National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
1.11.2023

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04 05
06 07 08 09 10 11 12
13 14 15 16 17 18 19
20 21 22 23 24 25 26
27 28 29 30
 
01.11.2023
Մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովում հյուրընկալել են Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգողի ժամանակավոր պաշտոնակատարի գլխավորած պատվիրակությանը
1 / 10

ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Ռուստամ Բաքոյանը, ԱԺ պատգամավորներ Արթուր Հովհաննիսյանը, Մարինա Ղազարյանը եւ Լիլիթ Ստեփանյանը նոյեմբերի 1-ին հանդիպել են Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգողի ժամանակավոր պաշտոնակատար Նաննա Սկաուի գլխավորած պատվիրակության հետ:

Ռուստամ Բաքոյանը նշել է, որ Հայաստանը ՄԱԿ-ի հետ համագործակցում է շուրջ 30 տարի` ակտիվ մասնակցելով  կառույցի շրջանակներում ծավալվող աշխատանքներին: Տարածաշրջանային խաղաղության եւ կայունության տեսանկյունից ընդգծելով կառույցի դերը` հանձնաժողովի փոխնախագահը հյուրերին տեղեկացրել է վերջին շրջանում մեր երկրում տեղի ունեցած գործընթացների մասին` նշելով, որ Հայաստանը եւ հայ ժողովուրդը կանգնած են դժվարությունների եւ մարտահրավերների առջեւ: «ԼՂ-ից բռնի տեղահանված ավելի քան 100 հազար հայեր եկել են Հայաստան: Ադրբեջանը շարունակաբար հարձակվում է Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքի վրա, որի հետեւանքով տարածաշրջանում խաղաղության հասնելու մեր ցանկությունը դանդաղում է»,- ասել է Ռուստամ Բաքոյանը եւ հավելել, որ ավելի քան 9 ամիս Ադրբեջանը շրջափակել էր Լաչինի միջանցքը, որից հետո ադրբեջանական բազմահազարանոց բանակը սեպտեմբերի 19-ին հարձակվել է ԼՂ-ի վրա, ինչի հետեւանքով զոհվել են բազմաթիվ մարդիկ, որոնց թվում` երեխաներ: Տեղի ունեցած բռնի տեղահանության հետեւանքով շուրջ 120 հազար արցախցիներ հայրենազրկվել են:

Ռուստամ Բաքոյանը նշել է, որ Ադրբեջանն այս ընթացքում ոչ միայն անտեսել է Արդարադատության միջազգային դատարանի որոշումը, այլեւ թույլ է տվել միջազգային մարդասիրական իրավունքի բազմաթիվ խախտումներ: Զոհվել են նաեւ քաղաքացիական անձինք, անարգվել են  նույնիսկ երեխաների մարմինները: Խախտվել են տասնյակ հազարավոր հայերի հիմնարար իրավունքները: Պատգամավորի խոսքով այս ամենից զատ Ադրբեջանը տարածքային հավակնություններ ունի Հայաստանի ինքնիշխան տարածքի նկատմամբ, որոնք պարբերաբար արտահայտվում են իրականացվող էսկալացիաներով: «Կարծում եմ, որ ադրբեջանական հանցավոր գործողությունները կարելի է զսպել միայն Ադրբեջանի դեմ պատժամիջոցների կիրառմամբ»,- ասել է հանձնաժողովի փոխնախագահը:

Անդրադարձ է եղել նաեւ Լեռնային Ղարաբաղում մշակութային ժառանգության պահպանության հարցին, տեղահանված անձանց սեփականության եւ այլ իրավունքների պաշտպանությանը:

Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգողի ժամանակավոր պաշտոնակատար Նաննա Սկաուն հայտնել է, որ ՄԱԿ-ը պատրաստ է աջակցություն տրամադրել բռնի տեղահանված անձանց նաեւ միջնաժամկետ եւ երկարաժամկետ կտրվածքով: Ծրագրերին անդրադառնալով` Նաննա Սկաուն, մասնավորապես, նշել է, որ ՄԱԿ-ի մարդու իրավունքների գրասենյակն իր աշխատանքային խմբով կիրականացնի փաստաթղթավորում` պարզելու, թե ինչ է եղել շրջափակման ժամանակ եւ դրանից հետո: «Հայաստանի կառավարության խնդրանքով ՄԱԿ-ի մարդու իրավունքների գրասենյակը պատրաստ է ընդլայնել իր կարողությունները Հայաստանում եւ տրամադրել համապատասխան տեխնիկական աջակցություն», - այս առնչությամբ ասել է Նաննա Սկաուն` նշելով, որ բարձրացված հարցերին  հնարավոր չէ պատշաճ անդրադառնալ մի քանի ամիսների ընթացքում:

Մշակութային ժառանգության պահպանության վերաբերյալ հարցի կապակցությամբ Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգողի ժամանակավոր պաշտոնակատարը նշել է, որ այդ ուղղությամբ որոշակի աշխատանքներ են տարվում:

Հանձնաժողովի անդամ Արթուր Հովհաննիսյանը հայտնել է, որ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը եւ կառավարող թիմն ամբողջությամբ ներգրավված են ԼՂ-ից բռնի տեղահանված մեր հայրենակիցներին աջակցելու գործում, եւ պատրաստակամ են համագործակցել ՄԱԿ-ի հետ: Անդրադառնալով միջազգային տարբեր կառույցների կողմից հնչեցված տարաբնույթ կոչերին, որոնք իր խոսքում հիշատակել էր Նաննա Սկաուն` Արթուր Հովհաննիսյանն ընդգծել է, որ իրականությունն այլ է: «Բայց իրականությունն այն է, որ 9 ամիս եւ ավելի Լեռնային Ղարաբաղը շրջափակման մեջ էր, մարդիկ հումանիտար ճգնաժամի մեջ էին եւ հիմա 100 հազարից ավելի մեր հայրենակիցներ բռնի տեղահանվել են: Կարծում եմ, որ սա առաջին հերթին մարտահրավեր է հենց այն կառույցներին եւ ղեկավարներին, որոնք կոչ էին անում դադարեցնել շրջափակումը, եւ, ըստ էության, այդ կոչերը հողի վրա որեւէ արդյունք չեն տվել»,- ասել է խմբակցության քարտուղարը` հավելելով, որ քաղաքակիրթ աշխարհը մարդու իրավունքների պաշտպանության տեսանկյունից գործնական անելիք ունի եւ ոչ միայն կոչերի մակարդակում: Այս համատեքստում պատգամավորը նշել է աշխարհաքաղաքական զարգացումները թե' Իսրայելում, թե' Ուկրաինայում, թե' Լեռնային Ղարաբաղում:

Արթուր Հովհաննիսյանը ներկայացրել է նաեւ մեր երկրի` տարածաշրջանում խաղաղություն հաստատելու ջանքերը, ինչի նպատակով նախաձեռնվել եւ մշակվել է «Խաղաղության խաչմերուկ» անվանումը ստացած նախագիծը:

Զրուցակիցներն անդրադարձել են երկուստեք հետաքրքրություն ներկայացնող այլ հարցերի, ընդգծել մարդու իրավունքների պաշտպանության հարցում համագործակցության պատրաստակամությունը:
 


01.11.2023
Բռնի տեղահանված անձանց իրավունքների պաշտպանությունը ՄԻՊ գրասենյակի աշխատակազմի համար առաջնահերթ ուղղություններից է
ՄԻՊ գրասենյակի կողմից նախատեսվում է իրականացնել երկու հիմնական միջոցառում: Առաջինը «Մարդու իրավունքների հիմնարար ազատությունների պաշտպանության ծառայությունների տրամադրում» միջոցառումն է, որը հիմնական մասն է կազմում, մոտավորապես` 99 տոկոսը: Երկրորդը «ՄԻՊ աշխատակազմի տեխնիկական հագեցվածության բարելավո...

01.11.2023
Քննարկվել են ԼՂ-ից բռնի տեղահանված հայերի աջակցության վերաբերյալ ԵՄ պատվիրակությանը ներկայացվող առաջարկները
Ազգային ժողովի մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախաձեռնությամբ տեղի է ունեցել աշխատանքային քննարկում: Առանցքում եղել են ԼՂ-ից բռնի տեղահանված հայերի աջակցության վերաբերյալ Եվրոպական միության պատվիրակությանը ներկայացվող առաջարկները: Քննարկմանը մասնակցել են պ...

01.11.2023
Շարունակվել են «ՀՀ 2024 թվականի պետական բյուջեի մասին» օրենքի նախագծի նախնական քննարկումները
ԱԺ պետական-իրավական հարցերի ու ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում նոյեմբերի 1-ին շարունակվել են «ՀՀ 2024 թվականի պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքի նախագծի նախնական քննարկումները: Սահմանադրական դատարանի աշխատակազմի ղեկավար Սամվել Առաքելյանը հայտնել է, որ 202...

01.11.2023
Բյուջետային քննարկումներ. ուղիղ հեռարձակում
Մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի ու Ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստի ուղիղ հեռարձակումը: ...

01.11.2023
ԱԺ աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղար Դավիթ Առաքելյանը ներկայացրել է 2024 թ. բյուջետային հատկացումները եւ իրականացվելիք միջոցառումները
Նոյեմբերի 1-ին ԱԺ պետական-իրավական հարցերի ու ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում շարունակվել են 2024 թվականի պետական բյուջեով նախատեսվող հատկացումների վերաբերյալ նախնական քննարկումները: «ՀՀ Ազգային ժողովի լիազորությունների իրականացման ապահովում» ծախսային ծ...

01.11.2023
Նախորդ տարվա համեմատ ՀՀ նախագահի աշխատակազմի բյուջետային հայտն ավելացել է. Խաչատուր Պողոսյան
Հայաստանի Հանրապետության նախագահի աշխատակազմի գործունեության ռազմավարական գերակայություններից է սահմանված երկրի իշխանության բոլոր ճյուղերի հետ արդյունավետ համագործակցությունը, ինչպես նաեւ հանրապետական ու համապետական գործունեություններում՝ լիազորությունների շրջանակում ակտիվ մասնակցություն ունենալը՝ հ...

01.11.2023
Արմենակ Խաչատրյանը ներկայացրել է ՀՀ վարչապետի աշխատակազմի 2024 թ. բյուջետային հայտը
Եկող տարի նախատեսված է իրականացնել 24 մլրդ 572 մլն դրամի ծախսեր՝ 11 ծրագրերի եւ 51 միջոցառումների համար: 2023 թվականին հաստատված ծրագրերի համեմատ աշխատակազմի կողմից իրականացվող ծախսերը 2024 թվականին ավելի են 4,7 մլրդ դրամով: Հիմնական ավելացումները կապված են Պետական արդիականացման ծրագրի իրականացման հ...

01.11.2023
Քննարկվել են պետական եւ դատական, պետական վերահսկողության եւ կոռուպցիայի կանխարգելման մարմինների` 2024 թ. պետբյուջեով նախատեսված բյուջետային ծրագրերն ու ֆինանսական հատկացումները
ՀՀ ԱԺ պետական-իրավական հարցերի ու ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների նոյեմբերի 1-ի համատեղ նիստում Վլադիմիր Վարդանյանի եւ Գեւորգ Պապոյանի նախագահությամբ քննարկվել են պետական եւ դատական, պետական վերահսկողության եւ կոռուպցիայի կանխարգելման մարմինների` 2024 թվականի պետական բ...

01.11.2023
Բյուջետային քննարկումներ. ուղիղ հեռարձակում
Պետական-իրավական ու Ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստի ուղիղ հեռարձակումը: Ազգային ժողովի մշտական հանձնաժողովների համատեղ նիստերում ընթանում են «ՀՀ 2024 թվականի պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքի նախագծի նախնական քննարկումները:...



ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am