ՀՀ ԱԺ փոխնախագահ, ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովի դիտորդական առաքելության ղեկավար Էդուարդ Շարմազանովը դեկտեմբերի 12-ին Բիշքեկում հանդիպել է Ղրղզստանի խորհրդարանի նախագահ Չինիբայ Թուրսունբեկովի հետ:
Հանդիպման ընթացքում կողմերը կարեւորել են բարեկամական խմբերի ակտիվ գործունեությունը եւ քննարկել երկկողմ խորհրդարանական կապերի զարգացմանն առնչվող հարցեր:
ՀՀ ԱԺ փոխխոսնակը շնորհավորել է Չինիբայ Թուրսունբեկովին հանրաքվեի հաջող անցկացման առթիվ: Պարոն Շարմազանովը կարեւորել է պատգամավորների համագործակցված աշխատանքը խորհրդարանական վեհաժողովներում: Էդուարդ Շարմազանովը շեշտել է, որ ՀԱՊԿ անդամ պետությունների խորհրդարանականները չպետք է ձեռնարկեն քայլեր, որոնք չեն բխում ՀԱՊԿ անդամ երկրների շահերից:
ՀՀ ԱԺ փոխնախագահը բարձրացրել է նաեւ Բիշքեկում հայկական խաչքարի տեղադրման հարցը եւ նշել է, որ ակնկալում է իրենց աջակցությունը: