National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
9.7.2021

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04
05 06 07 08 09 10 11
12 13 14 15 16 17 18
19 20 21 22 23 24 25
26 27 28 29 30 31
 
09.07.2021
Շախմատային մրցանակ՝ խորհրդարանի արարողակարգի թանգարանին
1 / 4

Հուլիսի 9-ին ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արտակ Մանուկյանը խորհրդարանի արարողակարգի թանգարանին նվիրեց եվրոպական երկրների խորհրդարանների պատգամավորների շախմատի անհատական եւ թիմային առաջնության մրցանակը:

Այս տարի առաջին անգամ Եվրոպական շախմատի միության կողմից կազմակերպվել էր եվրոպական երկրների խորհրդարանների պատգամավորների շախմատի անհատական եւ թիմային առաջնություն: Հայաստանի ԱԺ-ից առաջնությանը մասնակցել են «Իմ քայլը» խմբակցության պատգամավորներ Մխիթար Հայրապետյանը, Արտակ Մանուկյանն ու Արթուր Դավթյանը:

Համավարակով պայմանավորված՝ մրցաշարն անցկացվել է առցանց: Հայ պատգամավորները թիմային մրցապայքարում նվաճել են չեմպիոնական տիտղոսը՝ հավաքելով 13.5 միավոր: Շախմատի առաջնությանը մասնակցել է 14 երկիր:

Հատկանշական է, որ հայ խորհրդարանականների մրցակիցների թվում են եղել նախկինում աշխարհահռչակ գրոսմայստերներ, իսկ այժմ պատգամավորներ Լյուկ Վան Վելին եւ Վիկտոր Բոլոգանը, վերջինս էլ անհատական մրցապայքարում զբաղեցրել է առաջին հորիզոնականը:

ՀՀ ԱԺ պատգամավոր Արտակ Մանուկյանը հույս հայտնեց, որ մրցաշարը կլինի շարունակական եւ հաջորդ գումարումների խորհրդարանականները եւս կմասնակցեն, ու հաղթական մրցանակները կդառնան ավանդույթ: