Ի պատասխան «Ժամանակ» օրաթերթի հրապարակած մտացածին եւ սխալ տեղեկությունների` բազմիցս պարզաբանել ենք, որ ՀՀ Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանը երբեւիցե առնչություն չի ունեցել եւ չունի Երեւանի Նալբանդյան 106 հասցեում գտնվող մանկապարտեզի ու դրան հարող տարածքների իրացման, ինչպես նաեւ այնտեղ կատարվող շինարարական աշխատանքների հետ:
Եւս մեկ անգամ հայտարարում ենք, որ այդ կապակցությամբ տարածվող լուրերն ակնհայտ սուտ են եւ կեղծ: Նմանատիպ ապատեղեկատվություն եւ չստուգված լրատվություն տարածող լրատվամիջոցներին կրկին կոչ ենք անում համապատասխան մարմիններից ճշտել իրենց տեղեկությունները, տարածել ճշմարիտ տեղեկատվություն եւ չապակողմնորոշել հասարակությանը` պատվեր կատարողի տպավորություն չստեղծելու համար: