National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
1.11.2021

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04 05 06 07
08 09 10 11 12 13 14
15 16 17 18 19 20 21
22 23 24 25 26 27 28
29 30
 
01.11.2021
Թագուհի Թովմասյանը հանդիպել է մեր երկրում Ռուսաստանի դեսպանի հետ
1 / 5

ՀՀ ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Թագուհի Թովմասյանը նոյեմբերի 1-ին հանդիպել է Հայաստանի Հանրապետությունում Ռուսաստանի Դաշնության արտակարգ եւ լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինին:

Թագուհի Թովմասյանը ներկայացրել է իր գլխավորած հանձնաժողովի լիազորությունները եւ գործունեությունը՝ նշելով, որ արդեն իսկ մոտ 10 արդյունավետ հանդիպում է կազմակերպվել, որոնց ընթացքում, մասնավորապես, քննարկվել են Արցախին, սահմանամերձ համայնքների բնակիչների իրավունքներին առնչվող հարցեր: Հանձնաժողովի նախագահը ՌԴ գործընկերների հետ համագործակցելու պատրաստակամություն է հայտնել: Դեսպանն իր հերթին նշել է, որ մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում երկու երկրների համապատասխան մարմինների միջեւ առկա է կառուցողական փոխգործակցություն:

Կողմերը կարեւորել են հայ-ռուսական հարաբերությունների բարձր մակարդակը՝ այդ հարթությունում ընդգծելով օրենսդիր մարմինների փոխգործակցության զգալի դերը:  Խորհրդարանական դիվանագիտության աշխուժացման առումով անհրաժեշտ է համարվել Հայ-ռուսական միջխորհրդարանական համագործակցության հանձնաժողովի նիստի անցկացումը: Անդրադարձ է եղել խորհրդարանական տարբեր հարթակներում երկու երկրների պատվիրակությունների արդյունավետ աշխատանքին:

Թագուհի Թովմասյանը խոսել է մարդու իրավունքների պաշտպանության, խոսքի ազատության սահմանափակման խնդիրների մասին: Այս համատեքստում նա տեղեկացրել է, որ առաջիկայում նախատեսում է Հայաստանում ՌԴ քաղաքացիների, ինչպես նաեւ ՌԴ-ում ապրող, այդ երկրի քաղաքացի հանդիսացող եւ չհանդիսացող հայերի քաղաքացիության խնդիրների վերաբերյալ քննարկումներ կազմակերպել:

Պատգամավորը բարձրաձայնել է Ադրբեջանի գլխավոր դատախազի այն հայտարարության մասին, ըստ որի՝ այդ երկրում ՀՀ 320 քաղաքացու նկատմամբ հայտարարված է միջազգային հետախուզում: Հանձնաժողովի նախագահը նշել է, որ այդ հարցում ակնկալում է ՌԴ աջակցությունը, որպեսզի հետախուզման մեջ գտնվող հայերը տեղեկացված լինեն իրենց նկատմամբ հարուցված քրեական գործերի եւ դրանց հետեւանքների մասին:

Զրուցակիցներն անդրադարձել են նաեւ Հայ առաքելական եւ Ռուս ուղղափառ եկեղեցիների արդյունավետ համագործակցությանը, Ռուսաստանում հայ համայնքի ծանրակշիռ դերակատարությանը, Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ սահմանների դեմարկացիայի եւ դելիմիտացիայի գործընթացին, Արցախի կարգավիճակին: Այս առումով կարեւորվել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների գործունեությունը: