National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
ArmenianRussianEnglishFrench
Արխիվ
01.04.2017

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02
03 04 05 06 07 08 09
10 11 12 13 14 15 16
17 18 19 20 21 22 23
24 25 26 27 28 29 30
 
01.04.2017
Էդուարդ Շարմազանովն ընդունել է ԱՊՀ ՄԽՎ-ի միջազգային դիտորդական առաքելության անդամներին
1 / 3

ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովն ապրիլի 1-ին ընդունել է ԱՊՀ ՄԽՎ-ի միջազգային դիտորդական առաքելության անդամներին՝ Բելառուսի Հանրապետության Ազգային ժողովի Ներկայացուցիչների պալատի փոխնախագահ Բոլեսլավ Պիրշտուկի գլխավորությամբ: Հանդիպմանը ներկա է եղել նաեւ ԱՊՀ ՄԽՎ-ում ՀՀ ԱԺ մշտական ներկայացուցիչ Հայկ Չիլինգարյանը: 

Ողջունելով հյուրերին՝ Էդուարդ Շարմազանովը կարեւորել է ԱՊՀ ՄԽՎ-ի առանցքային դերակատարությունը ԱՊՀ անդամ երկրների ու ժողովուրդների միջեւ հարաբերությունների առավել զարգացման եւ սերտացման հարցում: Պարոն Շարմազանովը բարձր է գնահատել ԱՊՀ ՄԽՎ-ի դիտորդական առաքելությունը մեր երկրում անցկացվելիք խորհրդարանական ընտրությունների ճշգրիտ ու անաչառ գնահատման տեսանկյունից:

ԱԺ փոխնախագահը հյուրերին ներկայացրել է նոր Ընտրական օրենսգրքի առանձնահատկությունները եւ բաց ու թափանցիկ ընտրությունների անցկացման համար ստեղծված հնարավորությունները՝ արձանագրելով, որ փաստաթուղթն Ազգային ժողովի կողմից ընդունվել է ընդդիմության եւ իշխանության միջեւ լիակատար փոխհամաձայնության պայմաններում:

«Նոր Ընտրական օրենսգիրքն առավել քան ժողովրդավարական է եւ համապատասխանում է միջազգային չափորոշիչներին: Թափանցիկ եւ ժողովրդավարական ընտրությունների անցկացման համար ստեղծված են բոլոր պայմանները: Ընտրողը պետք է համոզված լինի, որ իր ձայնը վճռորոշ է լինելու եւ չի կորչելու»:

Էդուարդ Շարմազանովը շնորհավորել է պատվիրակության անդամներին ԱՊՀ ՄԽՎ-ի կազմավորման 25-ամյակի առթիվ եւ դիտորդներին առաջիկա ընտրություններում մաղթել արդյունավետ աշխատանք:

Բելառուսի Հանրապետության Ազգային ժողովի Ներկայացուցիչների պալատի փոխնախագահ Բոլեսլավ Պիրշտուկն ընդգծել է, որ իրենց փորձագետները դրական եւ արդյունավետ են գնահատել կատարված աշխատանքն ու փոփոխված օրենսդրությունը:

«Դուք ձեր առջեւ դրել եք թափանցիկ փաստաթուղթ ընդունելու նպատակ, եւ դա ձեզ հաջողվել է, ինչը գործնականում կկիրառեք ապրիլի 2-ին: Համոզված եմ, որ ամեն ինչ բարձր մակարդակով կազմակերպված կլինի»,-նշել է պարոն Պիրշտուկը:

Հյուրերի խնդրանքով ԱԺ փոխնախագահը մանրամասներ է ներկայացրել նախընտրական քարոզչության իրականացման վերաբերյալ՝ փաստելով, որ բոլոր քաղաքական ուժերի համար ստեղծված են եղել հավասար պայմաններ:


01.04.2017
Գալուստ Սահակյանը շնորհավորել է ՀՀ ժողովրդական արտիստ Ռուդոլֆ Խառատյանին
ՀՀ Ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյանը ծննդյան 70- ամյակի առթիվ շնորհավորել է ՀՀ ժողովրդական արտիստ Ռուդոլֆ Խառատյանին: ԱԺ նախագահի շնորհավորական ուղերձում ասվում է. «Ձեր անվան հետ է կապված հայկական բալետի մի ամբողջ ժամանակաշրջան, որի ընթացքում կերտել եք անկրկնելի կերպարներ ու դրանք ներկայացրել...



ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ, խմբեր  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS