National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
3.11.2023

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04 05
06 07 08 09 10 11 12
13 14 15 16 17 18 19
20 21 22 23 24 25 26
27 28 29 30
 
03.11.2023
Եվրոպական ինտեգրման օրակարգի հետ կապված 2024 թ. պետբյուջեի եկամուտներն ու ծախսերը քննարկվել են մշտական հանձնաժողովների համատեղ նիստում
1 / 15

2024 թվականի ծրագրով ԵՄ-ից ակնկալում ենք ստանալ 17,9 միլիոն եվրոյի դրամաշնորհային միջոցներ: Այս մասին նոյեմբերի 3-ին կայացած ԱԺ եվրոպական ինտեգրման ու ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում ասել է Ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը` խորհրդարանականների դատին ներկայացնելով «2024 թվականի պետական բյուջեի մասին» նախագիծը:

Ըստ նախարարի՝ դրամաշնորհը տրամադրվում է երեք հիմնական ուղղություններով ծախսեր իրականացնելու նպատակով:

«Եթե խոսենք վարկային միջոցների ու ծրագրերի մասին, ապա 2024 թվականի վարկերը կազմում են 21 միլիարդ դրամ, որից 153 միլիոնն ընթացիկ ծախսերի համար են նախատեսված, 26 միլիոնը՝ կապիտալ ծախսերի: Հիմնական մասն իրականացվում է ՏԿԵՆ միջոցով, սրանք ոռոգման համակարգի առողջացմանը, կոշտ թափոնների կառավարմանը, ճանապարհային ցանցի բարելավմանն ու այլ ուղղությունների միտված ծրագրեր են: ՊԵԿ կողմից իրականացվող ծրագիր եւս ունենք, այն վերաբերում է ՎԶԵԲ աջակցությամբ իրականացվող «Մեղրիի սահմանային անցակետի ծրագիր վարկային ծրագրին», վարկն ընդհանուր առմամբ կազմում է 2 միլիարդ 290 միլիոն դրամ: Բոլոր վարկային ծրագրերն ունեն նախապատրաստական փուլ, որոնք իրականացվում են որոշակի գրանտային ծրագրերով եւ ունեն որոշակի գրանտային համաֆինանսավորման էլեմենտներ: Ընդհանուր դրամաշնորհային գումարը կազմում է 9 միլիարդ 780 միլիոն դրամ»,- հայտնել է Ֆինանսների նախարարը:

Եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի փոխնախագահ Մերի Գալստյանը նախարարից հետաքրքրվել է՝ ո՞ր փուլում է գտնվում Երեւան քաղաքի կոշտ թափոնների մասին ծրագրի կատարումը:

«Այդ համաձայնագիրը վաղուց է կնքվել, ինչո՞ւ են իրագործման հետ կապված խնդիրներ առաջանում»,- հարցրել է խորհրդարանականը:

Հարցին ի պատասխան՝ Վահե Հովհաննիսյանը հայտնել է, որ համաձայնագիրը կնքվել է 2015 թվականին ու իրագործման հետ կապված ի սկզբանե խնդիրներ են եղել:

«Սա շատ ցավոտ ծրագիր է: Համաձայնագիրը կնքվել է վաղուց, բայց ունի 0 կատարողական: Այժմ տեղի է ունեցել ծրագրի բաղադրիչների թարմացում: Պատասխանատուներից երաշխիքներ ենք ստացել, որ այն կիրականացվի 2024 թվականին: Առաջիկա օրերին այդ հարցով նամակով կդիմենք ՎԶԵԲ-ին»,- նշել է նախարարը:

Եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Սոնա Ղազարյանն էլ հետաքրքրվել է՝ պետական բյուջեով ի՞նչ միջոցներ են հատկացված «Խաղաղության խաչմերուկ» նախագծի իրականացման համար:

«Կան հարցեր, որոնք բյուջեում արտացոլելն այդքան էլ ճիշտ չէ, եթե պատշաճ պատրաստվածության մակարդակի չենք հասել: Երբ «Խաղաղության խաչմերուկի» մասով կոնկրետ համաձայնություններ լինեն, այն կարտացոլվի մեր բյուջեում»,- հարցին ի պատասխան ասել է նախարարը:

Հաջորդիվ զեկույցով հանդես է եկել ԱԳ նախարարի տեղակալ Պարույր Հովհաննիսյանը: Մինչ բյուջետային ծախսերին անդրադառնալը փոխնախարարը նշել է ԵՄ հետ գործընկերության հիմնական ուղղությունների վերաբերյալ առաջխաղացումները, դրանք են՝ քաղաքական երկխոսության ակտիվացումը, ԼՂ դեմ սանձազերծված ագրեսիայի հետեւանքով ստեղծված մարդասիրական ճգնաժամի հասցեագրումը, ԵՄ-ի եւ ԵՄ կառույցների հետ ոլորտային համագործակցությունն ու դրա խորացումը, իրավական փաստաթղթերով ստեղծված հանձնառությունների ամբողջական իրականացումը:

«2024 թվականի ընթացքում նախատեսվում են ՀՀ-ԵՄ Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագրով ստեղծված կանոնադրական մարմինների նիստեր: Դա ՀՀ-ԵՄ բարձրագույն կանոնադրակական մարմնի նիստն է: Այն կանցկացվի Բրյուսելում, հունվար կամ փետրվար ամսիներին, դրան կհաջորդի գործընկերության կոմիտեի նիստը, որը կանցկացվի Երեւանում՝ տարվա առաջին կիսամյակում: 2024 թվականին տեղի կունենան նաեւ ՀՀ-ԵՄ խորհրդարանական գործընկերության կոմիտեի հերթական նիստը եւ Եվրանեսթ խորհրդարանական վեհաժողովի մշտական հանձնաժողովների եւ բյուրոյի նիստեր: Արեւելյան գործընկերության շրջանակում էլ նախատեսվում են մի շարք միջոցառումներ ավագ պաշտոնյաների, համապատասխան պլատֆորմների եւ նախարարական հանձնաժողվի նիստեր, չի բացառվում նաեւ գագաթնաժողովի անցկացում»,- հայտնել է նախարարի տեղակալն ու անդրադարձել նաեւ քաղաքական եւ անվտանգության ոլորտին՝ նշելով, որ այդ առումով առաջընթաց է արձանագրվել. ՀՀ-ում ԵՄ դիտորդական առաքելության իմունիտետների եւ արտոնությունների հարցով պայմանագիր կստորագրվի: Այս համատեքստում փոխնախարարը նշել է, որ ՀՀ բարեփոխումների ենթատեքստում ԵՄ-ն շարունակում է մնալ մեր երկրի հիմնական գործընկերը:

ԵՄ հետ համագործակցության համատեքստում հանձնաժողովի նախագահ Արման Եղոյանը նախարարի տեղակալից հետաքրքրվել է՝ կա՞ն արդյոք քաղաքական ինտեգրման օրակարգեր, որոնց նաեւ պետք է նախորդեն համապատասխան ֆինանսական աջակցության ծրագրեր: Հարցին ի պատասխան՝ Պարույր Հովհաննիսյանը տեղեկացրել է, որ վարչապետը ԵԽ նիստում ունեցած իր ելույթում մասամբ պատասխանել է հարցին:

«ՀՀ մոտեցումը միշտ եղել է այն, որ ՀՀ-ն կշարժվի դեպի ԵՄ այնքան, որքան ԵՄ-ն պատրաստ է լրացուցիչ հնարավորություններ տրամադրել մեր երկրին: Քաղաքական առումով համագործակցությունը խորացել է: ԵՄ դիտորդների առաքելության ընդլայնումն ու մանդատի ուժեղացումը նույնպես մեր օրակարգում են: Կառույցի ու անդամ երկրների կողմից կան դրական արձագանքներ: Աննախադեպ է նաեւ բարձրաստիճան այցերի քանակը, այլ այցելություններ եւս նախատեսվում են: Քաղաքական առումով մեր համագործակցությունը զգալի տեմպերով ավելանում է»,- ասել է Պարույր Հովհաննիսյանը:

«Տեղեկություն կա՞՝ մինչեւ տարեվերջ հնարավո՞ր է՝ Նիկոլ Փաշինյան-Շառլ Միշել-Իլհամ Ալիեւ հանդիպում տեղի ունենա»,- հարցրել է Սոնա Ղազարյանը:

«Թե՛ ԵՄ-ն, թե՛ այլ ուղղություններ շարունակում են աշխատել, որ Հայաստանն ու Ադրբեջանը վերադառնան բանակցային փուլին: Տարբեր կազմակերպություններից՝ տարածաշրջանային եւ ոչ տարածաշրջանային երկրներից կոչեր են հնչում՝ գործընթացները տեղափոխել բանակցային փուլ ու ավարտել այն»,- հայտնել է փոխնախարարն ու հավելել, որ այս համատեքստում ակնկալվում է Գերմանիայի արտգործնախարարի երկկողմ այցը:

Խորհրրդարանական Արմեն Գեւորգյանն էլ հայտնել է, որ ԵՄ-ն Ադրբեջանի հետ խորացնում է համագործակցությունը, քանի որ այդ երկրից հստակ շահեր ունի եւ այդ պատճառով վերը նշված երկրում բազում ներդրումներ է կատարում: Պատգամավորը Պարույր Հովհաննիսյանից հետաքրքրվել է՝ ՀՀ հետ ԵՄ խորացող համագործակցությունը Հայաստանից որեւէ ակնկալիք ձեւավորո՞ւմ է:

Արմեն Գեւորգյանի հարցին ի պատասխան՝ փոխնախարարը հայտնել է, որ էներգետիկ ոլորտը, ժողովրդավարությունը, կայունության գոտի ստեղծելը եւ այլ հարցերը եւս ԵՄ համար շատ զգայուն են ու կարեւոր: Ուստի, այո՛, ՀՀ-ից եւս ակնկալիքներ կան:

ՀՀ եւ ԵՄ առեւտրաշրջանառության թեման ներկայացրել է Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը: Ըստ նախարարի՝ 2023 թվականի 9 ամիսներին այն կազմել է 2 միլիարդ 116 միլիոն դոլար, որը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է մոտ 40 տոկոսով:

«ԵՄ-ն, ՌԴ-ից հետո մեր երկրորդ ամենախոշոր առեւտրային գործընկերն է: ԵՄ գլխավոր տնտեսական երկրների հետ առեւտրաշրջանառությունը եւս աճել է»,- ասել է Էկոնոմիկայի նախարարը ու հավելել, որ 2023 թվականին անցկացվել են ԵՄ գործընկերների հետ բազում հանդիպումներ: Նախարարը հատկապես առանձնացրել է Ֆրանսիայում ու Գերմանիայում տեղի ունեցած բիզնես ֆորումները:

Գերատեսչության ղեկավարը հայտնել է, որ ՀՀ-ն խորացնում է տնտեսական հարաբերությունները նաեւ Չինաստանի, ԱՄՆ-ի հետ: Նպատակն է մեր երկրի արտաքին տնտեսական կապերն ավելի բազմազան ու դիվերսիֆիկացված դարձնելը:

Պատգամավորները հարցեր են ուղղել նախարարին, որոնք վերաբերել են Ասոցացման համաձայնագրին, առեւտրաշրջանառությանը եւ այլ թեմաների:


03.11.2023
Քննարկվել են ԵԱՏՄ շրջանակում իրականացվելիք ծրագրերն ու 2024 թ. նախատեսված բյուջետային հատկացումները
Տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարության միջոցով երկու ուղղությամբ ծրագրեր ենք իրականացնում. ոռոգման համակարգի առողջացում եւ ճանապարհային ցանցի բարելավում: Հյուսիս-հարավ մայրուղու Քաջարան-Ագարակ հատվածի շինարարության պայմանագիրը վերջերս է կնքվել: Ընդհանուր առմամբ, ծրագրերը, որոնք իր...

03.11.2023
Սերգեյ Բագրատյանը հանդիպել է ՀՀ պետական կառավարման ակադեմիայի ուսանողների հետ
ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Սերգեյ Բագրատյանը նոյեմբերի 3-ին խոհրդարանում հանդիպել է ՀՀ պետական կառավարման ակադեմիայի ուսանողների հետ: Ներկայացնելով իր մասնագիտական ուղին, աշխատանքային անցած ճանապարհը՝ պատգամավորը խոսել է խորհրդարանի դերի, օրենսդիր մարմնի ներկայացուցչական...

03.11.2023
Հանձնաժողովների համատեղ նիստում քննարկվել են ՀՀ արտաքին գործերի նախարարության բյուջետային ծրագրերն ու ֆինանսական հատկացումները
ՀՀ արտաքին գործերի նախարարության գծով 2024 թվականի պետական բյուջեով նախատեսվում է հատկացնել շուրջ 16 մլրդ 617 մլն դրամ, որը 504 մլնով ավելի է ընթացիկ տարվա հատկացումից: Միջոցներն ուղղվելու են 5 ծրագրերի իրականացմանը: Այս մասին նոյեմբերի 3-ի ԱԺ արտաքին հարաբերությունների ու ֆինանսավարկային եւ բյուջետ...

03.11.2023
Բյուջետային քննարկումներ. ուղիղ հեռարձակում
Տարածաշրջանային եւ եվրասիական ինտեգրման հարցերի ու Ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում բյուջետային քննարկումների  ուղիղ հեռարձակումը:...

03.11.2023
Ազգային ժողովում քաղաքացիների ընդունելության ժամանակացույց
ԱԺ նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյան - 13.11.2023 - 14:00-16:00, ԱԺ նախագահի տեղակալ Հակոբ Արշակյան - 17.11.2023 - 14:00-16:00:   1. Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողով - 06.11.2023 -10:00-12:00,   2. Տարածաշրջանային եւ եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հա...

03.11.2023
Բյուջետային քննարկումներ. ուղիղ հեռարձակում
Եվրոպական ինտեգրման հարցերի ու Ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում բյուջետային քննարկումների ուղիղ հեռարձակումը:...

03.11.2023
Բյուջետային քննարկումներ. ուղիղ հեռարձակում
Արտաքին հարաբերությունների ու Ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում բյուջետային քննարկումների ուղիղ հեռարձակումը:...

03.11.2023
Բյուջետային քննարկումների ժամկետացանկ
Ազգային ժողովի մշտական հանձնաժողովներում եւ դրանց համատեղ նիստերում «ՀՀ 2024 թվականի պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքի նախագծի նախնական քննարկումների անցկացման, առաջարկների ներկայացման եւ Կառավարության կողմից փոփոխություններ կատարելու ժամկետացանկ: ...



ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am