ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովի էկոնոմիկայի եւ ֆինանսների, պետական շինարարության փորձի ուսումնասիրման եւ տեղական ինքնակառավարման, ագրարային քաղաքականության, բնական պաշարների եւ էկոլոգիայի ու իրավական հարցերի մշտական հանձնաժողովների նիստերին մասնակցելու համար 2017 թվականի նոյեմբերի 1-4-ը ներառյալ Սանկտ Պետերբուրգ (Ռուսաստանի Դաշնություն) կգործուղվեն ՀՀ ԱԺ պատգամավորներ Հերմինե Նաղդալյանը, Արաիկ Հովհաննիսյանը, Վանիկ Ասատրյանը եւ Անդրանիկ Կարապետյանը: