National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
ArmenianRussianEnglishFrench
Արխիվ
09.10.2017

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01
02 03 04 05 06 07 08
09 10 11 12 13 14 15
16 17 18 19 20 21 22
23 24 25 26 27 28 29
30 31
 
09.10.2017
ՀՀ ԱԺ պատգամավորների գործուղումներ

ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովում ԱՊՀ անդամ պետությունների մշակութային ժառանգության պահպանման մասին կոնվենցիայի նախագծի աշխատանքային խմբի նիստին մասնակցելու համար 2017 թ. նոյեմբերի 14-16-ը ներառյալ Սանկտ Պետերբուրգ (Ռուսաստանի Դաշնություն) կգործուղվի ՀՀ ԱԺ պատգամավոր Տիգրան Ուրիխանյանը:

«Ղրիմը ժամանակակից միջազգային համատեքստում» խորագրով գիտաժողովի աշխատանքներին մասնակցելու համար 2017 թ. նոյեմբերի 5-8-ը ներառյալ Յալթա (Ղրիմ) կգործուղվի ՀՀ ԱԺ պատգամավոր Հայկ Բաբուխանյանը:

Եվրանեսթ խորհրդարանական վեհաժողովի 6-րդ լիագումար նստաշրջանին մասնակցելու համար 2017 թվականի հոկտեմբերի 29-ից նոյեմբերի 2-ը ներառյալ Կիեւ (Ուկրաինա) կգործուղվեն Եվրանեսթ ԽՎ-ում ՀՀ ԱԺ պատվիրության ղեկավար Արմեն Աշոտյանը, պատվիրակության անդամներ Կարեն Բեքարյանը, Մանե Թանդիլյանը, Սամվել Ֆարմանյանը, Արարատ Զուրաբյանը, Վարդան Բոստանջյանը, Արմենուհի Կյուրեղյանը, Իվետա Տոնոյանը, Կարինե Աճեմյանը, Կարեն Ավագյանը (հոկտեմբերի 30-ից նոյեմբերի 2-ը ներառյալ):

Սեւծովյան տնտեսական համագործակցության խորհրդարանական վեհաժողովի (ՍԾՏՀ ԽՎ) տնտեսական, առեւտրի, տեխնոլոգիական եւ բնապահպանական հարցերի հանձնաժողովի 49-րդ նիստի աշխատանքներին մասնակցելու համար 2017 թվականի հոկտեմբերի 18-21-ը ներառյալ Տիրանա (Ալբանիայի Հանրապետություն) կգործուղվեն ՍԾՏՀ ԽՎ-ում ՀՀ ԱԺ պատվիրակության անդամներ Վահե Էնֆիաջյանը եւ Գեւորգ Գորգիսյանը:

ՆԱՏՕ-ի խորհրդարանական վեհաժողովի տարեկան նստաշրջանին մասնակցելու համար 2017 թվականի հոկտեմբերի 6-9-ը ներառյալ Բուխարեստ (Ռումինիա) է գործուղվել ՆԱՏՕ-ի ԽՎ-ում ՀՀ ԱԺ պատվիրակության ղեկավար Կորյուն Նահապետյանը, պատվիրակության անդամներ Սուրեն Մանուկյանը եւ Էդմոն Մարուքյանը (հոկտեմբերի 6-8-ը ներառյալ):

Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) քաղաքական եւ ժողովրդավարության հարցերի հանձնաժողովի նիստին մասնակցելու համար 2017 թվականի նոյեմբերի 12-15-ը ներառյալ Փարիզ (Ֆրանսիայի Հանրապետություն) կգործուղվի ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ, ԵԽԽՎ-ում ՀՀ ԱԺ պատվիրակության ղեկավար Արփինե Հովհաննիսյանը:

Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) բյուրոյի եւ մշտական հանձնաժողովի նիստերին մասնակցելու համար 2017 թվականի նոյեմբերի 22-25-ը ներառյալ Կոպենհագեն (Դանիայի Թագավորություն) կգործուղվի ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ, ԵԽԽՎ-ում ՀՀ ԱԺ պատվիրակության ղեկավար Արփինե Հովհաննիսյանը:




ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS