Հունիսի 4-ի արտահերթ նիստում առաջին ընթերցմամբ քննարկվող «Հանրակրթության մասին» ՀՀ օրենքում առաջարկվող լրացումների վերաբերյալ ելույթ ունեցան պատգամավորները:
Անի Սամսոնյան. Ներկայացված նախաձեռնությունն օգտակար է, սակայն չեմ կարծում, որ ընդունվելու արդյունքում կլուծվի ոլորտում առկա համակարգային խնդիրը: Համայնքներում ուսուցիչների աշխատանքի համար պետք է ստեղծվեն սոցիալական նոր երաշխիքներ:
Սերգեյ Բագրատյան. Քննարկվում է շատ կարեւոր նախագիծ, եւ հնարավոր չէ դրա հիմքում դնել պարզ լուծումներ: Ավելի հեշտ է մանկավարժին սովորեցնել ֆիզիկա, քան ֆիզիկոսին` մանկավարժություն, ուստի, կարծում եմ` պարտադիր է, որ մասնագետը ստանա հենց մանկավարժական կրթություն:
Տիգրան Ուրիխանյան.
Իհարկե կողմ եմ քվեարկելու նախագծին. այն լուծում է բարձրացված խնդիրը, սակայն եթե մենք ուզում ենք ունենալ զարգացող երկիր, ապա պետք է ունենանք կրթվող երիտասարդներ, եւ կրթությունը պետք է դառնա գրավիչ: