ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ պատգամավոր Արփինե Դավոյանը նախ հիշեցրել է, որ Կառավարության առաջնահերթություններից մեկը գյուղատնտեսությունն է, ապա Էկոնոմիկայի նախարարից հետաքրքրվել մարզային մոնիտորինգի վարչության աշխատակիցների թվի կրճատմամբ, վարչության գործունեության դադարեցմամբ: Պատգամավորն ընդգծել է, որ այդ պատճառով առաջացել են մի շարք խնդիրներ, որոնք վերաբերում են փոխհատուցումներին եւ գյուղատնտեսական աշխատանքներում ի հայտ եկող բազմաթիվ հարցերի վերհանմանը:
Անդրադառնալով փոխհատուցումներին` Էկոնոմիկայի նախարարը նշել է, որ դժվարությունները կապված են ոչ թե ծառայության բացակայության, այլ այդ ծրագրի ներքո շահառուների կողմից փաստաթղթաշրջանառության ոչ պատշաճ ներկայացման հետ:
Մանրամասները` տեսանյութում: