National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
9.11.2023

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04 05
06 07 08 09 10 11 12
13 14 15 16 17 18 19
20 21 22 23 24 25 26
27 28 29 30
 
09.11.2023
AmCham-ի անդամների հետ քննարկվել են մրցակցային առողջ միջավայրին եւ հարկային ոլորտի օրենսդրության բարեփոխումներին վերաբերող հարցեր
1 / 13

Կարեւորում եմ կայացած ինստիտուցիոնալ ասոցիացիաների հետ աշխատանքը եւ շնորհավորում եմ խորհրդի նոր անդամներին ընտրվելու կապակցությամբ. ասել է ՀՀ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Բաբկեն Թունյանն Ամերիկայի առեւտրի պալատը Հայաստանում (ԱԱՊՀ) հասարակական կազմակերպության անդամների հետ աշխատանքային քննարկման ընթացքում:

Այն տեղի է ունեցել նոյեմբերի 9-ին, որին մասնակցել են նաեւ Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի անդամներ Հովիկ Աղազարյանը, Դավիթ Առուշանյանը, Նարեկ Ղահրամանյանը եւ Ծովինար Վարդանյանը:

Կազմակերպության խորհրդի անդամ Տիգրան Ջրբաշյանը, տեղեկացնելով, որ Հայաստանում գրանցված է շուրջ 374 բիզնես ասոցիացիա, նշել է, որ ԱԱՊՀ-ն անդամավճարների հիման վրա ստեղծված կառույց է: Նա ընդգծել է, որ Հայաստանում գործող նմանատիպ բիզնես ասոցիացիաները շատ քիչ են: ԱԱՊՀ-ն Հայաստանում գործող անկախ բիզնես ասոցիացիա է եւ ներկայացնում է 175 անդամ ընկերությունների շահերը: Ավելի նպաստավոր գործարար միջավայր ստեղծելու եւ լավագույն գործարար փորձը խթանելու համար ԱԱՊՀ-ն համագործակցում է ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատան եւ ՀՀ կառավարության, միջազգային կազմակերպությունների եւ գործարար համայնքի հետ: ԱԱՊՀ-ն ԱՄՆ Առեւտրի պալատի եւ Եվրոպայում Ամերիկյան պալատների անդամ է:

Քննարկման օրակարգում ընդգրկված էին մի շարք թեմաներ: Մասնավորապես, պետություն-գործարար երկխոսության դերը, մրցակցային առողջ միջավայրի ապահովումը, աշխատուժի զարգացմանն ուղղված միջոցառումները եւ Հարկային օրենսդրության բարեփոխումները:

Բաբկեն Թունյանը ներկայացրել է ընդհանուր մոտեցումներն օրակարգի հարցերի վերաբերյալ: Խոսելով պետություն-մասնավոր հատված երկխոսության դերի մասին՝ նա նշել է, որ կան տարբեր հարթակներ, որոնք միշտ չէ, որ արդյունավետ են երկխոսությունն ապահովելու համար: Անդրադառնալով մրցակցային առողջ միջավայրի  եւ Հարկային օրենսդրության բարեփոխումներին վերաբերող հարցերին` Բաբկեն Թունյանը կարեւորել է կանխատեսելիության ապահովումը` շեշտելով, որ օրենսդրությունը նախատեսում է որոշ զսպման մեխանիզմներ, շուկան պաշտպանելու համար: Խոսելով աշխատուժի մասին` նա ընդգծել է գործընթացների պարզեցումը` միտված անհարկի բյուրոկրատիայի վերացմանը: Նա առաջարկել է կազմակերպության հետ ձեւավորված հարթակը դիտարկել կամուրջ` առաջացած հարցերին համատեղ լուծում տալու համար:

Դավիթ Առուշանյանը կարեւորել է նման կառույցի գործունեությունը` նշելով, որ Հայաստանի առջեւ ծառացած բազմաթիվ մարտահրավերների պայմաններում կկարողանան օգնել գործարարներին նվազեցնելու ռիսկերը: Այս համատեքստում կարեւորվել է տնտեսավարողների իրազեկման խնդիրը: Պետություն-մասնավոր հատված երկխոսության հարցում նշվել է, որ երկխոսության ձեւաչափն ու գործիքակազմը պետք է համարժեք լինեն: Կարեւորվել է ինստիտուցիոնալ համակարգի ձեւավորման անհրաժեշտությունը: 
  
Քննարկվող հարցերի վերաբերյալ կազմակերպության անդամները ներկայացրել են իրենց դիտարկումներն ու առաջարկությունները: Հրատապ լուծում պահանջող հարցերի վերաբերյալ քննարկումներ ծավալելու եւ պարբերաբար հանդիպումներ կազմակերպելու պայմանավորվածություն է ձեռք բերվել:


09.11.2023
Նախաձեռնությամբ ԼՂ-ից բռնի տեղահանված ավագ եւ միջին բուժաշխատողներին հնարավորություն կտրվի մինչեւ ՇՄԶ հավաստագիր ստանալը շարունակել իրենց մասնագիտական գործունեությունը
Բժշկական օգնություն եւ սպասարկում իրականացնելու համար ավագ եւ միջին բուժաշխատողները ներկա իրավակարգավորումներով պետք է ունենան շարունակական մասնագիտական զարգացման (ՇՄԶ) հավաստագիր, որն աշխատանքի թույլտվությունը փաստող փաստաթուղթ է: Յուրաքանչյուր 5-ամյա շրջափուլում ավագ բուժաշխատողները պետք է ու...

09.11.2023
Առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի նիստ. ուղիղ հեռարձակում
Առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ուղիղ հեռարձակումը: ...



ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am