ՀՀ ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովը եւ ԵԱՀԿ երեւանյան գրասենյակը համատեղ դեկտեմբերի 9-ին՝ ժամը 12:00-ին, Արմենիա Մարիոթ հյուրանոցում (ք.Երեւան, Ամիրյան 1, Արարատ սրահում) արտախորհրդարանական կուսակցությունների մասնակցությամբ կազմակերպում են խորհրդարանական լսումներ՝ «Ազգային ժողովի կանոնակարգ» (Պ-1108-31.10.2016) սահմանադրական օրենքի նախագծի քննարկում» թեմայով:
Լսումներին մասնակցելու համար կուսակցությունների ներկայացուցիչները հայտերը կարող են ներկայացնել 010527820, 011513349 հեռախոսահամարներով: Հրավիրվածներից բացի յուրաքանչյուր կազմակերպությունից լսումներին կարող է մասնակցել մեկ ներկայացուցիչ: