ՀՀ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի ապրիլի 28-ի նիստի օրակարգում էր ««Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծը:
ՀՀ էկոնոմիկայի նախարարի պաշտոնակատար Վահան Քերոբյանը տեղեկացրեց, որ հարկային օրենսգրքի համապատասխան հոդվածը լրացվում է նոր մասով: Գործադիրն առաջարկում է 25 հազար դրամ տուրքի չափ սահմանել ցեմենտի եւ 9 հազար դրամ կլինկերի համար: Ակնկալվում է, որ շուրջ 1.5 մլրդ դրամ գումար կմուտքագրվի պետբյուջե: Վահան Քերոբյանն ընդունելի չհամարեց հանձնաժողովականների փաստարկներն այն մասին, որ սահմանվող տուրքի դրույքաչափերը հակառակ ազդեցություն կունենան:
ԱԺ պատգամավոր Ծովինար Վարդանյանն առաջարկեց 14 հազար դրամ պետտուրք սահմանել ցեմենտի եւ 0 տոկոս կլինկերի համար:
Մշտական հանձնաժողովի նախագահն առաջարկեց հետաձգել հարցի քննարկումը, ինչին Վահան Քերոբյանը համաձայնություն չտվեց:
Արդյունքում նախագիծը չստացավ դրական եզրակացություն: