National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
16.11.2023

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04 05
06 07 08 09 10 11 12
13 14 15 16 17 18 19
20 21 22 23 24 25 26
27 28 29 30
 
16.11.2023
Խորհրդարանը քվեարկություններով ընդունել է երկրորդ ընթերցմամբ քննարկված օրինագծերը
1 / 1

Ազգային ժողովը նոյեմբերի 16-ի նիստում երկրորդ ընթերցմամբ քննարկել եւ քվեարկություններով ընդունել է մի շարք օրենսդրական նախաձեռնություններ:

««Ֆինանսական համահարթեցման մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը ներկայացնելով՝ ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը հայտնել է, որ առաջարկվող փոփոխությունների ընդունման արդյունքում եկամտային ցածր հնարավորություն, ինչպես նաեւ հեռավոր, բարձրադիր լեռնային, բնակչության որոշակի սեռատարիքային կազմ ունեցող համայնքները գործակիցների շնորհիվ հնարավորություն կունենան ստանալու ավելի շատ դոտացիաներ: Նախագծով մինչեւ 3500 բնակիչ ունեցող  համայնքներին դոտացիոն ֆոնդից նախատեսվում է տրամադրել  50-ական մլն դրամ, իսկ համայնքների սահմանամերձ բնակավայրերից   յուրաքանչյուրին՝ լրացուցիչ 5 մլն դրամ: Փոխնախարարի խոսքով 50-ական մլն ստանալու են ութ համայնքներ, որոնք հիմնականում բնակեցված են ազգային փոքրամասնություններով:

ԱԺ տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ շրջակա միջավայրի պահպանության հարցերի մշտական հանձնաժողովի դրական եզրակացությունը ներկայացրել է հանձնաժողովի անդամ Դավիթ Դանիելյանը:

Վաչե Տերտերյանը ներկայացրել է նաեւ ««Սահմանամերձ համայնքների սոցիալական աջակցության մասին» օրենքում փոփոխություն կատարելու մաuին» օրենքի նախագիծը:

Առաջարկվում է եւս 3 տարով երկարաձգել գործող օրենքի ժամկետը, ինչը հնարավորություն կտա սոցիալական աջակցություն ստացող համայնքների ցանկում ընդգրկված բնակավայրերի բնակիչներին բնական գազի, էլեկտրաէներգիայի, ոռոգման ջրի փոխհատուցում ստանալ մինչեւ 2027 թվականը: Վերոնշյալ բնակավայրերի բնակիչները կշարունակեն օգտվել նաեւ Կառավարության 2014 թվականի դեկտեմբերի 18-ի N 1444-Ն որոշմամբ սահմանված այլ փոխհատուցման ծրագրերից:

Դավիթ Դանիելյանը ներկայացրել է ԱԺ տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ շրջակա միջավայրի պահպանության հարցերի մշտական հանձնաժողովի դրական եզրակացությունը:

Գործող օրենսդրությամբ պահանջ կա, որ բոլոր բուժաշխատողներն աշխատանքի իրավունք ստանալու համար ունենան շարունակական մասնագիտական զարգացման հավաստագրեր: Ներկայացված նախաձեռնությամբ առաջարկվում է բժշկական օգնություն եւ սպասարկում իրականացնելու նպատակով ավագ եւ միջին բուժաշխատողների համար ՇՄԶ հավաստագիր ունենալու պահանջը չտարածել 2023 թվականի սեպտեմբերի 19-ից հետո Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված միջին եւ ավագ բուժաշխատողների վրա՝ մինչեւ 2025 թվականի հունվարի 1-ը:

«Այդ ժամանակահատվածում մենք հնարավորություն կունենանք օգնելու մեր հայրենակիցներին հավաքագրելու իրենց կրեդիտները եւ ստանալու հավաստագիր»,- նշել է ՀՀ առողջապահության նախարարի առաջին տեղակալ Լենա Նանուշյանը՝ երկրորդ ընթերցմամբ քննարկման ներկայացնելով «Բնակչության բժշկական օգնության եւ սպասարկման մասին» օրենքում առաջարկվող լրացումը:

Փոխնախարարի տեղեկացմամբ այս պահին 678 բուժաշխատող ուղեգրվել է վերապատրաստումների, 96 բուժաշխատող արդեն հավաստագրվել է:

Նշվել է, որ պետությունն իրականացնում է աշխատանքի տեղավորման աշխատանքներ, քարտեզագրել է մարզերում բոլոր թափուր աշխատատեղերը եւ հայրենակիցներին առաջարկում է լրացնել դրանք՝ վեցամսյա կտրվածքով հավելյալ լրավճար ստանալու պայմանով:

Գլխադասային՝ ԱԺ առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Հռիփսիմե Հունանյանը ներկայացրել է հանձնաժողովի դրական եզրակացությունը: Պատգամավորի խոսքով առաջինից երկրորդ ընթերցում առաջարկներ չեն եղել:

«Պաշտպանության մասին» օրենքում առաջարկվող փոփոխությունը ներկայացրել է ՀՀ ներքին գործերի նախարարության միգրացիայի եւ քաղաքացիության ծառայության պետ Արմեն Ղազարյանը: Նա նշել է, որ փոփոխությունը պայմանավորված է Ներքին գործերի նախարարության ձեւավորմամբ: Նախաձեռնությամբ Ոստիկանության գործառույթների իրականացումը վերապահվում է ՆԳ նախարարությանը:

 Պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի դրական եզրակացությունը ներկայացրել է հանձնաժողովի անդամ Վիլեն Գաբրիելյանը:

««Հայաստանի Հանրապետության քաղաքացու անձնագրի մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին» եւ ««Նույնականացման քարտերի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքների նախագծերի փաթեթը երկրորդ ընթերցմամբ քննարկվել է ԱԺ հերթական նիստում:

ՆԳՆ միգրացիայի եւ քաղաքացիության ծառայության պետ Արմեն Ղազարյանը նշել է, որ առաջին ընթերցման ժամանակահատվածում այն մանրամասն քննարկվել է Պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովում: Առաջինից երկրորդ ընթերցում փոփոխություններ տեղի չեն ունեցել:

Նախագծի հարակից զեկուցումը ներկայացրել է Պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Վահագն Ալեքսանյանը: Խորհրդարանականը հայտնել է, որ երկար բանավեճերից հետո պայմանավորվածություն է ձեռք բերվել հանձնաժողովում նախագծերի հետ կապված քննարկում նախաձեռնել, որի կմասնակցի նաեւ խորհրդարանական ընդդիմությունը:

Երկրորդ ընթերցմամբ քննարկվել է Կառավարության կողմից ներկայացրած «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը: Այն ներկայացրել է ՊԵԿ փոխնախագահ Կարեն Թամազյանը:

Զեկուցողը հայտնել է, որ առաջինից երկրորդ ընթերցում փոփոխություններ տեղի չեն ունեցել:

Գլխադասային հանձնաժողովի եզրակացությունը ներկայացրել է Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Դավիթ Առուշանյանը: Պատգամավորը նշել է, որ նախագիծը դրական եզրակացություն է ստացել քննարկման արդյունքում:

Ազգային ժողովն ավարտել է հերթական նիստերի աշխատանքը:


16.11.2023
Եկեք համատեղ ներդնենք առավելագույն ջանքեր խաղաղության հաստատման ուղղությամբ. Տաթեւիկ Գասպարյանը ելույթ է ունեցել Ռեյկյավիկում տեղի ունեցած համաժողովում
Նոյեմբերի 11-15-ը պատգամավորներ Տաթեւիկ Գասպարյանը, Լիլիթ Կիրակոսյանը եւ Արուսյակ Մանավազյանը Ռեյկյավիկում մասնակցել են «Գլոբալ Ֆորումի»: Պատգամավոր Տաթեւիկ Գասպարյանն ի թիվս այլ հարցերի անդրադարձել է նաեւ տարածաշրջանային խնդիրներին:   «Խնդրում եւ հորդորում եմ բոլորիդ միանալ «Խաղաղութ...

16.11.2023
Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարը ելույթ է ունեցել գալիք տարվա պետական բյուջեի քննարկման շրջանակում
«Հայաստանի Հանրապետության 2024 թվականի պետական բյուջեի մասին» օրենքի նախագծի քննարկման շրջանակում Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանն անդրադարձել իր ղեկավարած կառույցի աշխատանքի եւ պաշտպանության ոլորտի բյուջետային հատկացումներին եւ իրականացվելիք ծրագրերին: «2024 թվականի համար նախ...

16.11.2023
ԱԺ խմբակցություններն իրենց դիրքորոշումներն են հայտնել գալիք տարվա պետական բյուջեի նախագծի վերաբերյալ
ՀՀ 2024 թվականի պետական բյուջեի նախագծի վերաբերյալ ԱԺ «Հայաստան» խմբակցության տեսակետը ներկայացրել է Արթուր Խաչատրյանը: Անդրադառնալով «Խաղաղության խաչմերուկ» ծրագրին՝ նա նշել է, որ տնտեսական նպատակահարմարության որեւէ հաշվարկ ծրագրի հետեւում չկա: Արթուր Խաչատրյանի հավաստմամբ «Հայաստան» դաշինքը մանրակ...

16.11.2023
Տեղի կունենան խորհրդարանական ճեպազրույցները
ԱԺ հերթական նիստերին հաջորդող խորհրդարանական ճեպազրույցները տեղի կունենան նոյեմբերի 17-ին ԱԺ 334 դահլիճում` հետեւյալ ժամանակացույցով. ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցություն- 11:00-11:20, ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցություն- 11:20-11:40, ՀՀ ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցություն- 11:40-12:00: ...

16.11.2023
Ներկայացվել է պատմական ժամանակների պատմական բյուջե. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյան
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը 2024 թվականի բյուջեի նախագծի վերաբերյալ եզրափակիչ ելույթում ֆինանսական գլխավոր փաստաթուղթը որակել է պատմական ժամանակների պատմական բյուջե: Գործադիրի ղեկավարը մատնանշել է մի շարք պատճառներ. բյուջեի եկամտային մասը 2018 թվականի համեմատ ավելի քան կրկնապատկվում է՝ ավելանալով 1 ...



ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am