National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
16.11.2021

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04 05 06 07
08 09 10 11 12 13 14
15 16 17 18 19 20 21
22 23 24 25 26 27 28
29 30
 
16.11.2021
Անդրանիկ Քոչարյանն անդրադարձել է Հայաստանի ինքնիշխան տարածքում ստեղծված իրավիճակին
1 / 1

ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանն ԱԺ նիստում նույնպես անդրադարձել է սահմանում տիրող իրավիճակին՝ նշելով, որ Հայաստանի ինքնիշխան տարածքում  ստեղծված իրավիճակը  բոլորին լարվածության մեջ է պահում: Լարված են առաջին հերթին Զինված ուժերը:

Նա նշել է, որ Հայաստանը ՀԱՊԿ հիմնադիր անդամ է, այդ կառույցի  անդամ է նաեւ մեր ռազմավարական գործընկերը՝ Ռուսաստանի Դաշնությունը: Անդրանիկ Քոչարյանն այս համատեքստում, մասնավորապես, ասել է. «Այս պահի դրությամբ  ոչ հայտարարություն ենք լսել, ոչ էլ գործողությունների հստակ գործիքակազմի կիրառման հնարավորություն: Էլ չեմ ասում, որ մշտադիտարկման խնդիրն ամիսներ շարունակ դրված է եղել ՀԱՊԿ-ի առջեւ»,-ասել է նա: «Եթե մշտադիտարկման փուլը մենք իրականություն դարձրած լինեինք, ապա հակառակորդը մեղադրանք չէր կարող ներկայացնել Հայաստանի Զինված ուժերի նկատմամբ»,- ասել է նա:
 
Մանրամասները՝ տեսանյութում: