National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
27.4.2011

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03
04 05 06 07 08 09 10
11 12 13 14 15 16 17
18 19 20 21 22 23 24
25 26 27 28 29 30
 
27.04.2011
Եվրոպական խորհրդարանում Եվրոպական ժողովրդական կուսակցության խմբի նախագահի տեղակալի հանդիպումները խորհրդարանում
1 / 3

Ապրիլի 27-ին ԱԺ «Ժառանգություն» խմբակցության պատգամավորները հանդիպեցին Եվրոպական խորհրդարանում Եվրոպական ժողովրդական կուսակցության խմբի նախագահի տեղակալ Խայիմ Մայոր Օրեխայի հետ:

Պարոն Օրեխան նշեց, որ ինքը Հայաստան է այցելել մասնակցելու «Արժեքների դերն անցումային հասարակություններում» սեմինարին: Նա դրական գնահատեց Հայաստանի խորհրդարանի եւ Եվրոպական խորհրդարանի միջեւ հարաբերությունները զարգացնելուն ուղղված քայլերը:

«Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ստյոպա Սաֆարյանը, ներկայացնելով իրենց կուսակցության գործունեությունը եւ նպատակները, կարեւորեց անդամակցությունը Եվրոպական ժողովրդական կուսակցությանը: Պարոն Սաֆարյանն արժեւորեց եվրոպական ընտանիքի դերը Հայաստանում ժողովրդավարությունը զարգացնելու տեսանկյունից: Զարուհի Փոստանջյանը 2012 թ. խորհրդարանական եւ 2013 թ. նախագահական ընտրությունների շրջանակներում անդրադարձավ «Ընտրական օրենսգրքի» եւ «Հավաքների մասին» օրենքին: Անահիտ Բախշյանը համոզմունք հայտնեց, որ անդամակցությունը Եվրոպական ժողովրդական կուսակցությանը կօգնի իրենց քաղաքական ուժին առավել ազդեցիկ դեր ունենալ Հայաստանի քաղաքական կյանքում, շարժվել դեպի իրական ժողովրդավարություն, մարդու իրավունքների պաշտպանություն եւ արդարություն: 
  

Նույն օրը Եվրոպական խորհրդարանում Եվրոպական ժողովրդական կուսակցության խմբի նախագահի տեղակալի հետ հանդիպեցին նաեւ «Դաշնակցություն» խմբակցության ներկայացուցիչներ Վահան Հովհաննիսյանը եւ Արմեն Ռուստամյանը:

ՀՅԴ խմբակցության ղեկավար Վահան Հովհաննիսյանը կարեւորեց միջկուսակցական հարաբերությունների խորացումը` նշելով, որ հայաստանյան մի շարք քաղաքական ուժեր, այդ թվում նաեւ ՀՅԴ-ն, անդամակցելու համար դիմել են եվրոպական իրենց ընտանիքներին: Նա վստահ է, որ ԵՄ անդամ կուսակցությունները ընդունակ են հասկանալու փոքր երկրներում իրենց հարազատ կուսակցությունների առանձնահատկությունները: Խմբակցության ղեկավարն անդրադարձավ նաեւ «Եվրանեսթ» ԽՎ-ի աշխատանքներին, ուր ներկայացվածությամբ ամենամեծը Եվրոպական ժողովրդական կուսակցությունն է: Պարոն Հովհաննիսյանը հույս հայտնեց, որ վերջիններիս հեղինակությունը եւ ազդեցությունը կկասեցնի հնարավոր բացասական ընթացքը, որպեսզի այդ խորհրդարանական վեհաժողովը չդառնա Արեւելյան գործընկերների փոխադարձ մեղադրանքների ասպարեզ: «Մենք նման մտավախություն ունենք` տեսնելով Ադրբեջանի պահվածքը: Մեր մտադրությունն այն է, որ «Եվրանեսթ»-ը դառնա պոզիտիվ, պրոգրեսիվ եւ էֆեկտիվ կազմակերպություն, չդառնա միայն կոնֆլիկտների քննարկման վայր»,- եզրափակեց Վահան Հովհաննիսյանը:

Խայիմ Մայոր Օրեխան բարեփոխումների իրականացման ճանապարհին կարեւորեց դրանց իրական լինելը, հասցեականությունը, քաղաքական գործընթացների պարզեցումը, ժողովրդի աջակցությունը եւ քաղաքական ուժերի համագործակցությունն այս հարցում: 
  

Եվրոպական խորհրդարանի  Եվրոպական ժողովրդական կուսակցության փոխնախագահ Խայիմ Մայոր Օրեխայի հետ հանդիպեցին նաեւ կոալիցիան ներկայացնող խորհրդարանական քաղաքական ուժերի ներկայացուցիչները: 
  
«Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ Նաիրա Զոհրաբյանը, կիսելով միասնական, եւ իր բազմազանության մեջ ուժեղ Եվրոպա  ունենալու Եվրոպական ժողովրդական կուսակցության գաղափարախոսությունը, նշեց, որ «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը դիմել է ԵԺԿ-ին անդամակցելու համար, եւ արդեն իսկ այդ ուղղությամբ կատարված են զգալի քայլեր։   Մասնավորապես, ԲՀԿ վերջին համագումարում որոշակի փոփոխություններ են կատարվել կուսակցության կանոնադրության մեջ՝ այն ԵԺԿ կանոնադրությանն  առավել համահունչ դարձնելու համար։ Տկն. Զոհրաբյանի գնահատմամբ` եթե հարեւան որոշ պետություններում եվրաինտեգրումը իմիտացիոն գործընթաց է, ապա  Հայաստանը եվրոպական արժեհամակարգի կրողն է, ուստի եւ ինքը հավատում է Հայաստանի եվրոպական հաջողությանը՝ դեպի ԵՄ քաղաքական ասոցիացիա եւ տնտեսական ինտեգրում։ Խոսելով  տարածաշրջանային խնդիրներից՝ Եվրոպական ինտեգրման հարցերի հանձնաժողովի նախագահը նշեց, որ ԵՄ-ն պետք է խստացնի այդ կառույցին անդամակցելու ցանկություն հայտնած Թուրքիային առաջադրված իր պահանջները։ ԵԺԿ փոխնախագահ Օրեխան եւս գտնում է, որ Հայաստանի ինտեգրացիան կարող է հեշտ լինել, քանի որ այստեղ դավանում են նույն եվրոպական-քրիստոնեական արժենքներին, շատ  կան ընդհանուր եւ միավորող եզրեր: Փոխարենը, խոսելով ԵՄ անդամակցության չափանիշների խստացման մասին,  Օրեխան ներկա պայմաններում Թուրքիայի անդամակցությունը հնարավոր չհամարեց: Հայաստանի պարագայում կարեւոր հաջորդ նախապայմանը, ժողովրդավարական բարեփոխումներն են:

«Օրինաց երկիր» խմբակցության անդամ Խաչիկ Հարությունյանը մեկ անգամ եւս փաստեց`  Հայաստանն իր ապագան տեսնում է Եվրոպական ընտանիքում: Կուսակցությունն այս տարիների ընթացքում աշխատել է նպաստել եվրոպական կառույցների հետ հարաբերությունների սերտացմանը, ասաց պատգամավորը եւ հավելեց, որ իր կուսակցության ղեկավարը` Ազգային անվտանգության խորհդի քարտուղարը, համակարգում  է նաեւ  Եվրամիության հետ  տարվող աշխատանքները: Եվրոպացի գործընկերների հետ արդյունավետ համագործակցությունը Խաչիկ Հարությունյանը համարեց կարեւոր քայլ  եվրոպական ինտեգրման ճանապարհին: «Բարգավաճ Հայաստան»-ի քարտուղար Արամ Սաֆարյանը զրույցի ընթացքում անդրադաձավ ԵԺԿ-ի եւ եվրոպական շարժման հետ  համագործակցությանը, կուսակցության ծրագրերում կատարված  ու կատարվելիք փոփոխություններին, որոնք ընդգծում իրենց կուսակցության նվիրվածությունը եվրոպական արժեքներին:

Զրուցակիցները խոսեցին նաեւ միջազգային կազմակերպություններում համագործակցության մասին եւ  հույս հայտնեցին, շարունակելով համագործակցությունը, հարաբերություններն էլ ավելի զարգացնել ու դարձնել սերտ:


27.04.2011
Ասմունքի հանրապետական մրցույթ-փառատոնը Գյումրիում
ՀՀ Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանի հովանու ներքո «Բաց դռներ» ծրագրի շրջանակներում անցկացվող «Ասմունքի հանրապետական մանկապատանեկան երրորդ մրցույթ-փառատոնն» այս անգամ նվիրված է հայ մեծանուն բանաստեղծ Հովհաննես Շիրազի ծննդյան 95-ամյակին:  Մրցույթ-փառատոնը, որը մեկնարկել է այս տարվա մարտի ...

27.04.2011
Ոստիկանության ոլորտի բարեփոխումներին վերաբերող խորհրդարանական լսումներ Ազգային ժողովում
Ապրիլի 27-ին ԱԺ պաշտպանության, ազգային անվտանգության եւ ներքին գործերի մշտական հանձնաժողովի նախաձեռնությամբ տեղի ունեցան «ՀՀ ոստիկանության ոլորտում իրականացվող բարեփոխումները» թեմայով խորհրդարանական լսումներ, որին մասնակցում էին ԱԺ պատգամավորներ, ոստկանության, ազգային անվտանգության, դատախազության, մ...

27.04.2011
ՀՀ ԱԺ նախագահն ընդունեց Եվրախորհրդարանի ԵԺԿ խմբի փոխնախագահին
Ապրիլի 27-ին ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանն ընդունեց Եվրոպական խորհրդարանի Եվրոպական ժողովրդական կուսակցության խմբի փոխնախագահ Խայիմ Մայոր Օրեխային: Ողջունելով հյուրին` ԱԺ նախագահը նշեց, որ պարոն Օրեխայի այցը լրացուցիչ խթան կհանդիսանա Հայաստան-Եվրամիություն եւ Հայաստան-Եվրախորհրդարան երկկողմ կապերի...



ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am