմիտեի նախագահի տեղակալ Արմեն Ալավերդյանը ներկայացրին    բյուջեի նախագծով նախատեսված եկամուտների ձեւավորմանը, հարկային եւ մաքսային քաղականությանն առնչվող խնդիրները:

ՀՀ 2011 թվականի պետական բյուջեի նախագծում եկամուտների ընդհանուր գումարը ծրագրվել է 850.0 մլրդ դրամի չափով: 2011 թվականին պետական բյուջեի եկամուտներ/ՀՆԱ հարաբերությունը կկազմի 22.6%` 2010 թվականի համադրելի ծրագրային 23.1%-ի եւ սպասողական 22.2%-ի դիմաց:

2011 թվականի համար ծրագրված հարկային եկամուտների եւ պետական տուրքերի 650.0 մլրդ դրամ մակարդակը գերազանցում է 2010 թվականի համադրելի սպասողականը` 58.0 մլրդ դրամով: 2011 թվականի համար ծրագրված եւ 2010 թվականի համադրելի սպասողական հարկային եկամուտների եւ պետական տուրքերի գումարի հարաբերության ցուցանիշները ՀՆԱ-ի նկատմամբ կկազմեն համապատասխանաբար` 17.3% եւ 17.1%:

Նախորդ տարիների հավաքագրման եւ մակրոտնտեսական միջավայրի զարգացման միտումների հիման վրա հարկային եկամուտները եւ պետական տուրքերը 2011 թվականի համար ծրագրվել են 614.1 մլրդ դրամի չափով:

Պետական տուրքերի գծով 2011 թվականի բյուջետային մուտքերը նախագծով ծրագրվել են 20,591.2 մլն դրամի չափով, պարտադիր սոցիալական ապահովության վճարների գծով մուտքերը գնահատվել են 123.4 մլրդ դրամի, իսկ այլ եկամուտները` 22.6 մլրդ դրամի չափով:

ՀՀ 2011 թվականի պետական բյուջեի նախագծով ծախսերի ծավալը ծրագրավորվել է 998.6 մլրդ դրամի, դեֆիցիտի գումարը` 148.6 մլրդ դրամի չափով, որը կկազմի ՀՆԱ-ի 3.95 տոկոսը: Դեֆիցիտի ֆինանսավորումը նախատեսվում է իրականացնել ներքին եւ արտաքին աղբյուրների զուտ մուտքերի  հաշվին: 2011 թվականի համար իրական ՀՆԱ-ի աճը կանխատեսվում է 4.6 տոկոսի չափով: 
 
Ավարտվեցին «ՀՀ  2011թ. պետական բյուջեի մասին»  ՀՀ օրենքի նախագծի քննարկումները ԱԺ մշտական հանձնաժողովներում:
 


23.10.2010
ՀՀ Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանն ընդունեց Եվրախորհրդարանի պատգամավորներին
Հոկտեմբերի 23-ին  ՀՀ Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանն ընդունեց  Եվրախորհրդարանի պատգամավորներ,    Եվրանեսթ ԽՎ-ի փոխնախագահ, Սեւծովյան տարածաշրջանի հարցերով զեկուցող Տրայան Ունգուրյանուին, Հայաստանի հարցերով ստվերային զեկուցող Անդրեյ Կովաչեւին եւ Լյուքսեմբուրգում ՀՀ պ...



ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am