ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արտակ Զաքարյանը դեկտեմբերի 15-ին հանդիպել է Երեւանում գիտության եւ մշակույթի ռուսական կենտրոնին կից հանրային դիվանագիտության դպրոցի սաների հետ:
Ողջունելով ներկաներին երկրի օրենսդիր մարմնում՝ Արտակ Զաքարյանը նրանց հետ զրուցել է օրենսդրական աշխատանքի մասին, անդրադարձել միջխորհրդարանական համագործակցությանը:
Հանդիպումը հիմնականում անցել է հարցուպատասխանի ձեւաչափով: Արտակ Զաքարյանը սիրով պատասխանել է ներկաների հարցերին, որոնք վերաբերել են Հայաստանի արտաքին քաղաքականությանը, անցումը խորհրդարանական կառավարման համակարգին, քառօրյա պատերազմին եւ այլն: