National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
27.11.2023

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04 05
06 07 08 09 10 11 12
13 14 15 16 17 18 19
20 21 22 23 24 25 26
27 28 29 30
 
27.11.2023
Ձեզանից շատերն այժմ ԱԺ աշխատակիցներ են, որոնք բարձր արդյունավետությամբ են կատարում իրենց առջեւ դրված պարտականությունները. Ռուստամ Բաքոյան
1 / 14

ՀՀ ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Ռուստամ Բաքոյանը նոյեմբերի 27-ին հանդիպել է խորհրդարանում փորձաշրջան անցնող «Երիտասարդ մասնագետների խորհրդարանական ծրագրի» մասնակիցների հետ:

Պատգամավորը ծրագրի մասնակիցներին է ներկայացրել հանձնաժողովի աշխատանքը, գործառույթները, գործունեության առաջնահերթությունները՝ ընդգծելով մարդու իրավունքների պաշտպանության ուղղությամբ կատարվող աշխատանքների ու ծրագրերի կարեւորությունը:

Լինելով խորհրդարանում ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչ՝ Ռուստամ Բաքոյանը խոսել է ՀՀ ամենամեծ ազգային փոքրամասնության՝ եզդիական համայնքի հետ ունեցած հայ ժողովրդի բարեկամությանը, միջմշակութային կապերի ամրապնդմանը, փոխանակմանը, ինչպես նաեւ ազգային ինքնության պահպանմանն առնչվող հարցերի մասին:

Երիտասարդները հետաքրքրվել են մի շարք, մասնավորապես, ԼՂ-ից բռնի տեղահանված մեր հայրենակիցների իրավունքների պաշտպանության, Ադրբեջանում գտնվող հայ ռազմագերիների, քաղաքացիական անձանց խնդիրներով, խտրական վերաբերմունքի դեմ պայքարի, ինչպես նաեւ եզդի ժողովրդի կյանքի սոցիալ-տնտեսական պայմաններով:

Անդրադառնալով տարածաշրջանում առկա մարտահրավերներին՝ պատգամավորն ընդգծել է խնդիրների խաղաղ հանգուցալուծման անհրաժեշտությունը: Նա նշել է, որ խորհրդարանականներն անդամակցում են տարբեր միջազգային կառույցների, մշտապես բարձրաձայնում են մեր երկրին վերաբերող օրակարգային հարցերը: Ռուստամ Բաքոյանի տեղեկացմամբ շարունակաբար իրականացվող փաստահավաք աշխատանքների արդյունքում ձեռնարկվում են համապատասխան միջոցներ մարդու հիմնարար իրավունքների խախտումների դեմ: «Միջազգային գործընկերների հետ շարունակական աշխատանքներով եւ միացյալ ջանքերով կշարունակենք առաջընթաց արձանագրել թե՛ մարդասիրական խնդիրների կարգավորման, թե՛ տարածաշրջանում խաղաղության հաստատման մեջ»,- փաստել է Ռուստամ Բաքոյանը:

Հանձնաժողովի փոխնախագահը երիտասարդ մասնագետներին հորդորել է մասնագիտական կարողություններն առավելագույնս ծառայեցնել ի շահ հայրենիքի, ապրել ազգային արժեքներով եւ ամեն ջանք գործադրել զորացնելու մեր պետությունը:

Հիշեցնենք, որ արդեն մեկնարկել է «Երիտասարդ մասնագետների խորհրդարանական ծրագիր 2024»-ը: Հայաստանից ընտրված 15 երիտասարդները հնարավորություն կունենան ծանոթանալու խորհրդարանի գործունեությանը՝ աշխատելով խմբակցություններում, պատգամավորների գրասենյակներում, մշտական հանձնաժողովներում, ինչպես նաեւ ԱԺ աշխատակազմի ստորաբաժանումներում:

Ծրագիրը ֆինանսավորում է ԱՄՆ միջազգային զարգացման գործակալությունը, իրականացնում` Ազգային ժողովրդավարական ինստիտուտն Ազգային ժողովի հետ սերտ համագործակցությամբ:


27.11.2023
Պետք է պաշտպանել երեխաների իրավունքները՝ վերականգնելով նրանց՝ դպրոց հաճախելու իրավունքը. Ռուստամ Բաքոյան
Պետք է պաշտպանել երեխաների իրավունքները՝ վերականգնելով նրանց՝ դպրոց հաճախելու իրավունքը. ասել է ՀՀ ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Ռուստամ Բաքոյանը՝ նոյեմբերի 27-ին հրավիրված աշխատանքային քննարկման ժամանակ: Առանցքում երեք անչափահաս, ազգո...

27.11.2023
Հանձնաժողովը կողմ է քվեարկել «Մաքսային կարգավորման մասին» օրենքում առաջարկվող լրացմանը
«Մաքսային կարգավորման մասին» օրենքում առաջարկվող լրացումն ԱԺ տարածաշրջանային եւ եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նիստում քննարկվել է երկրորդ ընթերցման ընթացակարգով: ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահի տեղակալ Աշոտ Մուրադյանը հիշեցրել է, որ կարգավորման նպատակը «Եվրասիական տնտեսակ...

27.11.2023
Հանձնաժողովը դրական եզրակացություն է տվել Հաշվեքննիչ պալատի անդամի թափուր տեղի համար Հակոբ Միհրանյանի թեկնածությանը
ՀՀ ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովը նոյեմբերի 27-ի նիստում քննարկել է ՀՀ հաշվեքննիչ պալատի անդամի թափուր տեղի համար ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության կողմից ներկայացված Հակոբ Միհրանյանի թեկնածության եւ Ազգային ժողովին այդ պաշտոնին թեկնածու առաջարկելու վերաբերյալ...

27.11.2023
2023 թ. պետբյուջեի ինն ամիսների կատարման ընթացքի վերաբերյալ տեղեկանքը քննարկվել է գլխադասային հանձնաժողովում
Հայաստանի Հանրապետության հիմնական գործընկեր երկրների տնտեսությունները շարունակում են դրական աճ ունենալ: 2023 թվականի ինն ամիսների տնտեսական աճը դրական տիրույթում է, սակայն որոշ երկրներում նկատվում է աճի տեմպերի դանդաղում, որոշ երկրներում ունենք նաեւ արագացում: Այս մասին ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետ...

27.11.2023
Ազգային ժողովում կկազմակերպվի ցուցահանդես
Նոյեմբերի 28-ին՝ ժամը 13:00-ին, ԱԺ նիստերի դահլիճի հարակից սրահում ԱԺ պատգամավոր Վիլեն Գաբրիելյանի նախաձեռնությամբ տեղի է ունենալու «Հայկական պատմամշակութային հետքը Բաքվում» խորագրով ցուցահանդես: ...

27.11.2023
Քննարկվել են «Ներքին աուդիտի մասին» օրենքում առաջարկվող փոփոխությունները
Օրենսդրական նախաձեռնությամբ առաջարկվում է վերացնել «Քաղաքացիական ծառայության մասին» եւ «Ներքին աուդիտի մասին» օրենքներում առկա հակասությունը, ինչպես նաեւ ներքին աուդիտի ստորաբաժանման ղեկավարի նշանակման համար սահմանել որոշակի բացառություններ: Մասնավորապես, նախագծով առաջարկվում է պետական մարմիններում ...

27.11.2023
Տարածաշրջանային եւ եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նիստ. ուղիղ հեռարձակում
Տարածաշրջանային եւ եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ուղիղ հեռարձակումը: ...

27.11.2023
Ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նիստ. ուղիղ հեռարձակում
Ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ուղիղ հեռարձակումը: ...



ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am