Համաձայն <<Ազգային ժողովի կանոնակարգ>> սահմանադրական օրենքի 78-րդ հոդվածի 4-րդ մասի 3-րդ կետի՝ դրական եզրակացություն ներկայացնել հետևյալ նախագծի երկրորդ ընթերցման վերաբերյալ.
1)
ա) «Նվազագույն ամսական աշխատավարձի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին !!DraftComment2
Պ-148-22.05.2019-ԱՍ-011/1Պ-148/1-22.05.2019-ԱՍ-011/1 նախագծի լրամշակված տեքստը 2-օրյա ժամկետում ներկայացնել հանձնաժողով:
2.
Համաձայն <<Ազգային ժողովի կանոնակարգ>> սահմանադրական օրենքի 78-րդ հոդվածի 4-րդ մասի 3-րդ կետի՝ դրական եզրակացություն ներկայացնել Ազգային ժողովի յոթերորդ գումարման երրորդ նստաշրջանի օրակարգի նախագծում ընդգրկվող հետևյալ նախագծերի վերաբերյալ.
1)
ա) Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին
Համաձայն <<Ազգային ժողովի կանոնակարգ>> սահմանադրական օրենքի 78-րդ հոդվածի 5-րդ մասի՝ բացասական եզրակացություն ներկայացնել Ազգային ժողովի յոթերորդ գումարման երրորդ նստաշրջանի օրակարգի նախագծում ընդգրկվող հետևյալ նախագծերի վերաբերյալ.
1)
«Բաժնետիրական ընկերությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն եւ լրացում կատարելու մասին
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ Պ-283-13.09.2019-ԱՍ-011/0: Հաշվի առնելով այն հանգամանքը, որ <<Բաժնետիրական ընկերությունների մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 88-րդ հոդվածի 5-րդ կետով ամրագրված դրույթը ձևակերպված է այնպիսի բավարար ճշգրտությամբ, որը թույլ է տալիս անձանց դրան համապատասխանեցնելու իրենց վարքագիծը, այն է՝ յուրաքանչյուր ոք հնարավորություն ունի կանխատեսելու այն հետևանքները, որոնք կարող է առաջացնել դրա գործողությունը: Այսինքն՝ բաժնետիրական ընկերության հետ կնքելով պայմանագիր՝ տնօրենը կարող է և պետք է կանխատեսի ընկերության կողմից ցանկացած ժամանակ պայմանագրի վաղաժամկետ դադարեցման հնարավորության առկայությունը: ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ Պ-301-01.10.2019-ԱՍ-011/0: Նախագծով առաջարկվող՝ աշխատանքային ստաժի հաշվարկման սկզբունքների վերանայումը, մեր գնահատմամբ, էապես կբարդացնի աշխատանքային ստաժի տևողությունը (աշխատանքային կենսաթոշակի չափը) հաշվարկելու կարգը՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ այս դեպքում անհրաժեշտություն կառաջանա անդրադարձ կատարել նաև այն դեպքերին, երբ անձն աշխատում է աշխատաժամանակի կրճատ Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքի 140-րդ հոդված կամ առավելագույն Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքի 139-րդ հոդվածի 3-րդ մաս տևողությամբ կամ նույն գործատուի մոտ` երկու և ավելի աշխատանքային պայմանագրերով (ակնհայտ է, որ գործատուները համապատասխան հաշվարկ չեն վարում, ինչն էապես բարդացնում է աշխատանքային ստաժը հաստատելու կանոնները): ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ Կ-316-10.10.2019-ԱՍ-011/0: Հանձնաժողովում բանավոր առաջարկվել է նախագծում կատարել երկու փոփոխություն՝ ա) հանել առաջին հոդվածը, քանի որ այն ըստ էության նախատեսում է գովազդ, ինչը կարող է առաջացնել չհիմնավորված մենաշնորհ, բացի դրանից նպատակահարմար չի համարվել պետական նպատակային ծրագրերի շրջանակներում քաղաքացիներին դեղատոմսով տրամադրվող դեղերի հանրային իրազեկում իրականացնելը: բ) վերանայել նախագծի 2-րդ հոդվածը, այնպես, որ <<երեք տարվա>> բառերը փոխարինվեն <<չորս տարվա>> բառերով, ավելացնելով նոր նախադասություն՝ << Դեղերի մեծածախ իրացման գործունեություն իրականացնող իրավաբանական անձինք եւ անհատ ձեռնարկատերերը պարտավոր են լիցենզավորվել դեղերի մեծածախ իրացման լիցենզավորման կարգի ուժի մեջ մտնելուց հետո` եռամսյա ժամկետում:>> Առաջարկված փոփոխությունները չեն ընդունվել հեղինակի կողմից և արդյունքում` նախագիծը ստացել է բացասական եզրակացություն:
4.
Համաձայն <<Ազգային ժողովի կանոնակարգ>> սահմանադրական օրենքի 78-րդ հոդվածի 4-րդ մասի 5-րդ կետի՝ լրամշակելու նպատակով հետաձգել հետևյալ նախագծի քվեարկությունը
1)
«Պետական պաշտոններ եւ պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին
<<Ազգային ժողովի կանոնակարգ>> սահմանադրական օրենքի 71-րդ հոդվածի 5-րդ մասի համաձայն, հետևյալ նախագծերի փաթեթի վերաբերյալ տալ եզրակացություն: Նախագծերի որոշ դրույթների և հոդվածների վերաբերյալ կան որոշակի վերապահումներ և առաջարկություններ: Նախագծերի փաթեթի վերաբերյալ առաջարկությունները և վերապահումները ներկայացնել գլխադասային հանձնաժողովին:
1)
ա) Ծխախոտային արտադրատեսակների եւ դրանց փոխարինիչների օգտագործման հետեւանքով առողջությանը հասցվող վնասի նվազեցման եւ կանխարգելման մասին
Առաջարկել Ազգային ժողովի խորհրդին սույն արձանագրության քաղվածքի 2-րդ կետում նշված (Պ-276-12.09.2019-ԱՍ-011/0, Պ-2761-12.09.2019-ԱՍ-011/0, Պ-282-13.09.2019-ԱՍ-011/0, Կ-314-09.10.2019-ԱՍ-011/0, Կ-319-16.10.2019-ԱՍ-011/0) նախագծերը ընդգրկել Ազգային ժողովի առաջիկա 2019 թվականի նոյեմբերի 12-ին սկսվող հերթական նիստերի օրակարգի նախագծում: