National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
16.11.2023

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04 05
06 07 08 09 10 11 12
13 14 15 16 17 18 19
20 21 22 23 24 25 26
27 28 29 30
 
16.11.2023
ԱԺ խմբակցություններն իրենց դիրքորոշումներն են հայտնել գալիք տարվա պետական բյուջեի նախագծի վերաբերյալ
1 / 3

ՀՀ 2024 թվականի պետական բյուջեի նախագծի վերաբերյալ ԱԺ «Հայաստան» խմբակցության տեսակետը ներկայացրել է Արթուր Խաչատրյանը: Անդրադառնալով «Խաղաղության խաչմերուկ» ծրագրին՝ նա նշել է, որ տնտեսական նպատակահարմարության որեւէ հաշվարկ ծրագրի հետեւում չկա:

Արթուր Խաչատրյանի հավաստմամբ «Հայաստան» դաշինքը մանրակրկիտ ուսումնասիրել է Կառավարության կողմից ներկայացված 2024 թվականի նախագիծը: «Առաջարկվող բյուջեն Հայաստանի Հանրապետության առջեւ ծառացած խնդիրների լուծման համարժեք քայլեր եւ միջոցներ չի նախատեսում: Առաջին հերթին դա վերաբերում է անվտանգային մարտահրավերներին: Լեռնային Ղարաբաղի բռնակցման, բնակչության էթնիկ զտման, ՀՀ ինքնիշխան տարածքի շուրջ 250 քառ. կմ տարածքի բռնազավթման պայմաններում, պաշտպանության բյուջեի ընդամենը 7 տոկոս աճը բավարար չէ, մանավանդ հաշվի առնելով 44-օրյա պատերազմի հետեւանքով մեր ռազմական միջոցների նվազումը, թշնամու շարունակական զինումը, զորավարժությունների անցկացումը եւ ագրեսիվ հռետորաբանությունը»,- նշել է պատգամավորը: Նրա խոսքով անընդունելի է նաեւ «Ռազմարդյունաբերական համալիրի զարգացում» ծրագրի ֆինանսավորման 2023 թվականի համեմատ 1 միլիարդ դրամից ավելի նվազեցումը:

Անդրադարձ է եղել նաեւ Կառավարության բարեփոխումների ծրագրին: Ըստ Արթուր Խաչատրյանի՝ որեւէ էական բարեփոխում չի առաջարկվում: Պատգամավորը տեղեկացրել է, որ «Հայաստան» խմբակցությունը դեմ է քվեարկելու 2024 թվականի պետական բյուջեի նախագծին:

ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանն իր ելույթում որոշ քաղաքական հանգամանքների է անդրադարձել, խոսել ընդդիմության որոշ դիտարկումների վերաբերյալ:

Խմբակցության ղեկավարի գնահատմամբ Հայաստանի Հանրապետության եւ հայ ժողովրդի երկարաժամկետ բարեկեցության գրավականն ազատության եւ խաղաղության միաժամանակյա գոյությունն է: Պատմությունը վկայակոչելով՝ նա փաստել է, որ այս տարածքում, այս հողակտորի վրա Հայաստանը, հայ ժողովուրդը երբեք միաժամանակ չեն ունեցել ազատություն եւ խաղաղություն:

«Մենք ստացել ենք ազատություն եւ գնում ենք խաղաղության ճանապարհով: Հենց այդ երկուսն ունենանք, այդ ժամանակ փլվելու է այն հայեցակարգը, այն նարատիվը, որի վրա, ցավոք, կառուցված է նաեւ մեր ընդդիմության գաղափարաբանությունը»,- նման կարծիք է հայտնել Հայկ Կոնջորյանը ու խոսել «Խաղաղության խաչմերուկ» նախագծի վերաբերյալ ընդդիմության քննադատությունների մասին. «Ի՞նչ է ստացվել. տասնամյակներ շարունակ քաղաքական ուժերը զոհաբերել են ազատությունը, որ ստանան անվտանգություն եւ արդյունքում զրկվել են ե՛ւ ազատությունից, ե՛ւ անվտանգությունից: Ազատություն եւ խաղաղություն. երբ կարողանանք այս երկուսը համադրել, այդ ժամանակ գոհ կլինենք, կհամարենք, որ մենք ինքնիշխան պետություն ենք, եւ մենք ենք մեր ճակատագրի, մեր տարածաշրջանի, մեր աշխարհագրական դիրքի նկատմամբ բովանդակություն ձեւավորողն ու մեր աշխարհագրության գերին չենք: Երկար ժամանակ դա է եղել նարատիվը, որ մենք չունենք ծով, ունենք լեռներ, ունենք անբարենպաստ հարեւաններ, դրա համար մենք դատապարտված ենք փրկվելու, իսկ փրկիչներ միշտ պատրաստակամ են եղել հայտնվելու»,- ընդգծել է խմբակցության ղեկավարը: Ըստ նրա՝ այդ հայեցակարգն ու փրկչի նարատիվը փլվում է:

Հայկ Կոնջորյանի գնահատմամբ չկա տնտեսական զարգացում առանց տնտեսական ազատությունների եւ չկան տնտեսական ազատություններ առանց քաղաքական ազատությունների: Սա հիմնաքարային աքսիոմա է: Նա տեղեկացրել է, որ բյուջեի նախագիծն արտահայտում է իրենց քաղաքական առաջնահերթությունները, ուստի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը կողմ է փաստաթղթին:


16.11.2023
Եկեք համատեղ ներդնենք առավելագույն ջանքեր խաղաղության հաստատման ուղղությամբ. Տաթեւիկ Գասպարյանը ելույթ է ունեցել Ռեյկյավիկում տեղի ունեցած համաժողովում
Նոյեմբերի 11-15-ը պատգամավորներ Տաթեւիկ Գասպարյանը, Լիլիթ Կիրակոսյանը եւ Արուսյակ Մանավազյանը Ռեյկյավիկում մասնակցել են «Գլոբալ Ֆորումի»: Պատգամավոր Տաթեւիկ Գասպարյանն ի թիվս այլ հարցերի անդրադարձել է նաեւ տարածաշրջանային խնդիրներին:   «Խնդրում եւ հորդորում եմ բոլորիդ միանալ «Խաղաղութ...

16.11.2023
Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարը ելույթ է ունեցել գալիք տարվա պետական բյուջեի քննարկման շրջանակում
«Հայաստանի Հանրապետության 2024 թվականի պետական բյուջեի մասին» օրենքի նախագծի քննարկման շրջանակում Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանն անդրադարձել իր ղեկավարած կառույցի աշխատանքի եւ պաշտպանության ոլորտի բյուջետային հատկացումներին եւ իրականացվելիք ծրագրերին: «2024 թվականի համար նախ...

16.11.2023
Խորհրդարանը քվեարկություններով ընդունել է երկրորդ ընթերցմամբ քննարկված օրինագծերը
Ազգային ժողովը նոյեմբերի 16-ի նիստում երկրորդ ընթերցմամբ քննարկել եւ քվեարկություններով ընդունել է մի շարք օրենսդրական նախաձեռնություններ: ««Ֆինանսական համահարթեցման մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը ներկայացնելով՝ ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվա...

16.11.2023
Տեղի կունենան խորհրդարանական ճեպազրույցները
ԱԺ հերթական նիստերին հաջորդող խորհրդարանական ճեպազրույցները տեղի կունենան նոյեմբերի 17-ին ԱԺ 334 դահլիճում` հետեւյալ ժամանակացույցով. ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցություն- 11:00-11:20, ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցություն- 11:20-11:40, ՀՀ ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցություն- 11:40-12:00: ...

16.11.2023
Ներկայացվել է պատմական ժամանակների պատմական բյուջե. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյան
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը 2024 թվականի բյուջեի նախագծի վերաբերյալ եզրափակիչ ելույթում ֆինանսական գլխավոր փաստաթուղթը որակել է պատմական ժամանակների պատմական բյուջե: Գործադիրի ղեկավարը մատնանշել է մի շարք պատճառներ. բյուջեի եկամտային մասը 2018 թվականի համեմատ ավելի քան կրկնապատկվում է՝ ավելանալով 1 ...



ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am