National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
6.11.2012

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04
05 06 07 08 09 10 11
12 13 14 15 16 17 18
19 20 21 22 23 24 25
26 27 28 29 30
 
06.11.2012
ՀՀ ԱԺ նախագահն ընդունեց Կուբայի դեսպանին
1 / 1

Նոյեմբերի 6-ին ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանն ընդունեց ՀՀ-ում Կուբայի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Վալդես Ֆիգերոային` դիվանագիտական առաքելության ավարտի կապակցությամբ:

ԱԺ նախագահը կարեւորեց Հայաստանի եւ Կուբայի միջեւ հարաբերությունների զարգացումը, միջխորհրադարանական գործակցության ակտիվացումը, առեւտրատնտեսական կապերի աշխուժացումը: Հովիկ Աբրահամյանը նշեց, որ Հայաստանի խորհրդարանում ձեւավորվել է Հայաստան-Կուբա պատգամավորական բարեկամության խումբ:

Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար` Կուբայի դեսպանը նույնպես անհրաժեշտ համարեց փոխգործակցության ակտիվացումը տարբեր ուղղություններով: Նա կարեւորեց միջխորհրդարանական կապերի զարգացումը, ինչպես նաեւ համագործակցությունը մշակույթի, զբոսաշրջության, դեղագործության, առողջապահության եւ այլ ոլորտներում:

ԱԺ նախագահը վստահություն հայտնեց, որ վերադառնալով Կուբայի ԱԳՆ, դեսպանը կշարունակի իր նպաստը բերել Կուբա-Հայաստան հարաբերությունների հետագա զարգացման գործում: Դեսպան Վալդես Ֆիգերոան հավաստիացրեց, որ այսուհետ եւս ամեն ինչ կանի զարգացնելու հայ-կուբայական հարաբերությունները:

Հանդիպմանը քննարկվեցին այլ հարցեր եւս:


06.11.2012
ԱԺ առողջապահության, մայրության եւ մանկության հարցերի մշտական հանձնաժողովի նիստում
Նոյեմբերի 6-ին ՀՀ ԱԺ առողջապահության, մայրության եւ մանկության հարցերի մշտական հանձնաժողովի նիստում ամփոփվեցին «2013թ. պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքի նախագծի քննարկումների արդյունքները: Պատգամավորները հանձնաժողովի իրավասության ոլորտներին վերաբերող մի շարք առաջարկներ արեցին բյուջեի նախագծում փ...

06.11.2012
ԱԺ մշտական հանձնաժողովներում ավարտվեցին «ՀՀ 2013թ. պետական բյուջեի մասին» նախագծի քննարկումները
Նոյեմբերի 6-ին ՀՀ Ազգային ժողովի տնտեսական հարցերի ու ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների hամատեղ նիստում քննարկվեց «Հայաստանի Հանրապետության 2013թ. պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքի նախագծով նախատեսված ֆինանսավորումը արդյունաբերության, քաղաքաշինության, տրանսպորտի եւ կապի, ...




ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am