ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Էմմա Պալյանը ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարից հետաքրքրվել է, թե ինչն է ստեղծված իրավիճակի պատճառը, որ բժշկասոցիալական փորձաքննության ծառայությունից վերջին շրջանում զանգահարում են 44-օրյա պատերազմի ժամանակ վերջույթներից զրկված զինծառայողներին եւ տեղեկացնում, որ նրանց հաշմանդամության կարգը փոխվել է: Օրինակ` առաջին կարգից տեղափոխվել է երրորդ կարգ:
Նախարար Նարեկ Մկրտչյանը պարզաբանել է, որ հաշմանդամության կարգի փոփոխությունը պայմանավորված է այն հանգամանքով, որ մինչեւ պրոթեզավորման գործընթացն անցնելն այդ զինծառայողներն ունեցել են շարժունակության խնդիր, հետեւաբար այդ ժամանակ ստացել են, օրինակ, առաջին կարգ: Պրոթեզավորման փուլին հասնելու համար շատերը սպասել են ամիսներ կամ նույնիսկ մեկ տարի: Նախարարը նշել է, որ պրոթեզավորումն անցնելուց հետո կրկին տեղի է ունենում վերափորձաքննություն, որի արդյունքում որոշում է կայացվում: Օրինակ` եթե վերականգնվել է շարժունակությունը, փոփոխություն է կատարվում հաշմանդամության կարգում:
Արձագանքելով` Էմմա Պալյանը նշել է, որ ահազանգած զինծառայողների խոսքով որքան էլ պրոթեզավորում լինի, այն չի կարող փոխարինել բնական վերջույթներին:
Մանրամասները` տեսանյութում: