National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
5.12.2012

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02
03 04 05 06 07 08 09
10 11 12 13 14 15 16
17 18 19 20 21 22 23
24 25 26 27 28 29 30
31
 
05.12.2012
Հայաստան-Ֆրանսիա բարեկամական խմբի անդամներն ամփոփեցին Ֆրանսիա կատարած այցի արդյունքները
1 / 4

Նոյեմբերի 25-29-ը Ֆրանսիայի Սենատի հրավերով ֆրանսիա Էր մեկնել ՀՀ ԱԺ Հայաստան-Ֆրանսիա բարեկամական խմբի պատվիրակությունը, որը մասնակցել է նաեւ «Լեռնային Ղարաբաղ. խաղաղություն եւ երկխոսություն» թեմայով կլոր սեղանի աշխատանքներին: Պատվիրակության անդամներն այցի արդյունքներն ամփոփեցին դեկտեմբերի 5-ին ԱԺ-ում հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ:

ՀՀ ԱԺ Հայաստան-Ֆրանսիա բարեկամական խմբի ղեկավար Արա Բաբլոյանը տեղեկացրեց, որ խմբի անդամները տարբեր հանդիպումեր են ունեցել Ֆրանսիայի Սենատում, արտաքին գործերի նախարարությունում: Դրանց ընթացքում քննարկվել են ինչպես միջխորհրդարանական կապերի հետագա խորացմանը, այնպես էլ կրթության, առողջապահության, մշակույթի, գյուղատնտեսության եւ շատ այլ ոլորտներում համագործակցությանը վերաբերող հարցեր: Խնդիր է դրվել բարեկամական հարաբերություններ եւ փոխգործակցություն հաստատել ոչ միայն Ֆրանսիայի հայաշատ, այլեւ մյուս քաղաքների հետ եւս:

Կլոր սեղանի ընթացքում Հայ-ֆրանսիական պատգամավորական խմբի անդամներն առաջարկել են միջոցներ ձեռնարկել հանդուրժողականության մթնոլորտ հաստատելու ուղղությամբ: Ինչպես նշեց խմբի անդամ Մարգարիտ Եսայանը՝ Ֆրանսիա-Ադրբեջան պատգամավորական խմբի ներկայացուցիչները սովորաբար խեղաթյուրում են ԼՂ հիմնահարցի պատմությունը: Այդուհանդերձ, նա ուրախալի համարեց այն հանգամանքը, որ Ֆրանսիա-Հայաստան խմբում ընդգրկված ֆրանսիացի սենատորները շատ ճիշտ են ընկալում արցախյան հիմնախնդիրը: Պատգամավորի խոսքով՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի նախկին ֆրանսիացի համանախագահ Բեռնար Ֆասյեն ներկաներին օբյեկտիվորեն եւ անկողմնակալ ներկայացրել է ԼՂ հիմնախնդրի ծագումնաբանությունը: Ներկայացնելով ԵԱՀԿ Մինսկի խմբի աշխատանքները՝ նա ընդգծել է, որ ԼՂ հիմնախնդիրը կարող է լուծվել միայն խաղաղ ճանապարհով:

Մհեր Շահգելդյանն իր խոսքում ընդգծեց, որ մի շարք հանդիպումների ընթացքում հայ-ֆրանսիական պատգամավորական խումբը բարձրաձայնել է Ադրբեջանի կողմից վարվող ռազմատենչ քաղաքականության մասին: Մասնավորապես նշվել է, որ Իլհամ Ալիեւի նախագահության օրոք Ադրբեջանի քաղաքական մոտեցումներում կտրուկ փոփոխություններ են եղել՝ Ադրբեջանի ներսում մեծացել են ատելության քարոզումը ու ռազմական հռետորաբանությունը, որոնք խորթ են եվրոպական դիրքորոշումներին:

Պատգամավոր Մնացական Մնացականյանը ներկայցրեց Թալինի եւ ֆրանսիական Բուր- լե Վալանս քաղաքի համագործակցությունը՝ նշելով, որ դրանք 2003 թվականից քույր քաղաքներ են. Թալինում այժմ գործում է ֆրանկոֆոնիայի կենտրոն, որը ֆինանսավորվում է ֆրանսիական կողմից:

Հայ-ֆրանսիական պատգամավորական խմբի անդամներն այցելել են նաեւ Օ. Դը. Սեն դեպարտամենտ, որը 4 մլն եվրոյի ներդրումներ է իրականացրել Տավուշի մարզում, գյուղատնտեսության ոլորտում, ոռոգման համակարգերում:


05.12.2012
Ազգային ժողովն ընդունեց «ՀՀ 2013 թվականի պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքի նախագիծը
Դեկտեմբերի 5-ին ՀՀ Ազգային ժողովը շարունակեց քառօրյա նիստերի աշխատանքը եւ քվեարկությամբ ընդունեց նախորդ օրը քննարկված բոլոր օրինագծերը, որոնց թվում նաեւ՝ «ՀՀ 2013 թվականի պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքի նախագիծը՝ 71 կողմ, 37 դեմ ձայներով: Խորհրդարանը երկրորդ ընթերցմամբ քննարկեց «ՀՀ մաքսային օրենսգր...

05.12.2012
ԱԺ նախագահն ընդունեց ՀՀ-ում Հունաստանի արտակարգ եւ լիազոր դեսպանին
Դեկտեմբերի 5-ին ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանն ընդունեց ՀՀ-ում Հունաստանի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Իոաննիս Տայիսին: Ողջունելով դեսպանին` խորհրդարանի նախագահը շնորհավորեց նրան պաշտոնը ստանձնելու կապակցությամբ եւ համոզմունք հայտնեց, որ նրա գործունեության շնորհիվ էլ ավելի կամրապնդվեն հ...

05.12.2012
ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահը հանդիպեց ՀՀ-ում Բելառուսի դեսպանի հետ
Դեկտեմբերի 5-ին ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արտակ Զաքարյանը հանդիպեց ՀՀ-ում Բելառուսի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Ստեպան Սուխորենկոյի եւ նրա առաջին տեղակալ Վալերի Գորելկոյի հետ: Հանդիպման ընթացքում քննարկվեցին երկու երկրների միջխորհրդարանական կապերի զարգաց...



ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am