|
|
26.06.2023
Factor TV-ում փորձաշրջան անցնող լրագրող-ուսանողներն այցելել են խորհրդարան
Հունիսի 26-ին «Բաց դաս» ծրագրի շրջանակում Ազգային ժողով են այցելել «Ֆակտոր տեղեկատվական կենտրոն» ՀԿ-ի Factor Tv-ում փորձաշրջան անցնող լրագրող-ուսանողները: Նրանց հետ հանդիպել է ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր, Աշխատանքի եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Մարիամ Պողոսյանը:
Փորձնակները հետաքրքրվել են Մարիամ Պողոսյանի՝ որպես խորհրդարանի երիտասարդ պատգամավորի՝ քաղաքականություն մուտք գործելու հարցով: «Իսկապես մեծ պատասխանատվություն է լինել օրենսդիր մարմնի անդամ: Քաղաքականությամբ հետաքրքրվել եմ 2008 թ. մարտի 1-ի ահասարսուռ իրադարձություններից հետո, մինչ պատգամավոր դառնալը մշտապես մասնակից եմ եղել քաղաքական գործընթացներին», - ասել է Մարիամ Պողոսյանը: Նա առանձնացրել է քաղաքական գործչին բնորոշ երեք հատկանիշ՝ զսպվածությունը, սկզբունքայնությունն ու համբերատարությունը:
Երիտասարդները խոսել են Հայաստանում խոսքի ազատության, ապատեղեկատվության տարածման, ԶԼՄ-ների բեւեռացման, անաչառ ու անկողմնակալ տեղեկատվության հաստատման եւ ոլորտի վերահսկողության խնդիրների մասին: Անդրադարձ է եղել նաեւ կրթության ոլորտի բարեփոխումներին, ուսուցիչների կամավոր ատեստավորման հարցին:
Հավելենք, որ «Եվրոպական մեդիահարթակ. հուսալի եւ պրոֆեսիոնալ լրատվամիջոցի կառուցում» ծրագրի շրջանակում երկու տարի անընդմեջ Factor TV-ն BBC Media Action-ի եւ Deutsche Welle Akademie-ի հետ համատեղ իրականացնում է Հայաստանի բուհերի ժուռնալիստիկայի ֆակուլտետների ուսանողների գործնական հմտությունների զարգացման եռամսյա փորձաշրջան, ինչին արդեն մասնակցել են շուրջ 30 երիտասարդներ:
26.06.2023 Խորհրդարանը երկրորդ ընթերցմամբ քննարկել եւ ընդունել է մի շարք նախագծեր
Ազգային ժողովը հունիսի 26-ին գումարված արտահերթ նստաշրջանում երկրորդ ընթերցմամբ քննարկել է մի շարք նախագծեր: ««Հանրային ծառայության մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագծի ընդունման արդյունքում օրենսդրորեն կհստակեցվի վարչապետի կողմից հանրային պաշտոնի նշանակվող եւ հանրային պաշտո...
26.06.2023 ԱԺ մշտական հանձնաժողովներն արտահերթ նիստեր կգումարեն
Աշխատանքի եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովը հունիսի 26-ին` ժամը 16:30-ին, 114 դահլիճում կգումարի արտահերթ նիստ: Գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի արտահերթ նիստը տեղի կունենա հունիսի 26-ին` ժամը 16:30-ին, 414 դահլիճում: Պետական-...
26.06.2023 Տեղի կունենա մամուլի ասուլիս
Հունիսի 26-ին` ժամը 14:30-ին, ԱԺ 334 դահլիճում տեղի կունենա ԵԽԽՎ-ում ՀՀ ԱԺ պատվիրակության մամուլի ասուլիսը: ...
26.06.2023 Խորհրդարանն արտահերթ նստաշրջան է գումարել
ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի որոշմամբ եւ Կառավարության նախաձեռնությամբ խորհրդարանը հունիսի 26-ին գումարել է արտահերթ նստաշրջան` նախաձեռնողի սահմանած օրակարգով: Մինչ օրակարգային հարցերի քննարկմանն անցնելը պատգամավորները մեկ րոպե լռությամբ հարգել են ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր...
26.06.2023 Նախատեսվում է քրեական վարույթի պատշաճ ամրագրման եղանակ
Օրենսդրական փոփոխությամբ հնարավոր կլինի ապահովել քրեական վարույթի պատշաճ ամրագրումը. առաջին ընթերցմամբ ներկայացնելով «ՀՀ քրեական դատավարության օրենսգրքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծը` ասել է ԱԺ պատգամավոր Լիլիթ Մինասյանը: Հարցը քննարկվել է հունիսի 26-ի ԱԺ ...
|