National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
16.11.2012

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04
05 06 07 08 09 10 11
12 13 14 15 16 17 18
19 20 21 22 23 24 25
26 27 28 29 30
 
16.11.2012
Ուրուգվայի Արեւելյան Հանրապետության Ներկայացուցիչների պալատի նախագահ Խորխե Օռիկոյի գլխավորած պատվիրակությունն այցելեց Ծիծեռնակաբերդի հուշահամալիր
1 / 9

ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի հրավերով Հայաստանում պաշտոնական այցով գտնվող Ուրուգվայի Արեւելյան Հանրապետության Ներկայացուցիչների պալատի նախագահ Խորխե Օռիկոյի գլխավորած պատվիրակության անդամներն ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովի ուղեկցությամբ նոյեմբերի 16-ին այցելեցին Ծիծեռնակաբերդի հուշահամալիր եւ ծաղկեպսակ ու ծաղիկներ դրեցին 1915թ. Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող հուշակոթողին, լռությամբ ու խոնարհումով հարգեցին մեկ ու կես միլիոն անմեղ զոհերի հիշատակը։

Բարձրաստիճան հյուրերը եղան Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտում, ծանոթացան Հայոց Մեծ եղեռնը հավաստող վավերագրերին ու փաստաթղթերին։

Խորխե Օռիկոն հուշամատյանում կատարեց հերեւյալ գրառումը.«Ուրուգվայի ժողովրդի անունից խնդրում եմ ընդունեք իմ խորին ցավակցությունը։ Հնարավոր չէ գնալ ապագա առանց հաստատակամության։ Ընդունեք իմ հուզումնառատ ողջույնները»։

Ուրուգվայի Արեւելյան Հանրապետության Ներկայացուցիչների պալատի նախագահը «Հիշողության պուրակ»-ում տնկեց մշտադալար եղեւնի։

«Մենք պատիվ ենք ունեցել լինել առաջին երկիրը, որը ճանաչել է Հայոց ցեղասպանությունը։ 1920 թվականին, երբ Հայաստանը դիմել էր Ազգերի Լիգային անդամակցելու համար, 11 երկրներից առաջինը կողմ քվեարկեց Ուրուգվայը։ Մեր երկիրը պատրաստակամ է համագործակցել այն հարցերում, որոնք վերաբերում են խաղաղությանը։ Ուրուգվայը խաղաղության երկիր է, եւ մեր հնարավորությունների սահմանում փորձում ենք աջակցել մյուս երկրներին, որպեսզի նրանք էլ ձեռք բերեն խաղաղություն։ Մենք սատարում ենք այն բոլոր գործընթացներին, որոնց հիքում միջազգային իրավունքն է, ազգերի ինքնորոշման եւ ինքնիշխանության սկզբունքները, ինչպես նաեւ ՄԱԿ-ի հիմնարար փաստաթղթերը»,- լրագրողներին ասաց Խորխե Օռիկոն։

Ի պատասխան այն հարցի, թե արդյոք Ուրուգվայը կճանաչի՞ ԼՂՀ անկախությունը, Ուրուգվայի Արեւելյան Հանրապետության Ներկայացուցիչների պալատի նախագահը նշեց.«Այս պահին ոչինչ չեմ կարող ասել։ Մենք Հայաստան եկել ենք  համագործակցության համար։ Սա դիվանագիտական պատասխան չէ. մենք պետք է հարցն ամբողջովին ուսումնասիրենք, խնդրի վերաբերյալ ստանանք անհրաժեշտ տեղեկատվություն եւ փորձենք օգնել»։


16.11.2012
Խորհրդարանական լսումներ՝ «Հանրակրթական բարեփոխումները` բոլորի համար կրթություն ապահովելու համատեքստում» թեմայով
ՀՀ ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հաձնաժողովի նախաձեռնությամբ նոյեմբերի 16-ին անցկացվեցին խորհրդարանական լսումներ՝ առաջին ընթերցմամբ ընդունված «Հանրակրթության մասին» ՀՀ օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» եւ «Կրթության մասին» ՀՀ...

16.11.2012
Ուրուգվայի Ներկայացուցիչների պալատի նախագահը հանդիպեց ԱԺ Հայաստան-Ուրուգվայ բարեկամական խմբի անդամների եւ խմբակցությունների ներկայացուցիչների հետ
Նոյեմբերի 16-ին ԱԺ Հայաստան-Ուրուգվայ բարեկամական խմբի անդամները եւ խմբակցությունների ներկայացուցիչները հանդիպեցին Ուրուգվայի Արեւելյան Հանրապետության Ներկայացուցիչների պալատի նախագահ Խորխե Օռիկոյին եւ նրա գլխավորած պատվիրակությանը: Հայաստան-Ուրուգվայ բարեկամական խմբի ղեկավար Վահան Հովհաննիսյանը տեղ...

16.11.2012
Նոյեմբերի 21-ին կգումարվի ՀՀ Ազգային ժողովի արտահերթ նիստ
Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 70-րդ հոդվածի համաձայն՝ ԱԺ պատգամավորների նախաձեռնությամբ, 2012 թ. նոյեմբերի 21-ին՝ ժամը 12:00-ին կգումարվի ՀՀ Ազգային ժողովի արտահերթ նիստ: Օրակարգում ընդգրկված է «Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», ...



ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am