Domaines d'activités:
Impôts, taxes, contributions, industrie, urbanisme, énergie, ressources naturelles, transport, communications, télécommunications, internet, autres branches des infrastructures de production, tourisme, commerce et services, activités commerciales, gestion des biens de l’Etat, tarifs, concurrence économique, anti-monopole et les lois réglant les susdits domaines.
<<Ազգային ժողովի կանոնակարգ>> ՀՀ սահմանադրական օրենքի 71-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն` հետևյալ օրենքների նախագծերի քննարկումը հետաձգվում է մինչև երկամսյա ժամկետով.
1)
«Հայկական ատոմային էլեկտրակայան» փակ բաժնետիրական ընկերության առաջին էներգաբլոկը շահագործումից հանելու մասին
ՀՀ կառավարությանն առընթեր միջուկային անվտանգության կարգավորման պետական կոմիտեի նախագահ
Աշոտ Մարտիրոսյան
!!AdditionalReporter`
Հանձնաժողովի անդամ Գագիկ Մելիքյան
3.
Դրական եզրակացություն ներկայացնել հետևյալ նախագծի վերաբերյալ.
1)
«Կազմակերպությունների եւ անհատ ձեռնարկատերերի կողմից ներմուծվող՝ ակցիզային հարկով հարկման ոչ ենթակա այն ապրանքների ցանկը հաստատելու մասին, որոնց ներմուծումն ազատված է ավելացված արժեքի հարկից» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին !!DraftComment2
ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ Դավիթ Անանյան
Հանձնաժողովի նախագահ Խոսրով Հարությունյան
Բացասական եզրակացության պատճառներն են (համառոտ)` 1) Պ-132-23.09.2017-ՏՀ-011/0 օրենքի նախագիծ` «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում լրացում կատարելու մասին». 2018 թ. հունվարի 1-ից գործող ՀՀ հարկային օրենսգրքով սահմանված եկամտային հարկի դրույքաչափերի կիրառման արդյունքում՝ ա. ամսական մինչև 279 հազ. դրամ եկամուտ ունեցող վարձու աշխատողների համար, ովքեր կազմում են բոլոր վարձու աշխատողների շուրջ 90 տոկոսը (շուրջ 553 հազ. վարձու աշխատող), եկամտային հարկի գծով հարկային բեռն իջնում է, բ. եկամտային հարկի գծով հարկային բեռը բարձրանում է ամսական 279 հազ. դրամից բարձր եկամուտ ունեցող վարձու աշխատողների համար, ովքեր կազմում են բոլոր վարձու աշխատողների ընդամենը 10 տոկոսը (շուրջ 62 հազ. վարձու աշխատող), ընդ որում մինչև 300 հազ. դրամ եկամուտ ստացողների համար այդ ավելացումը կազմում է ընդամենը 420 դրամ: 2018 թ. հունվարի 1-ից գործող եկամտային հարկի դրույքաչափերի կիրառման արդյունքում բյուջետային մուտքերը 2017 թվականի համեմատ կնվազեն տարեկան շուրջ 3.8 մլրդ դրամի չափով: Նախագծով առաջարկվող 150000-300000 դրամ աշխատավարձ ստացողի համար 26% դրույքաչափի կիրառման արդյունքում 300000 դրամ աշխատավարձ ստացողի համար նվազումը կազմում է ընդամենը 3000 դրամ: 2) Պ-136-02.10.2017-ՏՀ-011/0 օրենքի նախագիծ` ,Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություն կատարելու մասինե . Արտոնությունների տրամադրումը օրենքով տեղական ինքնակառավարման մարմիններին վերապահված բացառիկ իրավասությունն է: Ուստի օրենքով (այիսինք՝ առանց ՏԻՄ համաձայնության) հարկերի մասով արտոնություն տրամադրելը առաջացնում է պետական բյուջեից տեղական բոյւջե փոխհատուցելու անհրաժեշտություն: ՀՀ կառավարությունը, բացի համայնքների սեփական եկամուտների կորուստների փոխհատուցմամբ պայմանավորված ծախսերի աճից, պետք է ավելացնի նաև ֆինանսական համահարթեցման նպատակով ՀՀ պետական բյուջեից տրամադրվող դոտացիաները: Ուստի, օրենքի նախագծով առաջարկվող արտոնությունը կունենա կրկնակի բացասական ազդեցություն ՀՀ պետական բյուջեի ծախսերի վրա: Ներկայացված առաջարկությունը կարող է չարաշահումների տեղիք տալ, և ստեղծել խթաններ՝ գյուղատնտեսական նշանակության հողերի պարապուրդի համար (օրինակ՝ այն դեպքում, երբ 10 հեկտար գյուղատնտեսական նշանակության հողից միայն մեկ հեկտար տարածքն է օգտագործվել բերք ստանալու համար, և աղետի հետևանքով այդ հողօգտագործողն ունեցել է բերքի 100 տոկոս կորուստ, օրենքի նախագծով ներկայացված առաջարկության ընդունման դեպքում կստացվի, որ փաստացի ազատվում է 10 հեկտար գյուղատնտեսական նշանակության հողի անշարժ գույքի հարկից): Ներկայումս գյուղատնտեսական ոլորտը գտնվում է բավականին արտոնյալ պայմաններում: Գյուղացիական տնտեսությունները ազատված են շահութահարկից, մինչև ԱԱՀ-ով չհարկվող շեմի չափով շրջանառություն ունենալու դեպքում՝ ԱԱՀ-ից, ինչպես նաև ոլորտի համար սահմանված են ՀՀ պետական բյուջեի սուբսիդավորման մի շարք մեխանիզմների՝ մասնավորապես, գյուղատնտեսական տնտեսություններին վարկերը հատկացվում են 2% տարեկան տոկոսադրույքով: